2021 ՀՈՒՆԻՍ 2 (54)


ԲԵՌՆԵԼ

1. ՎԻՐԱԲ ՎԱՐԴԱՆՅԱՆ
ՄԵՂՔԻ ԵՎ ՊԱՏԺԻ ՀԱՄԱՉԱՓՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ԻՐԱՎԱԱՐՏԱՀԱՅՏՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԸ, ԻՐԱՎԱՍՏԵՂԾ ԵՎ ԻՐԱՎԱԿԻՐԱՌ ՊՐԱԿՏԻԿԱՆ. ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Աշ­խա­տան­քում ու­սում­նա­սիր­վել է աշ­խար­հի տար­բեր երկր­նե­րում մեղ­քի սկզ­բուն­քի և պատ­ժի հա­մա­չա­փու­թյան սկզ­բուն­քի իրա­վա­կան ամ­րագր­ման վի­ճա­կը: Բա­ցա­հայտ­վել է նաև նշ­ված իրա­վա­կան սկզ­բունք­նե­րի առն­չու­թյամբ տար­բեր երկր­նե­րում գո­յու­թյուն ու­նե­ցող մի­ջազ­գա­յին փոր­ձը՝ իրա­վաս­տեղծ և իրա­վա­կի­րառ պրակ­տի­կա­յում:
Գի­տա­կան հոդ­վա­ծում բա­ցա­հայտ­վել են նաև քն­նարկ­վող իրա­վա­կան սկզ­բունք­նե­րի առն­չու­թյամբ գո­յու­թյուն ու­նե­ցող մի­­ջազ­գա­յին և հայ­րե­նա­կան փոր­ձի փո­խա­նակ­ման հնա­րա­վո­րություն­նե­րը՝ ի նպաստ մեղ­քի և պատ­ժի հա­մա­չա­փու­թյան սկզ­բունք­նե­րի ապա­հով­ման:
Հիմ­նա­բա­ռեր- մեղ­քի սկզ­բունք, պատ­ժի հա­մա­չա­փու­թյան սկզ­բունք, մի­ջազ­գա­յին փորձ, իրա­վաս­տեղծ պրակ­տի­կա, իրա­վա­կի­րառ պրակ­տի­կա:

[collapse]
2. ՌՈՄԵԼԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ
«ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՌԱԶՄԱԿԱՆ ԲԱԶԱ» ՀԱՍԿԱՑՈՒԹՅԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

Ժա­մա­նա­կա­կից միջ­պե­տա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի բաղ­կա­ցու­ցիչ տարր է դար­ձել մի պե­տու­թյան կող­մից մյուս պե­տու­թյան տա­րած­քում ռազ­մա­կան բա­զա տե­ղա­կա­յե­լը, ին­չը հա­ճախ առա­ջաց­նում է բազ­մա­թիվ իրա­վա­կան հար­ցեր:
Ար­տա­սահ­մա­նում տե­ղա­կայ­ված օտա­րերկր­յա ռազ­մա­կան բա­զա­նե­րի իրա­վա­կան կար­գա­վի­ճա­կը առա­վել հա­մա­պար­փակ պատ­կե­րաց­նե­լու և առա­ջա­ցող իրա­վա­կան հիմ­նախն­դիր­նե­րի հա­մար խոր­քա­յին լու­ծում­ներ գտ­նե­լու նպա­տա­կով՝ ամե­նից առաջ պետք է հաս­կա­նալ, թե ինչ է իրե­նից ներ­կա­յաց­նում օտարերկր­յա ռազ­մա­կան բա­զան մի­ջազ­գա­յին իրա­վուն­քի շր­ջա­նակ­նե­րում:
Սույն ու­սում­նա­սի­րու­թյամբ, անդ­րա­դարձ կա­տա­րե­լով օտա­րերկր­յա պե­տու­թյան տա­րած­քում մեկ այլ պե­տու­թյան ռազ­մա­կան ու­ժե­րի ներ­կա­յու­թյան հնա­րա­վոր տար­բե­րակ­նե­րին, փորձ է ար­վում իրա­վուն­քի շր­ջա­նակ­նե­րում սահ­մա­նել «օտա­րերկր­յա ռազ­մա­կան բա­զա» հաս­կա­ցու­թյու­նը և վեր հա­նել վեր­ջի­նիս առանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րը:
Հիմ­նա­բա­ռեր — օտա­րերկր­յա ռազ­մա­կան բա­զա, մի­ջազ­գա­յին իրա­վունք, ինք­նիշ­խա­նու­թյուն, օտարերկր­յա ռազ­մա­կան տե­ղա­կա­յում, ռազ­մա­կան օբ­յեկտ:

[collapse]
3. ԳԵՎՈՐԳ ՎԻՐԱԲՅԱՆ
ՓԱՍՏԱՑԻ ԿԱՆԽԱՎԱՐԿԱԾՆԵՐԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ

Փաս­տա­ցի կան­խա­վար­կած­նե­րի հիմ­նա­հարցն իրա­վուն­քում ամենևին էլ նոր չէ, իսկ վեր­ջին­նե­րիս էու­թյան բա­ցա­հայտ­ման գա­ղա­փա­րը մինչ օրս շա­րու­նա­կում է հան­դես գալ՝ որ­պես իրա­վա­գետ­նե­րի ստեղ­ծա­գոր­ծա­կան կյան­քի ան­բա­ժան ու­ղե­կից­նե­րից մե­կը: Մաս­նա­վո­րա­պես, փաս­տա­ցի կան­խա­վար­կած­նե­րի վե­րա­բեր­յալ` տաս­նամ­յակ­նե­րի կտր­ված­քով իրա­վա­բա­նա­կան մտ­քի ամ­փոփ նկա­րա­գի­րը հան­գում է նրան, որ դոկտ­րի­նում ձևավո­րել է եր­կու մո­տե­ցում՝ փի­լի­սո­փա­յա­կան և իրա­վա­բա­նա­կան, որոնք կան­խա­վար­կած­նե­րը, ըստ ամ­րագր­ման փաս­տի, դա­սա­կար­գում են օրի­նա­կա­նի և փաս­տա­ցի­ի՝ առա­ջար­կե­լով հիմ­նա­հար­ցի լուծ­ման իրենց պատ­կե­րա­ցում­նե­րը: Խնդիրն այն է, որ առա­ջարկ­վող լու­ծում­նե­րը ոչ թե ձևավո­րում են մի­աս­նա­կան մո­տե­ցում, այլ ընդ­հա­կա­ռա­կը՝ տա­նում են դե­պի փա­կու­ղի՝ հա­մալ­րե­լով իրա­վա­կան կան­խա­վար­կած­նե­րի ընդ­հա­նուր տե­սու­թյան մշակ­ման խո­չըն­դոտ­նե­րի շար­քը:
Իրա­վա­կան կան­խա­վար­կած­նե­րի ճյու­ղա­յին մո­տե­ցում­նե­րի մի­աս­նա­կա­նաց­ման ընդ­հա­նուր տե­սու­թյան հա­յե­ցա­կար­գի մշակ­ման նպա­տա­կով պայ­մա­նա­վոր­ված՝ սույն հոդ­վա­ծը նվիր­վել է փաս­տա­ցի կան­խա­վար­կած­նե­րին, որի շր­ջա­նակ­նե­րում հե­ղի­նա­կը վեր­լու­ծել է փի­լի­սո­փա­յա­կան և իրա­վա­բա­նա­կան մո­տե­ցում­նե­րի կող­մից առա­ջարկ­վող լու­ծում­նե­րը, վեր է հա­նել թե­րու­թյուն­նե­րը, կոնկ­րե­տաց­րել հիմ­նա­հար­ցը, նո­րո­վի ներ­կա­յաց­րել վեր­ջի­նիս լուծ­ման իր տես­լա­կա­նը. իրա­վա­բա­նա­կան հան­րու­թյան կող­մից ավան­դա­կան մո­տե­ցում­նե­րից չհ­րա­ժար­վե­լու դեպ­քում՝ իրա­վա­գի­տու­թյան մո­տա­լուտ ապա­գան: Կա­տար­ված հե­տա­զո­տու­թյու­նը, որի մե­թո­դա­բա­նա­կան հիմքն իրա­վուն­քի գոր­ծի­քա­կազ­մա­յին տե­սու­թյունն է, ու­նի տե­սա­գործ­նա­կան նշա­նա­կու­թյուն:
Հիմ­նա­բա­ռեր-­ փաս­տա­ցի կան­խա­վար­կած, իրա­վա­կան կան­խա­վար­կած, օժան­դակ իրա­վա­կան մի­ջոց, իրա­վա­նորմ, իրա­վա­կան սկզ­բունք, իրա­վուն­քի անա­լո­գի­ա, իրա­վուն­քի գոր­ծի­քա­կազ­մա­յին տե­սու­թյուն, կան­խադ­րույթ, դա­տո­ղու­թյուն, մտա­հան­գում, պո­զի­տիվ իրա­վունք:

[collapse]
4. ՀԱՅԱՐՓԻ ԶԱՐԳԱՐՅԱՆ
ԵՐԵԽԱՅԻ ԼՍՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Երե­խա­յի կար­ծիքն ազատ ար­տա­հայ­տե­լու իրա­վուն­քը լա­վա­գույն մի­ջոցն է երե­խա­յի շա­հը պար­զե­լու հա­մար: Այս իրա­վուն­քի իրաց­մամբ է պայ­մա­նա­վոր­ված նաև երե­խա­յի այլ իրա­վունք­նե­րի լա­վա­գույնս կի­րար­կու­մը: Գտ­նում ենք, որ երե­խա­յի կար­ծիքն ար­տա­հայ­տե­լու իրա­վուն­քը կոչ­ված է նաև ապա­հո­վե­լու երե­խա­յի կարևոր իրա­վունք­նե­րից մե­կը՝ ազատ տե­ղաշ­արժ­վե­լու իրա­վուն­քը և դրա պաշտ­պա­նու­թյու­նը, որը լա­վա­գույնս կա­րող է ապա­հով­վել՝ երե­խա­յի կար­ծի­քը պար­զե­լով և այն հաշ­վի առ­նե­լով:
Հիմ­նա­բա­ռեր — երե­խա­յի կար­ծիքն ազատ ար­տա­հայ­տե­լու իրա­վունք, երե­խա­յի հա­սու­նու­թյան որոշա­կի մա­կար­դակ, երե­խա­յի լս­ված լի­նե­լու իրա­վունք:

[collapse]
5. ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆ
ԱՆՁԻ ՊԱՏԿԵՐԸ ՈՐՊԵՍ ԿԵՆՍԱՉԱՓԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՏԵՍԱԿ

Հոդ­վա­ծը նվիր­ված է ան­ձի պատ­կե­րի՝ որ­պես կեն­սա­չա­փա­կան առանձ­նա­հա­տուկ անձ­նա­կան տվյա­լի ու­սում­նա­սի­րու­թյա­նը:
Հե­տա­զո­տու­թյան ըն­թաց­քում հա­մա­պար­փակ վեր­լու­ծու­թյան են են­թարկ­վել կեն­սա­չա­փա­կան անձնա­կան տվ­յալ­նե­րի կարևորու­թյու­նը և առանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րը՝ անձ­նա­կան տվ­յալ­նե­րի պաշտ­պա­նու­թյան ամ­բող­ջա­կան հա­մա­կար­գում:
Այ­նու­հետև, առան­ձին անդ­րա­դարձ է կա­տար­վել ան­ձի պատ­կե­րի անձ­նա­կան տվ­յա­լին՝ որ­պես ան­ձի ինք­նու­թյան ան­բա­ժա­նե­լի մաս և վեր են հան­վել օրենսդ­րա­կան այն կար­գա­վո­րում­նե­րը, որով ան­ձի պատ­կե­րը պաշտ­պա­նու­թյան է ար­ժա­նա­նում:
Հա­մա­պար­փակ վեր­լու­ծու­թյան է են­թարկ­վել ան­ձի պատ­կե­րի դե­րը, մար­դու ար­ժա­նա­պա­տիվ ապ­րե­լու իրա­վուն­քի լի­ար­ժեք իրա­կա­նաց­ման հա­մար, և առա­ջադր­վել վեր­ջի­նիս պաշտ­պա­նու­թյան հա­տուկ կար­գա­վի­ճա­կի կարևորու­թյու­նը:
Հիմ­նա­բա­ռե­ր- անձ­նա­կան տվ­յալ­ներ, անձ­նա­կան տվ­յալ­նե­րի պաշտ­պա­նու­թյան իրա­վունք, կեն­սա­չա­փա­կան անձ­նա­կան տվ­յալ­ներ, ան­ձի պատ­կեր, հիմ­նա­րար իրա­վունք­ներ:

[collapse]
6. ՌՈԲԵՐՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԲՈՒՀԵՐԻ ԵՎ ՇԱՀԱԿԻՑՆԵՐԻ ՖԻԴՈՒՑԻԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻ ՖՈՆԴԵՐԻ ԳՈՐԾԱՌՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

Բարձ­րա­գույն կր­թու­թյան ներ­կա­յիս մր­ցակ­ցա­յին դաշ­տում առ­կա են ար­տա­քին մի­ջա­վայ­րի մի շարք գոր­ծոն­ներ, որոնց հա­րա­փո­փո­խու­թյու­նը էա­կա­նո­րեն ազ­դում է ՀՀ բու­հե­րի կա­նո­նադ­րա­կան գոր­ծու­նե­ու­թյան ու պլա­նա­վոր­ված գոր­ծո­ղու­թյուն­նե­րի, ինչ­պես նաև բու­հե­րի առանց­քա­յին ոլորտ­նե­րի կա­յուն զար­գաց­ման և գե­րա­կա­յու­թյուն­նե­րի լի­ար­ժեք իրա­կա­նաց­ման վրա: Մաս­նա­վո­րա­պես՝ գլո­բալ զար­գա­ցում­նե­րով և ան­հաղ­թա­հա­րե­լի ու­ժի տար­բեր դրսևորում­նե­րով պայ­մա­նա­վոր­ված՝ գլո­բալ իրադ­րու­թյու­նը ՀՀ բու­հե­րին առա­ջադ­րել է նոր մար­տահ­րա­վեր­ներ, որոնք, ան­խու­սա­փե­լի­ո­րեն, առա­ջաց­րել են նաև ֆի­նան­սա­կան նմա­նա­տիպ հիմ­նախն­դիր­ներ և բարձ­րա­գույն կր­թու­թյան պե­տա­կան ֆի­նան­սա­վոր­ման էա­կան փո­փո­խու­թյուն­ներ: Այս մար­տահ­րա­վեր­նե­րի հաղ­թա­հար­ման պայ­ման­նե­րում ՀՀ բու­հերն իրենց առանց­քա­յին շա­հա­կից­նե­րի հետ փոխվս­տա­հե­լի կամ ֆի­դու­ցի­ար հա­րա­բե­րու­թյուն­նե­րի ամ­րապնդ­ման մի­ջո­ցով՝ կա­րող են զգա­լի կեր­պով խթա­նել իրենց գոր­ծու­նե­ու­թյան, նե­րառ­յալ՝ ֆի­նան­սա­կան կա­յու­նու­թյան զար­գա­ցու­մը: Մաս­նա­վո­րա­պես՝ ՀՀ բու­հե­րը պետք է իրենց գոր­ծու­նե­ու­թյան արդ­յու­նա­վե­տու­թյան և ֆի­նան­սա­կան կա­յու­նու­թյան ապա­հով­ման նպա­տա­կով առա­վել շեշ­տադ­րեն իրենց առանց­քա­յին շա­հա­կից­նե­րի հետ վս­տա­հու­թյան վրա հիմն­ված կամ ֆի­դու­ցի­ար հա­րա­բե­րու­թյուն­նե­րի ամ­րապն­դու­մը: Այն բու­հե­րը, որոնք ու­նեն ֆի­դու­ցի­ար հա­րա­բե­րու­թյուն­ներ իրենց առանց­քա­յին շա­հա­կից­նե­րի հետ, նրանց կող­մից կա­տար­վող ֆի­նան­սա­կան ներդ­րում­նե­րի մի­ջո­ցով կա­րող են ապա­հո­վել նաև իրենց ան­ձեռնմ­խե­լի ֆոն­դե­րի գոր­ծառ­ման արդ­յու­նա­վե­տու­թյու­նը: Հաշ­վի առ­նե­լով նշ­վա­ծը՝ սույն հոդ­վա­ծի նպա­տակն է քն­նար­կել ՀՀ բու­հե­րի և շա­հա­կից­նե­րի ֆի­դու­ցի­ար հա­րա­բե­րու­թյուն­ներն ու ֆի­դու­ցի­ար պար­տա­կա­նու­թյուն­ներն ան­ձեռնմ­խե­լի ֆոն­դե­րի գոր­ծառ­ման հա­մա­տեքս­տում:
Հիմ­նա­բա­ռեր- բու­հե­րի ան­ձեռնմ­խե­լի ֆոն­դեր, ֆի­նան­սա­կան կա­ռա­վա­րում, ֆի­դու­ցի­ար հա­րա­բե­րու­թյուն­ներ, ֆի­դու­ցի­ար պար­տա­կա­նու­թյուն­ներ, ֆի­դու­ցի­ար գոր­ծա­ռույթ­ներ, բու­հե­րի ռազ­մա­վա­րա­կան կա­ռա­վա­րում:

[collapse]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.