Հոդվածում ներկայացվում են աշխարհիկ պետության գաղափարի ակունքներում առանցքային նշանակություն ունեցող գործընթացիª աշխարհիկ և հոգևոր իշխանությունների տարանջատման պատմաիրավական նախադրյալները հնագույն իրավունքի հուշարձանների լույսի ներքո: Հետազոտության մեջ վեր են հանվում պատմական և իրավական այն նախապայմանները, որոնք հանգեցրին երկու ինքնուրույն ոլորտների սահմանազատմանըª դրանով իսկ նպաստելով արդի ժամանակների ժողովրդավարական պետությունների անկյունաքարը համարվող ֆենոմենիª աշխարհիկ պետության գաղափարի սկզբնավորմանը:
Հիմնաբառեր — աշխարհիկ պետություն, աշխարհիկ և հոգևոր իշխանությունների տարանջատում, կրոնի ազատություն, իրավունքի հուշարձաններ:
Սույն հոդվածում մեկնաբանվում է սեփականության իրավունքի ծագման պահն այն անձի համար, ում ամուսինը ամուսնության ընթացքում ձեռք է բերել գույք, որի նկատմամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման. փորձ է արվում վեր հանել վերոնշյալ հարցի վերաբերյալ ՀՀ իրավական համակարգում առկա հակասությունները և լուծել դրանք:
Հիմնաբառեր- սեփականության իրավունք, ամուսնության ընթացքում ձեռք բերված գույք, իրավունքի ծագման հիմք, իրավունքի ծագման պահ, իրավունքի պետական գրանցում:
Հոդվածը նվիրված է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կայացված նախադեպային որոշումներին, որոնք վերաբերել են պարտադիր կամ հարկադիր աշխատանքին և անդրադարձ է կատարվել աշխատանքի էությանը: Նախադեպերի միջոցով սահմանվել է պարտադիր և հարկադիր աշխատանքի էությունը, և նախանշվել են աշխատանքի ազատ ընտրության իրավունքի հիմքում ընկած սկզբունքները: Դրանց վերաբերյալ հոդվածում կատարվել են եզրահանգումներ, որոնք էական նշանակություն ունեն ՀՀ Սահմանադրությամբ սահմանված աշխատանքի ազատ ընտրության իրավունքը մեկնաբանելու և կիրառելու գործում:
Հիմնաբառեր- աշխատանքի ազատ ընտրության իրավունք, պարտադիր և հարկադիր աշխատանք, աշխատանքից ազատում:
Հոդվածում փորձ է արվել բացահայտել մեղքի և պատժի համաչափության սկզբունքների սահմանադրաիրավական ամրագրման հնարավոր պատճառները, հիմքերը և նախադրյալները, բացահայտել, առհասարակ, իրավունքի սկզբունքի էությունը և ՀՀ Սահմանադրությամբ քննարկվող երկու սկզբունքների մեկ հոդվածում ամրագրման անհրաժեշտությունը, նաև ուսումնասիրվել է երկու սկզբունքների փոխադարձ կապը:
Հիմնաբառեր – իրավական սկզբունք, մեղքի սկզբունք, պատժի համաչափության սկզբունք, սահմանադրական սկզբունք, սահմանադրական երաշխիք, սահմանադրական հոդված:
Սույն հոդվածը վերաբերում է վնասի հատուցման սահմանադրական իրավունքին: Փորձ է արվել բացահայտել հիմնական իրավունքի սահմանադրաիրավական բովանդակությունը և ներկայացնել դրա կապված լինելը հանրային իշխանության և անձանց միջև ծագող իրավական կապի էությանըª հաշվի առնելով այս հարցի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձևավորած պրակտիկան:
Հիմնաբառեր- պաշտպանության միջոց ունենալու իրավունք, վնասի հատուցման իրավունք, նյութական և ոչ նյութական վնաս, առաջնային և երկրորդային իրավունք:
Գիտական հոդվածում քննարկվում են քաղաքացիական հարաբերություններում իրավունքի ինքնապաշտպանության պայմանները: Անդրադարձ է կատարվել իրավունքի ինքնապաշտպանության քաղաքացիաիրավական բովանդակությանը, օրենսդրական դրույթների վերլուծությանը, ինքնապաշտպանության ինստիտուտի քաղաքացիաիրավական ընկալմանը:
Հիմնաբառեր-քաղաքացիական իրավունքների ինքնապաշտպանություն, ինքնապաշտպանության պայմաններ, ինքնապաշտպանության բովանդակություն:
Հոդվածում բացահայտվում են արհեստավարժ հանցագործների քրեաբանական հատկանիշների վերաբերյալ առանձնահատկությունները:
Արհեստավարժ հանցագործների անձը բնութագրող հատկանիշները վկայում են այնպիսի արհեստավարժ հանցագործության առանձնահատկությունների առկայության մասին, ինչպիսին հատուկ տեսակի պատկանող անձանց հանցավոր գործունեությունն է: Տվյալ առանձնահատկությունը կայանում է նրանում, որ արհեստավարժ հանցագործները կանխամտածված կերպով ընտրել են հանցավոր գործունեությունը` որպես իրենց նյութական կարիքների բավարարման գործիք:
Փաստ է, որ արհեստավարժ հանցագործներըª դրանք առավել վտանգավոր և ակտիվ հանցագործների խումբ են, ովքեր գիտակցաբար դեմ են գնում հասարակությանը: Նրանց բնորոշ է` հետաքրքրությունների և կարիքների խորապես խեղաթյուրումը, նեգատիվիզմը, մշտապես հանցագործություն կատարելուն պատրաստ լինելը, անհատապաշտության ծայրահեղացումը: Ոչ ադեկվատ լինելը նրանց մոտ հասնում է շրջապատող միջավայրի հետ հարաբերությունների լիովին խզմանը, իսկ նյութական ցանկությունների բավարարումն առավել կարևոր արժեք է դառնում:
Վերը նշված հատկանիշները պետք է անպայման հաշվի առնվենª արհեստավարժ հանցագործության վրա ներգործելու արդյունավետ սոցիալական համակարգ կազմավորելիս:
Հիմնաբառեր- հանցագործի ինքնություն, արհեստավարժ հանցագործություն, քրեական արհեստավարժություն, շահադիտական նպատակ: