Հրատարակչական էթիկա

«Արդարադատություն» գիտական պարբերականի խմբագրական խորհուրդը հավատարիմ է խմբագրական էթիկայի չափանիշներին եւ ջանքեր է գործադրում, որպեսզի թույլ չտան դրաց խախտումը:

«Արդարադատություն» գիտական պարբերականի (այսուհետ՝ Պարբերական) խմբագրական խորհուրդը՝ (այսուհետ՝ Խմբագրակազմ) պատասխանատու է ներկայացված նյութը հրապարակելու որոշման ընդունման համար: Հրապարակման վերաբերյալ որոշում կայացնելիս Խմբագրակազմը առաջնորդվում է ներկայացված տվյալների հուսալիությամբ եւ տվյալ աշխատանքի գիտական նշանակությամբ: խմբագրակազմը կարող է առաջնորդվել Պարբերականի Խմբագրակազմի քաղաքականությամբ՝ սահմանափակելով զրպարտության, հեղինակային իրավունքի եւ գրագողության մասին գործող իրավական նորմերը: Հրապարակման որոշման ընթացքում Խմբագրակազմի անդամները կարող է խորհրդակցել այլ մասնագետների հետ:

Խմբագրակազմը իրավունք ունի մերժելու գիտական հոդվածի (այսուհետ՝ հոդված) հրապարակումը հետեւյալ էթիկական կանոնների խախտման դեպքում.

    1. հոդվածում առկա հղումները չեն համապատասխանում իրականությանը,

    2. հոդվածում առկա է առանց հղման մտքային և տեքստային համընկնումներն այլ գիտական աշխատանքների հետ (գրագողություն),

    3. հոդվածը արդիական չէ և/ կամ բացակայում է դրանում գիտական նորույթը՝ գիտականության խնդիրները չի ապաոհվվում (գիտական հոդված չէ),

    4. հոդվածի բովանդակությունն ու վերնագիրը չեն համապատասխանում իրար,

    5. հոդվածի կամ դրա մի մասի հեղինակային իրավունքի հետ կապված առկա է վեճ (բողոք), որը դեռ օրենքով սահմանված կարգով լուծված չէ,

    6. հոդվածի տպագրումը կխախտի այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը (անձնական, ընտանեկան, բժշկական և այլն),

    7. հոդվածն արդեն մեկ անգամ տպագրված է եղել (անկախ տպագրման լեզվից (հայերեն, ռուսերեն, անգլերեն և այլն), գիտական պարբերականից, տպագրման երկրից և այլն),

    8. հոդվածում առկա հետազոտական տվյալները ճշգրիտ չեն՝ ստացվել են թյուրընկալման, խաբեության կամ կեղծարարության շնորհիվ:

Պարբերականի գլխավոր խմբագիրը մինչև գիտական հոդվածները Պարբերականում հրապարակելու համար Խմբագրակազմի երաշխավորությանը ներկայացնելը պետք է այդ գիտական հոդվածները ներկայացնի անանուն (փակ, գաղտնի) գրախոսման, որի պարագայում գրախոսը չի տեղեկացվուն գիտական հոդվածի հեղինակի մասին, իսկ վերջինս էլ չի տեղեկացվում գրախոսի մասին:  Գրախոսը պարտավոր է գիտական հոդվածին օբյեկտիվ գնահատական տալ: Հեղինակի անձնական քննադատությունը անընդունելի է: Գրախոսը պետք է հստակ եւ ողջամտորեն արտահայտի իր կարծիքը:

Պարբերականի գլխավոր խմբագիրը մինչև գիտական հոդվածները Պարբերականում հրապարակելու, համար Խմբագրակազմի երաշխավորությանը ներկայացնելը պետք է այդ գիտական հոդվածները ներկայացնի անանուն (փակ, գաղտնի) գրախոսման, որի պարագայում գրախոսը չի տեղեկացվուն գիտական հոդվածի հեղինակի մասին, իսկ վերջինս էլ չի տեղեկացվում գրախոսի մասին: Գրախոսը պարտավոր է գիտական հոդվածին օբյեկտիվ գնահատական տալ: Հեղինակի անձնական քննադատությունը անընդունելի է: Գրախոսը պետք է հստակ եւ ողջամտորեն արտահայտի իր կարծիքը:

Խմբագրակազմի անդամները (ներառյալ գրախոսները) պարտավոր են առանց օբյեկտիվ անհրաժեշտության ոչոքի չներկայացնել տեղեկություն հոդվածի մասին՝ բացառությամբ հեղինակներից, գրախոսներից, վերստուգողներից, այլ խմբագրական խորհրդատուներից եւ հրատարակիչներից:

Խմբագրակազմը իրավունք չունի, առանց հեղինակի գրավոր համաձայնության, օգտագործել չհրապարակված նյութերը: Գիտական հոդվածի վերանայման ընթացքում ստացված գաղտնի տեղեկատվությունը կամ գաղափարները չպետք է բացահայտվեն Խմբագրակազմի անդամների կողմից կամ վերջիներիս կողմից օգտագործվեն անձնական շահի համար:

Խմբագրակազմի անդամը (ներառյալ գրախոսողը) պետք է չմասնակցի գիտական հոդվածի քննությանը, եթե առկա են այնպիսի պատճառներ, որոնք կասկածի տակ կարող են դնել իր օբյեկտիվության հարցը: