Հոդվածում վերլուծվել են խնամակալության և հոգաբարձության մարմիններին կից հանձնաժողովների ինստիտուցիոնալ կառուցվածքի, վերջիններիս գործունեության արդյունավետության հարցերը, ներկայացվել են հանձնաժողովների ինստիտուցիոնալ կառուցվածքի բարեփոխման հնարավոր տարբերակները:
Հիմնաբառեր- խնամակալություն և հոգաբարձություն, հանձնաժողովներ, երեխայի իրավունքներ:
Սույն գիտական հոդվածի սահմաններում քննարկման առարկա է դարձել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1246-րդ հոդվածի 3-րդ մասը, մասնավորապես նշված հոդվածում առկա «վեճ» եզրույթի ընկալումը և գնահատումը: Ուսումնասիրությունների արդյունքում անդրադարձ է կատարվել նաև վերոհիշյալ հոդվածի 3-րդ մասի պահանջի հստակեցման հիմնահարցին:
Հիմնաբառեր- ժառանգական իրավահարաբերություն, ժառանգական գույք, նոտարական գործողություն, սեփականության իրավունքի վերաբերյալ վեճ:
Հոդվածում ներկայացվում է տեղական ինքնակառավարման առաջացման հիմքերը, տարբեր հեղինակների կողմից տեղական ինքնակառավարման վերաբերյալ գիտական մոտեցումները:
Լինելով ինքնակառավարվող ինքնուրույն համակարգ՝ տեղական ինքնակառավարումը նպատակաուղղված գործունեություն է՝ տեղական նշանակության հանրային հարցերն ինքնուրույնաբար լուծելու և համայնքային ծառայություններ մատուցելու համար:
Հիմնաբառեր. տեղական կառավարում, տեղական ինքնակառավարում, տեղական ինքնակառավարման մարմիններ (այսուհետև՝ ՏԻՄ), համայնքային գործեր:
Հոդվածը նվիրված է սահմանադրական անվտանգության իրավական բովանդակության հիմնահարցերի ու առանձնահատկությունների հետազոտությանը: Օբյեկտիվ հատկանիշներից ելնելով դիտարկվել է ՙպետական անվտանգություն՚, ՙազգային անվտանգություն՚ և ՙսահմանադրական անվտանգություն՚ հասկացությունների տարանջատումը, վերլուծվել են դրանց առանձին բնութագրիչները, ինչպես նաև ուսումնասիրվել են դրանց առնչվող տեսական-իրավական բնույթի այլ հարցադրումներ:
Հիմնաբառեր- պետական անվտանգություն, սահմանադրական անվտանգություն, ազգային անվտանգություն, ազգային շահ, իրավական բնութագրիչներ:
Հոդվածում առաջին անգամ փորձ է արվել ներկայացնել, որ կոռուպցիան կարող է ունենալ նաև պայմանական ասած ‹‹բնական պատճառներ››: Այն մասով է ՙբնական՚, որ մարդը նախևառաջ կենսաբանական էակ է, որի համար համապատասխան իրավիճակում, մասնավորապեսª պահանջմունքների խիստ անբավարար պայմաններում, կարող է ունենալ կոռուպցիոն վարքագիծ: Այդ մասով հոդվածում վեր է հանվել նաև այն գաղափարը, որ բնության ստեղծած օրենքները մարդիկ ի զորու չեն փոխել, ուստի առաջարկվել է դրա դեմ իզուր չպայքարել, այլ հակառակըª մարդկային օրենքները հարմարեցնել բնության օրենքներինª ստեղծելով նրանց միջև հարմոնալիզացիա:
Հիմնաբառեր- կոռուպցիա, կոռուպցիայի պատճառ, կոռուպցիոն վարքագիծ, պահանջմունքներ, ֆիզիոլոգիական պահանջմունք, անվտանգության պահանջմունք, սիրո պահանջմունք, ինքնահարգանքի պահանջմունք, ինքնաիրականացման պահանջմունք, պահանջմունքների անբավարարություն:
Քրեակատարողական համակարգի աշխատակիցների հագուստի և սարքավորումների ապահովումը հանդիսանում է նյութական ապահովման ձևերից մեկը և իր մեջ ներառում է համալիր միջոցառումներ դրա իրականացման, վերանորոգման, հաշվառման և գրավման կանոններում: Այս ուղղությունը քրեակատարողական համակարգի բարեփոխման շրջանակներում առաջնահերթություն է:
Հիմնաբառեր- քրեակատարողական հիմնարկների աշխատակիցներ, հագուստ և սարքավորումներ, մատակարարման չափանիշներ, նյութական ապահովում:
Հոդվածում քննվում է դատապարտյալի փախուստի նախապատրաստման նշանները հիմնական պարիսպի հաղթահարման միջոցով: Հիմնավորված է, որ հատկապես կարևոր է դատապարտյալի այս ձևով փախուստի նախապատրաստման նշանների ուսումնասիրությունը, քանի որ դրա բացահայտման համար հարկավոր է երկար ժամանակ, ուշադրության կենտրոնացում և ՔԿՀ-ի բոլոր աշխատակիցների ջանքերի գործադրումը: Հոդվածի հեղինակները ներկայացնում են իրենց առաջարկությունները նշանների երկու խմբերի դիֆերենցված համալիրովª կազմակերպչական-տակտիկական, նյութական- տեխնիկական:
Հիմնաբառեր- դատապարտյալներ, դատապարտյալի փախուստի նախապատրաստման նշաններ, հիմնական պարիսպ, հանցագործության կանխարգելում: