Հանդեսի մասին

«Արդարադատություն» պարբերականը (այսուհետ՝ պարբերական) հիմնադրվել է 2008 թվականին «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (նախկինում՝ «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական ինտիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպություն) կողմից:

Պարբերականն 2010 թվականից ընդգրկված է ՀՀ ԿԳՆ բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից հաստատված ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթերի հրատարակման համար ընդունելի պարբերականների ցանկում։

Պարբերականի խմբագրական խորհրդի կազմում ներառված են ինչպես Հայաստանի Հանրապետության գիտության տարբերի ոլորտի ներկայացուցիչներ (գիտությունների թեկնածուներ, դոկտորներ), այնպես էլ օտարերկրյա, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի, Բելառուսի, Ֆինլանդիայի Հանրապետության գիտության տարբերի ոլորտի ներկայացուցիչներ:

Պարբերականի գլխավոր խմբագիր — իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Աշոտ Հայրապետյան:

«Արդարադատություն» գիտական հանդեսը 2019 թվականի մարտից համագործակցում է «Cyberleninka» էլեկտրոնային գիտական գրադարանի հետ: