Հրապարակային օֆերտա

«Իրավական կրթության և վերականգնողական
ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ
«Արդարադատություն» գիտական հանդես

Հասցե՝ 0008, Երևան, Մ.Խորենացի 162ա
էլ. Հասցե՝  journal@ardaradatutyunjournal.com

 

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՕՖԵՐՏԱ

Ես՝ անուն, ազգանուն, հայրանուն,  ծննդյան ամսաթիվ, քաղաքացիությունը, անձը հաստատող փաստաթուղթ, համար, սերիա, ում կողմից է տրվել, հաշվառման հասցե, Էլ. հասցե,  գործելով իմ անունից և շահերից, ինչպես նաև ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1111-1138 հոդվածներով՝ հայտարարում եմ, որ հանդիսանում եմ «Հոդվածի անվանումը» վերտառությամբ գիտական աշխատանքի (այսուհետ՝ Աշխատանք) միակ հեղինակը (Աշխատանքի նկատմամբ բացառիկ հեղինակային իրավունքները պատկանում են ինձ) և ցանկանում եմ, որ Աշխատանքն առաջին անգամ հրապարակվի «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ Կենտրոն) կողմից հրապարարակվող «Արդարադատություն» գիտական հանդեսի (այսուհետ՝ Հանդես) հերթական համարներից մեկում՝ Հանդեսում տպագրման ենթակա գիտական նյութերի հրապարակմանը ներկայացվող կարգերին, կանոններին ու նորմերին համապատասխան, ինչի կապակցությամբ Կենտրոնին բացառիկ իրավունք եմ վերապահում Աշխատանքն առաջին անգամ Հանդեսի հերթական համարներից մեկում հրապարակելու (տպագիր և էլեկտրոնային տարբերակով՝ համացանցում) համար:

Միևնույն ժամանակ երաշխավորում եմ, որ սույն հրապարակային օֆերտան կնքելու պահին՝ ա) Աշխատանքի հեղինակային բացառիկ իրավունքները պատկանում  են ինձ, բ) ինձ հայտնի չեն Աշխատանքի նկատմամբ երրորդ անձանց իրավունքների և (կամ) առարկությունների մասին, գ) Աշխատանքը գրավի առարկա չի հանդիսանում և այլ անձի հրապարակելու իրավունք չի տրվել (վերապահվել):

Հանդեսում Աշխատանքի հրապարակման  դեպքում    (լրիվ   կամ    մասնակի),   խնդրում  եմ  նշել հետևյալ տեղեկությունները իմ մասին, որպես Աշխատանքի հեղինակ՝  (անուն, ազգանուն, հայրանուն, գիտական աստիճան գիտական կոչում, աշխատանքի  վայր):

 

«___» ________________ 20___ թ.

 

____________________

ստորագրություն

Բեռնել ձևը