2020 ՄԱՐՏ 1 (50)


ԲԵՌՆԵԼ

1. ԱՌՆՈԼԴ ՎԱՐԴԱՆՅԱՆ
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

Ներ­կա­յաց­ված հոդ­վա­ծում հե­ղի­նա­կը քն­նար­կում է անվ­տան­գու­թյան մի­ջոց­նե­րի պայ­ման­նե­րը և հիմ­քե­րը, դրանց կի­րառ­ման հիմ­նա­հար­ցե­րը Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան քրե­ա­կան դա­տա­վա­րությու­նում: Հոդ­վա­ծում տեղ գտած դի­տար­կում­նե­րի հի­ման վրա հե­ղի­նա­կը ներ­կա­յաց­նում է հիմ­նա­վո­րում­ներ` անվ­տան­գու­թյան մի­ջոց­նե­րի կի­րառ­ման օրենսդ­րա­կան կար­գա­վո­րում­նե­րը բա­րե­փո­խե­լու անհրա­ժեշ­տու­թյան վե­րա­բեր­յալ:
Հիմ­նա­բա­ռեր- բժշ­կա­կան բնույ­թի հար­կադ­րան­քի մի­ջոց, ըն­տա­նե­կան հս­կո­ղու­թյուն, բժշ­կա­կան հս­կո­ղու­թյուն, հիմ­նա­վոր կաս­կած, հա­սա­րա­կու­թյան հա­մար վտանգ:

[collapse]
2. ՄԱՆՈՒԿ ՄՈՒՐԱԴՅԱՆ
ՍՈՒԲՅԵԿՏԻՎ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՉԱՐԱՇԱՀՄԱՆ ՀԱՐՑԵՐԸ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԴԵՊԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՒՄ

«Սուբ­յեկ­տիվ իրա­վուն­քի չա­րաշ­ահ­ման հար­ցե­րը Եվ­րո­պա­կան դա­տա­րա­նի նա­խա­դե­պա­յին իրա­վուն­քում» հոդ­վա­ծի երկ­րորդ մա­սի հե­տա­զոտ­ման առար­կան է սուբ­յեկ­տիվ իրա­վուն­քի չա­րաշ­ահ­ման ար­գել­քը մար­դու իրա­վունք­նե­րի և հիմ­նա­րար ազա­տու­թյուն­նե­րի պաշտ­պա­նու­թյան մա­սին Եվ­րո­պա­կան կոն­վե­ցի­ա­յում և Մար­դու իրա­վունք­նե­րի եվ­րո­պա­կան դա­տա­րա­նի (այ­սու­հետª Դա­տա­րան) նա­խա­դե­պա­յին իրա­վուն­քում: Սա­կայն, այս դեպ­քում շեշ­տադ­րում է կա­տար­վել ՄԻ­ԵԿ 35-րդ հոդ­վա­ծի 3-րդ կե­տի (a) են­թա­կե­տով սահ­ման­ված ան­հա­տա­կան գան­գատ ներ­կա­յաց­նե­լու իրա­վուն­քի չա­րաշ­ահ­ման ար­գել­քի հիմ­նա­հար­ցի վրա:
Հիմ­նա­բա­ռեր – սուբ­յեկ­տիվ իրա­վունք, չա­րաշ­ա­հում, ՄԻ­ԵԿ, ՄԻ­ԵԴ, նա­խա­դե­պա­յին իրա­վունք:

[collapse]
3. ԱՌՆՈԼԴ ՎԱՐԴԱՆՅԱՆ
ԲԺՇԿԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՐԿԱԴՐԱՆՔԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ

Ներ­կա­յաց­ված հոդ­վա­ծում հե­ղի­նա­կը քն­նար­կում է բժշ­կա­կան բնույ­թի հար­կադ­րան­քի մի­ջոց­նե­րի կի­րառ­ման վա­րույ­թին բնո­րոշ հա­յե­ցա­կար­գա­յին առանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րը` ռո­մա­նո­գեր­մա­նա­կան և անգ­լո­սաք­սո­նա­կան իրա­վա­կան հա­մա­կար­գե­րի տե­սանկ­յու­նից: Հոդ­վա­ծում ար­տա­հայտ­ված դի­տար­կում­նե­րի հի­ման վրա հե­ղի­նա­կը ներ­կա­յաց­նում է հիմ­նա­վո­րում­ներ` բժշ­կա­կան բնույ­թի հար­կադ­րան­քի մի­ջոց­նե­րի կի­րառ­ման վա­րույ­թի դա­տա­վա­րա­կան մո­դե­լը բա­րե­փո­խե­լու անհ­րա­ժեշ­տու­թյան վե­րա­բեր­յալ:
Հիմ­նա­բա­ռեր- պրևեն­տիվ մի­ջոց, բժշ­կա­կան բնույ­թի հար­կադ­րան­քի մի­ջոց, հո­գե­բույ­ժի մաս­նակ­ցու­թյուն, հա­տուկ վա­րույթ:

[collapse]
4. ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՓՈԽՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

Սույն հոդ­վա­ծում անդ­րա­դարձ է կա­տար­վում ՙինք­նու­թյան քա­ղա­քա­կա­նու­թյուն՚ հաս­կա­ցու­թյա­նը, որը հա­յա­լե­զու գրա­կա­նու­թյան մեջ գրե­թե չի կի­րառ­վում: Քա­ղա­քա­կան գի­տու­թյան արևմտ­յան և ռու­սա­լե­զու կոնստ­րուկ­տի­վիս­տա­կան հա­րա­ցույ­ցի խո­սույ­թում այն կարևոր տեղ է զբա­ղեց­նում` հա­ճախ նույ­նաց­վե­լով ՙազ­գա­կեր­տու­մ՚ տեր­մի­նի հետ: Հաս­տատ­ված է, որ ինք­նու­թյան քա­ղա­քա­կա­նու­թյու­նը կարևոր է Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան հա­մար` իբրև նրա ռազ­մա­վա­րա­կան զար­գաց­ման բաղ­կա­ցու­ցիչ ար­դի սո­ցի­ալ-­քա­ղա­քա­կան ձևափո­խում­նե­րի հա­մա­տեքս­տում, քա­ղա­քա­կան և քա­ղա­քա­ցի­ա­կան գի­տակ­ցու­թյան զար­գաց­ման տե­սանկ­յու­նից:
Հիմ­նա­բա­ռեր- ինք­նու­թյան քա­ղա­քա­կա­նու­թյուն, ազ­գա­կեր­տում, ինք­նու­թյուն, ինք­նու­թյան ձևափո­խում, ազ­գա­յին ինք­նու­թյուն, էթ­նիկ ինք­նու­թյուն, քա­ղա­քա­ցի­ա­կան ինք­նու­թյուն:

[collapse]
5. ԱՀԱՐՈՆ ՌՈՒՇԱՆՅԱՆ
ԹՎԱՅԻՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ՆԵՐԴՐՈՒՄՆ ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

Սույն հոդ­վա­ծում նկա­րագր­վում է տե­ղե­կատ­վա­կան տեխ­նո­լո­գի­ա­նե­րի ներդր­ման անհ­րա­ժեշ­տու­թյունն ար­դա­րա­դա­տու­թյան հա­մա­կար­գում: Թվա­յին գոր­ծիք­նե­րի և ինո­վա­ցի­ոն տեխ­նո­լո­գի­ա­նե­րի ներդ­րումն ար­դա­րա­դա­տու­թյան հա­մա­կար­գում էա­պես ազ­դե­ցու­թյուն կա­րող է ու­նե­նալ հա­մա­կար­գի արդ­յու­նա­վե­տու­թյան բարձ­րաց­ման, թի­րա­խա­յին գոր­ծո­ղու­թյուն­նե­րի իրա­կա­նաց­ման, պե­տա­կան կա­ռա­վար­ման հա­մա­կար­գի հաշ­վետ­վո­ղա­կա­նու­թյան և թա­փան­ցի­կու­թյան գոր­ծըն­թա­ցում: Հա­մա­կարգ­ված տվ­յալ­նե­րի պար­բե­րա­կան հա­վա­քագր­ման անհ­րա­ժեշ­տու­թյու­նը կարևոր է, առա­ջին հեր­թին, ան­չա­փա­հաս­նե­րի ար­դա­րա­դատու­թյան ոլո­տում` որ­պես իրա­վա­խախ­տում­նե­րի կան­խար­գել­մանն ու արդ­յու­նա­վետ ար­ձա­գանք­մանն ուղղ­ված ծրագ­րե­րի և քա­ղա­քա­կա­նու­թյուն­նե­րի մշակ­ման, իրա­գործ­ման ու գնա­հատ­ման գոր­ծիք:
Հիմ­նա­բա­ռեր — տվ­յալ­նե­րի հա­վա­քագ­րում, տվ­յալ­նե­րի բա­զա, ար­դա­րա­դա­տու­թյան ցու­ցիչ­ներ, էլեկտ­րո­նա­յին գոր­ծիք, տե­ղե­կատ­վա­կան հա­մա­կարգ:

[collapse]
6. ԿԱՏԵՐԻՆԱ ԱԼԹՈՒՆՅԱՆ
ԿԱԴՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ

Հոդ­վա­ծում ներ­կա­յաց­վել է կադ­րա­յին քա­ղա­քա­կա­նու­թյան խն­դի­րը, որը ռազ­մա­վա­րա­կան նշա­նա­կու­թյուն ու­նի ՀՀ հան­րա­յին (պե­տա­կան) կա­ռա­վար­ման հա­մա­կար­գում: Կադ­րա­յին նե­րու­ժի զար­գաց­ման արդ­յու­նա­վե­տու­թյու­նը բարձ­րաց­նե­լու տե­սանկ­յու­նից իրա­վա­կան դաշ­տը զգա­լի­ո­րեն բա­րե­լավ­վել է, սա­կայն այն լի­ար­ժեք չի ար­տա­ցո­լում հա­մա­կար­գում գոր­ծող կադ­րա­յին կա­ռու­ցա­կար­գե­րը: Կադ­րա­յին մե­խա­նիզ­մի իրա­վա­կան կար­գա­վոր­ման հիմ­քե­րի ու­սում­նա­սի­րու­թյու­նը կա­րող է արդ­յու­նա­վետ կեր­պով օգ­տա­գործ­վել վե­րոնշ­յալ մե­խա­նիզ­մը լա­վաց­նե­լու, հա­մա­կար­գա­յին և ինս­տի­տու­ցի­ո­նալ առ­կա խն­դիր­նե­րը լու­ծե­լու, արդ­յու­նա­վե­տու­թյու­նը բարձ­րաց­նե­լու մի­ջոց­ներ և գոր­ծո­ղու­թյուն­ներ սահ­մա­նե­լու հա­մար:
Սույն հոդ­վա­ծում ու­սում­նա­սիր­վող թե­մա­յի նո­րույթն է` ու­սում­նա­սի­րել և վեր­լու­ծել ՀՀ հան­րա­յին ծա­ռա­յու­թյան հա­մա­կար­գում կադ­րա­յին բա­րե­փո­խում­նե­րի առանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րը, գոր­ծող օրենսդ­րու­թյու­նըª հա­մա­կար­գի արդ­յու­նա­վե­տու­թյան բարձ­րաց­ման հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը ներ­կա­յաց­նե­լով: Ներ­կա­յաց­վում են նաև հա­մա­կար­գում տեղ գտած նոր փո­փո­խու­թյուն­նե­րը, թե­րու­թյուն­ներն ու առա­վե­լու­թյուն­նե­րը. ար­վում են հա­մա­պա­տաս­խան առա­ջար­կու­թյուն­ներ:
Հիմ­նա­բա­ռեր — կադ­րա­յին քա­ղա­քա­կա­նու­թյուն, պե­տա­կան ծա­ռա­յու­թյուն, հան­րա­յին կա­ռա­վա­րում, իրա­վա­կան կար­գա­վո­րում, պե­տա­կան պաշ­տոն, քա­ղա­քա­ցի­ա­կան ծա­ռա­յու­թյուն, ար­ժա­նի­քա­հեն հա­մա­կարգ, պե­տա­կան ապա­րատ:

[collapse]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.