«Արդարադատություն» պարբերականը (այսուհետ՝ պարբերական) հիմնադրվել է 2008 թվականին «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (նախկինում՝ «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական ինտիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպություն) կողմից:
Պարբերականն 2010 թվականից ընդգրկված է ՀՀ ԿԳՆ բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից հաստատված ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթերի հրատարակման համար ընդունելի պարբերականների ցանկում։
Պարբերականի խմբագրական խորհրդի կազմում ներառված են ինչպես Հայաստանի Հանրապետության գիտության տարբերի ոլորտի ներկայացուցիչներ (գիտությունների թեկնածուներ, դոկտորներ), այնպես էլ օտարերկրյա ներկայացուցիչներ։
Պարբերականի գլխավոր խմբագիր — իրավաբանական գիտությունների դոկտոր , դոցենտ՝ Աշոտ Հայրապետյան
«Արդարադատություն» գիտական պարբերականը 2019 թվականի մարտից համագործակցում է «Cyberleninka» էլեկտրոնային գիտական գրադարանի հետ: