2020 ՄԱՅԻՍ 2 (51)


ԲԵՌՆԵԼ

1. ՍԵՐԳԵՅ ՄԵՂՐՅԱՆ
ՏԻԳՐԱՆ ՄԱՐԿՈՍՅԱՆ
ԷԼԻՆԱ ԳԵՂԱՄՅԱՆ
«ՊԱՐՏԱԴԻՐ» ՀԱԿԸՆԴԴԵՄ ՀԱՅՑԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԸ ԵՎ ԳՈՅԱԲԱՆԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

ՀՀ քա­ղա­քա­ցի­ա­դա­տա­վա­րա­կան նոր օրենսդ­րու­թյան նո­րույթ­նե­րից է ՙպար­տա­դիր՚ հա­կընդ­դեմ հայ­ցի ինս­տի­տու­տը: Աշ­խա­տու­թյու­նում, հայ­րե­նա­կան և ար­տա­սահ­ման­յան տե­սա­կան աղբ­յուր­նե­րի, ՀՀ և այլ երկր­նե­րի քա­ղա­քա­ցի­ա­դա­տա­վա­րա­կան օրենսդ­րու­թյան, ՄԻ­ԵԴ, Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի, Վճ­ռա­բեկ դա­տա­րա­նի իրա­վա­կան դիր­քո­րոշ­ում­նե­րի, ԱՄՆ դա­տա­կան պրակ­տի­կա­յի հա­մա­տեքս­տում, վեր­լուծ­վում են քն­նարկ­վող ինս­տի­տու­տիª Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նում ներդր­ման հիմ­քե­րը և դրա էու­թյու­նը: Արդ­յուն­քում` հե­ղի­նակ­նե­րը եզ­րա­հան­գում են, որ սկզբ­նա­կան հայ­ցի բա­վա­րա­րու­մը բա­ցա­ռող հա­կընդ­դեմ հայ­ցի հա­րու­ցու­մը ոչ թե պա­տաս­խա­նո­ղի պար­տա­կա­նու­թյունն է, այլª իրա­վուն­քը, որի իրա­կա­նա­ցու­մը օրենս­դի­րը, իրա­վա­կան որոշ­ա­կի­ու­թյան, res judicata, դա­տա­վա­րա­կան խնա­յո­ղու­թյան, կոն­ցենտ­րա­ցի­ա­յի, դա­տա­վա­րա­կան իրա­վունք­նե­րի չա­րաշ­ահ­ման ան­թույ­լատ­րե­լի­ու­թյան սկզ­բունք­նե­րի կեն­սա­գործ­ման և կող­մե­րի արդ­յու­նա­վետ դա­տա­կան պաշտ­պա­նու­թյան իրա­վուն­քի երաշ­խա­վոր­ման նպա­տա­կով, թույ­լատ­րում է, որ­պես ընդ­հա­նուր կա­նոն, իրա­կա­նաց­նել բա­ցա­ռա­պես հա­կընդ­դեմ հայ­ցի հա­րուց­ման մի­ջո­ցով:
Հիմ­նա­բա­ռեր- ՙպար­տա­դիր՚ հա­կընդ­դեմ հայց, Compulsory counterclaim, էս­տո­պել, իրա­վա­կան որոշա­կի­ու­թյուն, res judicata, դա­տա­վա­րա­կան խնա­յո­ղու­թյուն, կոն­ցենտ­րա­ցի­ա:

[collapse]
2. ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ
ԿՈՈՊԵՐԱՏԻՎՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

Հոդվածը նվիրված է կոոպերատիվների գործունեության սկզբունքներին. նկարագրված է սկզբունքների իրավական բնույթը:
Աշխատանքում ներկայացված են Եվրոպական միությունում գործող կոոպերատիվ սկզբունքները և ԱՄՆ-ում դրանց առկա կարգավորումները: Ուսումնասիրվում են նաև սկզբունքների տեսակները և դրանցից յուրաքանչյուրի առանձնահատկությունները: Հաշվի առնելով սկզբունքների օրենսդրական ամրագրման կարևորությունըª առաջարկվում է օրենսդրորեն Կոոպերատիվների միջազգային դաշինքի կողմից ընդունված սկզբունքների և դրանց տեսակների հասկացությունը սահմանելª որպես ներպետական իրավունքի աղբյուր:
Հիմնաբառեր-կոոպերատիվ, կոոպերատիվների գործունեության սկզբունքներ, Կոոպերատիվների միջազգային դաշինք, բաց և ինքնակամ անդամություն, կոոպերատիվ արժեքներ:

[collapse]
3. ԼԻԼԻԹ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ՏՆՕՐԻՆՉԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԻ ԴՐՍԵՎՈՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Հոդ­վա­ծը նվիր­ված է տնօ­րին­չա­կա­նու­թյան սկզ­բուն­քի դրսևոր­ման առանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րի բա­ցա­հայտ­մա­նը վար­չա­կան դա­տա­վա­րու­թյու­նում: Ըստ այդմ, վեր­լու­ծու­թյան են են­թարկ­վում վար­չա­կան դա­տա­վա­րու­թյու­նում ՙex officio՚ սկզ­բուն­քի իրաց­ման պայ­ման­նե­րում տնօ­րին­չա­կա­նու­թյան սկզ­բուն­քի դրսևորում­նե­րը, սահ­մա­նա­փա­կում­նե­րը և դա­տա­րա­նի կող­մից ձեռ­նարկ­վող գոր­ծո­ղու­թյուն­նե­րը:
Հիմ­նա­բա­ռեր- սկզ­բունք­ներ, ՙex officio՚ սկզ­բունք, տնօ­րին­չա­կա­նու­թյուն, վար­չա­կան դա­տա­վա­րու­թյուն, տնօ­րին­չա­կա­նու­թյան սկզ­բունք:

[collapse]
4. ԻԶԱԲԵԼԼԱ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱԶԱՏ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԻ ՆԵՐՔՈ

Սույն հոդ­վա­ծում ու­սում­նա­սիր­վում է մի շարք երկր­նե­րի դա­տա­ի­րա­վա­կան փորձն աշ­խա­տան­քի ազատ ընտ­րու­թյան իրա­վուն­քի ոլոր­տում: Մեկ­նա­բան­վում է Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նում աշ­խա­տան­քի ազատ ընտ­րու­թյան իրա­վուն­քին հա­ղոր­դած բո­վան­դա­կու­թյունն ու դրա կի­րա­ռու­թյու­նը, միևնույն ժա­մա­նակ, հիմ­նա­վոր­վում է, որ զբաղ­մուն­քի, զբաղ­վա­ծու­թյան ընտ­րու­թյունն աշ­խա­տանքն ազատ ընտ­րե­լու իրա­վունք­նե­րից է, որը կա­րող է դրսևոր­վել ան­ձի ինք­նազ­բաղ աշ­խա­տան­քով և տն­տե­սա­կան գոր­ծու­նե­ու­թյան իրա­կա­նաց­մամբ: Հոդ­վա­ծում տր­վում է այն եզ­րա­կա­ցու­թյու­նը, որ աշ­խա­տան­քի ազատ ընտ­րու­թյան իրա­վուն­քը հան­դի­սա­նում է տն­տե­սա­կան գոր­ծու­նե­ու­թյուն ծա­վա­լե­լու գոր­ծիք­նե­րից մե­կը և տն­տե­սա­կան գոր­ծու­նե­ու­թյամբ զբաղ­վե­լու իրա­վուն­քի օրենսդ­րա­կան կար­գա­վո­րում­նե­րի արդ­յուն­քում կա­րող է սահ­մա­նա­փակ­վել աշ­խա­տան­քի ազատ ընտ­րու­թյան իրա­վուն­քը:
Հիմ­նա­բա­ռեր- աշ­խա­տան­քի իրա­վունք, աշ­խա­տան­քի ազատ ընտ­րու­թյան իրա­վունք, տն­տե­սա­կան գոր­ծու­նե­ու­թյամբ զբաղ­վե­լու իրա­վունք, ձեռ­նար­կա­տի­րա­կան գոր­ծու­նե­ու­թյամբ զբաղ­վե­լու իրա­վունք:

[collapse]
5. ՌՈԲԵՐՏ ՄՀԵՐՅԱՆ
ՄԵՂԱԴՐԱՆՔԻ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒԹԱՅԻՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Սույն աշ­խա­տանքն ու­սում­նա­սի­րում է մե­ղադ­րան­քի գի­տա­կան և օրենսդ­րա­կան բնո­րոշ­ում­նե­րը, դրա քրե­ա­դա­տա­վա­րա­կան և նյու­թա­ի­րա­վա­կան իմաստ­նե­րով տե­սա­կան ըմբռ­նում­նե­րը, ինչ­պես գոր­ծող օրենսգր­քում, այն­պես էլ ՀՀ քրե­ա­կան դա­տա­վա­րու­թյան նոր օրենսգր­քի նա­խագ­ծում (այ­սու­հետª Նա­խա­գիծ)` մե­ղադ­րան­քի վե­րա­բեր­յալ տեղ գտած դրույթ­նե­րում, ՀՀ Վճ­ռա­բեկ դա­տա­րա­նի և Եվ­րո­պա­կան դա­տա­րա­նի` թե­մա­յին վե­րա­բե­րե­լի մի շարք որոշ­ում­նե­րում և վճիռ­նե­րում: Ու­սում­նա­սի­րել ենք նաև մե­ղադ­րան­քի կա­ռուց­ված­քա­յին մո­դել­նե­րը, դրա պարզ և բարդ տե­սակ­նե­րը: Որոշ առա­ջարկ­նե­րի և նկա­տա­ռում­նե­րի հետ մեկ­տեղ առա­ջար­կում ենք նաև մե­ղադ­րան­քի ընդ­հան­րա­կան հաս­կա­ցու­թյու­նը, որն էլ ամ­փո­փում է սույն գի­տա­կան հոդ­վա­ծը:
Հիմ­նա­բա­ռեր- մե­ղադ­րանք, նյու­թա­ի­րա­վա­կան իմաս­տով մե­ղադ­րանք, դա­տա­վա­րա­կան իմաս­տով մե­ղադ­րանք, որ­պես մե­ղադր­յալ ներգ­րա­վել, քրե­ա­կան հե­տապն­դում հա­րու­ցել, դա­տա­խազ, մե­ղադ­րանք առա­ջադ­րել, մե­ղադ­րանք ներ­կա­յաց­նել, մե­ղադ­րան­քի երկ­տարր և եռա­տարր մո­դել­ներ, պարզ մե­ղադ­րանք, բարդ մե­ղադ­րանք, Նա­խա­գիծ, Վճ­ռա­բեկ դա­տա­րան, Եվ­րո­պա­կան դա­տա­րան:

[collapse]
6. ԱՀԱՐՈՆ ՌՈՒՇԱՆՅԱՆ
ԿԻԲԵՐՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՌՈՒՑԱԿԱՐԳԱՅԻՆ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Սույն հոդ­վա­ծում տար­վում է հա­մաշ­խար­հա­յին սո­ցի­ա­լա­կան երևույ­թիª կի­բեր­հան­ցա­գոր­ծու­թյան վեր­լու­ծու­թյուն, որն իրե­նից են­թադ­րում է նո­րա­րար տեխ­նո­լո­գի­ա­նե­րի ոլոր­տում անօ­րի­նա­կան գոր­ծու­նե­ու­թյուն, որը վնա­սում է պե­տու­թյուն­նե­րի, կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի և ան­ձանց շա­հե­րին: Սույն հոդ­վա­ծում առա­ջարկ­վում են կի­բե­րանվ­տան­գու­թյան ապա­հով­մանն ուղղ­ված մի շարք մի­ջո­ցա­ռում­ներ (օրի­նակª տե­ղե­կատ­վա­կան առ­ցանց հար­թա­կի ստեղ­ծու­մը), որոնք կա­պա­հո­վեն հա­մե­մա­տա­բար կի­բե­րանվ­տան­գու­թյան բարձր մա­կար­դակ: Հոդ­վա­ծի շր­ջա­նակ­նե­րում տր­վում է կի­բեր­հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի կան­խար­գել­ման իրա­վա­կա­ռու­ցա­կար­գա­յին հաս­կա­ցու­թյու­նըª միևնույն ժա­մա­նակ նշե­լով կի­բեր­հան­ցա­վո­րու­թյան կան­խար­գել­ման մի­ջազ­գա­յին դոկտ­րի­նալ ելա­կե­տա­յին խն­դիր­նե­րը:
Հիմ­նա­բա­ռեր — տե­ղե­կատ­վա­կան տեխ­նո­լո­գի­ա­ներ, կի­բեր­հան­ցա­վո­րու­թյան կան­խար­գել­ման մի­ջազ­գա­յին դոկտ­րի­նալ ելա­կե­տա­յին խն­դիր­ներ, կի­բեր­հան­ցա­գոր­ծու­թյան կան­խար­գե­լում, գաղտ­նի­ու­թյուն, կի­բե­րանվ­տան­գու­թյուն:

[collapse]
7. ԶՈՀՐԱԿ ԱՊՐԵՍՅԱՆ
ՀՈՂԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԸ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հոդ­վա­ծում խոս­վում է օտա­րերկր­յա քա­ղա­քա­ցի­նե­րի և քա­ղա­քա­ցի­ու­թյուն չու­նե­ցող ան­ձանց Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նում հո­ղի սե­փա­կա­նու­թյան իրա­վուն­քի սահ­մա­նա­փակ­ման, դրա բա­ցա­ռու­թյուն­նե­րի, ինչ­պես նաև այդ սահ­մա­նա­փակ­մամբ պայ­մա­նա­վոր­ված, օտա­րերկր­յա քա­ղա­քա­ցի­նե­րի և քա­ղա­քա­ցի­ու­թյուն չու­նե­ցող ան­ձանց շա­հե­րի պաշտ­պա­նու­թյան մա­սին:
Հիմ­նա­բա­ռեր- սե­փա­կա­նու­թյան իրա­վունք, իրա­վուն­քի սահ­մա­նա­փա­կում, օտա­րերկր­յա քա­ղա­քա­ցի, քա­ղա­քա­ցի­ու­թյուն չու­նե­ցող անձ, իրա­վա­բա­նա­կան ան­ձի լու­ծա­րում:

[collapse]
8. ՎԱՀԵ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ՀՀ ՕՐԵՆՍԴԻՐ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

Հոդ­վա­ծում ներ­կա­յաց­ված են օրենս­դիր և դա­տա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րի փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րի այն հիմ­նախն­դիր­նե­րը, որոնք առ­կա են Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նում գոր­ծող խորհր­դա­րա­նա­կան կա­ռա­վար­ման հա­մա­կար­գի պայ­ման­նե­րում: Խորհր­դա­րա­նա­կան կա­ռա­վար­ման ձևի պայ­ման­նե­րում ու­սում­նա­սիր­վել է օրենս­դիր իշ­խա­նու­թյան ակ­տիվ դե­րա­կա­տա­րու­թյուննª ուղղ­ված դա­տա­կան իշ­խա­նու­թյան կազ­մա­կերպ­ման, կազ­մա­վոր­ման և գոր­ծառ­նու­թյան օրենսդ­րա­կան հիմ­քե­րի սահ­մա­նադ­րա­կան կար­գա­վո­րում­նե­րին:
Անդ­րա­դարձ է կա­տար­վում Բարձ­րա­գույն դա­տա­կան խորհր­դի ան­դամ­նե­րի և Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի դա­տա­վոր­նե­րի ընտ­րու­թյա­նը, ինչ­պես նաև Վճ­ռա­բեկ դա­տա­րա­նի դա­տա­վոր­նե­րի նշա­նակ­ման գոր­ծող իրա­վա­կար­գա­վո­րում­նե­րին և առ­կա խն­դիր­նե­րին: Կարևոր­վել է ՀՀ օրենս­դիր և դա­տա­կան իշ­խա­նու­թյան մար­մին­նե­րի միջև փոխ­գոր­ծակ­ցող կա­պի խո­րա­ցու­մըª պե­տա­կան իշ­խա­նու­թյան լի­ար­ժեք և արդ­յու­նա­վետ գոր­ծադ­րումն ապա­հո­վե­լու նպա­տա­կով:
Հիմ­նա­բա­ռեր – օրենս­դիր իշ­խա­նու­թյուն, դա­տա­կան իշ­խա­նու­թյուն, դա­տա­վոր, խորհր­դա­րա­նա­կան կա­ռա­վար­ման հա­մա­կարգ, Բարձ­րա­գույն դա­տա­կան խոր­հուրդ, Ազ­գա­յին ժո­ղով:

[collapse]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.