Հոդվածում ներկայացվել է հանրագրի ինստիտուտի դերը և նշանակությունը, վերլուծվել են հանրագրերի բնույթի հարցը, հանրագրերի ինստիտուտի ոչ արդյունավետ կիրառման պատճառները, ներկայացվել են առկա խնդիրների լուծմանն ուղղված առաջարկներ:
Հիմնաբառեր- հանրագիր, հանրագիր ներկայացնելու իրավունք, հանրագրի բնույթ:
Սուբյեկտիվ իրավունքի չարաշահման և վերջինիս դեմ պայքարի հիմնահարցը ժամանակակից իրավագիտության արդիական և քիչ հետազոտված թեմաներից է, ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակներում: Սույն գիտական հոդվածի ուսումնասիրման առարկան սուբյեկտիվ իրավունքի չարաշահման արգելքն է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվեցիայում և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքում: Հոդվածը բաղկացած է երկու մասից, որոնցում համապատասխանաբար դիտարկվում են ՄԻԵԿ 17-րդ հոդվածով սահմանված կոնվենցիոն իրավունքների չարաշահման արգելքը (մաս 1-ին) և ՄԻԵԿ 35-րդ հոդվածի 3-րդ կետի (ա) ենթակետով սահմանված անհատական գանգատ ներկայացնելու իրավունքի չարաշահման արգելքը (մաս 2-րդ):
Հիմնաբառեր – սուբյեկտիվ իրավունք, չարաշահում, ՄԻԵԿ, ՄԻԵԴ, նախադեպային իրավունք:
Աշխարհիկ պետությունը համաշխարհային պատմաիրավական մտքի զարգացման առավել քիչ ուսումնասիրված երևույթներից է: Թեև ժամանակի և տարածության մշտարդի հետաքրքրությանըª կրոնի և իրավունքի, պետության և եկեղեցու, խղճի և դավանանքի ազատության հիմնահարցերը մեր օրերում հանդիպում են իրավակրոնական և պետաեկեղեցական հարաբերությունների նկատմամբ իրավաբանների դույզն-ինչ զգուշավոր և վերապահ մոտեցմանը: Անշուշտ, խիստ յուրօրինակ թեմայի ուսումնասիրմանը խոչընդոտում է նյութի խրթին լինելու հանգամանքը` կրոնի մեջ իրավունք և հակառակը փնտրելու, գտնելու և ընկալելու ցանկությունը: Այս հոդվածը մեր կատարած համապարփակ աշխատանքի շղթայի օղակներից մեկն է, որն էլ ներկայացվում է գիտական հանրույթի ուշադրությանը:
Հիմնաբառեր- աշխարհիկ պետություն, դավանանքի ազատություն, պետության և եկեղեցու հարաբերություններ:
Մասնավոր կյանքի իրավունքի հետ կապված հարցերը առարկայական են եղել բոլոր ժամանակներում: Սույն գիտական հոդվածի շրջանակներում փորձ է կատարվել հստակեցնել խնդիրը նախապետական շրջանում: Այնուհետև ներկայացվել են հիմնահարցի զարգացման նախադրյալներն իրավական տարբեր համակարգերում և հայ իրավական մտքի շրջանակներում:
Հիմնաբառեր- մասնավոր կյանք, նախապետական շրջան, իրավական տարբեր hամակարգեր, հայ իրավական միտք:
Սույն հոդվածում ներկայացված է եկեղեցի-պետություն փոխհարաբերությունների իրավական կարգավորման հիմնահարցը Հայաստանի Հանրապետությունում: Եկեղեցի-պետություն փոխհարաբերությունների իրավական կարգավորման հիմնահարցն այն կարևորագույն ուսումնասիրության առարկան է, որը մեծ նշանակություն ունի պետաեկեղեցական հարաբերությունները հայաստանյան մոդելի ու գործընթացների ուսումնասիրության համար:
Հիմնաբառեր- եկեղեցի, պետություն, սահմանադրություն, օրենք, կրոնական կազմակերպություն, ձևաչափ, իրավական կարգավորում:
Հոդվածի շրջանակներում քննության են առնվում Հայաստանի և Ռուսաստանի քրեակատարողական ծառայություններում դատապարտյալների աշխատանքային գործունեության նորմատիվ-իրավական ապահովման ասպեկտներըª ներկայիս պրակտիկ-իրավական լուծումների համատեքստում:
Հիմնաբառեր- դատապարտյալների աշխատանքի նորմատիվ-իրավական ապահովում, քրեակատարողական ծառայություն, ուղղիչ հիմնարկ, քրեակատարողական քաղաքականության իրականացում: