2021 ՄԱՐՏ 1 (53)


ԲԵՌՆԵԼ

1. ՍԵՐԳԵՅ ՄԵՂՐՅԱՆ
ՏԻԳՐԱՆ ՄԱՐԿՈՍՅԱՆ
ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԹԵՐԹԻ ԻՆՍՏԻՏՈՒՏՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԴԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

Կա­տա­րո­ղա­կան վա­րույ­թի հա­րուց­ման նա­խադր­յալ­նե­րի մեջ կարևորա­գույն տեղ են զբա­ղեց­նում կա­տա­րո­ղա­կան փաս­տաթղ­թե­րը: Աշ­խա­տու­թյու­նում, հայ­րե­նա­կան և ար­տա­սահ­ման­յան տե­սա­կան աղբյուր­նե­րի, կա­տա­րո­ղա­կան վա­րույ­թի վե­րա­բեր­յալ մի­ջազ­գա­յին փաս­տաթղ­թե­րի, ՀՀ և այլ երկր­նե­րի օրենսդ­րու­թյան, ՄԻ­ԵԴ, Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի իրա­վա­կան դիր­քո­րոշ­ում­նե­րի հա­մա­տեքս­տում, քն­նարկ­վում է կա­տա­րո­ղա­կան թեր­թի ինս­տի­տու­տը՝ հե­տա­զո­տու­թյան առանց­քում դնե­լով նաև դա­տա­վա­րա­կան խնա­յո­ղու­թյան սկզ­բուն­քը և դա­տա­րան­նե­րի գեր­ծան­րա­բեռն­վա­ծու­թյան նվա­զեց­ման հրա­մա­յա­կա­նը: Արդ­յուն­քում հե­ղի­նակ­նե­րը, եզ­րա­հան­գե­լով, որ կա­տա­րո­ղա­կան թեր­թի ինս­տի­տու­տը թե՛ բո­վան­դա­կա­յին, թե՛ ըն­թա­ցա­կար­գա­յին առու­մով չի հա­մա­պա­տաս­խա­նում դա­տա­կան ակ­տի հար­կա­դիր կա­տար­ման իրա­վուն­քի նկատ­մամբ կի­րա­ռե­լի արդ­յու­նա­վե­տու­թյան պա­հան­ջին, մաս­նա­վո­րա­պես՝ դա­տա­վա­րա­կան խնա­յո­ղու­թյան սկզ­բուն­քին, առա­ջար­կում են հա­մար­ժեք օրենսդ­րա­կան և տեխ­նի­կա­կան մի­ջոց­նե­րով հրա­ժար­վել կա­տա­րո­ղա­կան թեր­թի ինս­տի­տու­տից՝ դա­տա­կան ակ­տե­րի դեպ­քում կա­տա­րո­ղա­կան փաս­տա­թուղթ դի­տար­կե­լով ան­մի­ջա­կա­նո­րեն դա­տա­կան ակ­տը:
Հիմ­նա­բա­ռեր – հար­կա­դիր կա­տար­ման են­թա­կա ակտ, կա­տա­րո­ղա­կան թերթ, կա­տա­րո­ղա­կան փաս­տա­թուղթ, դա­տա­կան պաշտ­պա­նու­թյան իրա­վունք, կա­տա­րո­ղա­կան վա­րույ­թի արդ­յու­նա­վե­տու­թյուն, դա­տա­վա­րա­կան խնա­յո­ղու­թյուն:

[collapse]
2. ՎԱՀԵ ԹՈՐՈՍՅԱՆ
ԱՇԽԱՐՀԻԿ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՄԱՍՏԱՎՈՐՈՒՄԸ ԼՈՒՍԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԲԱՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՅԱՑՔՆԵՐՈՒՄ

Աշ­խար­հիկ պե­տու­թյան ֆե­նո­մե­նի բա­ցա­հայ­տու­մը, ան­տիկ շր­ջա­նից սկ­սած, զբա­ղեց­նում է իրա­վա­քա­ղա­քա­կան մտ­քի տե­սա­բան­նե­րի և հե­տա­զո­տող­նե­րի ուշ­ադ­րու­թյու­նը: Ուշ­ագ­րավ է, որ պե­տու­թյան և եկե­ղե­ցու տա­րան­ջատ­ման գա­ղա­փա­րը իրա­վուն­քի ուժ ստա­ցավ լու­սա­վո­րա­կա­նու­թյան շր­ջա­նում առաջ եկած իրա­վա­կան փաս­տաթղ­թե­րում: Վեր­ջի­նիս անհ­րա­ժեշ­տու­թյու­նը հա­սու­նա­ցավ կրո­նա­կան այ­լա­կար­ծու­թյան, խղ­ճի ազա­տու­թյան իրա­վուն­քի սահ­ման­ման, պե­տա­ե­կե­ղե­ցա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի հս­տա­կեց­ման խն­դիր­նե­րի ազ­դե­ցու­թյան ներ­քո:
Հոդ­վա­ծում առա­վե­լա­պես քն­նարկ­վում են անգ­լի­ա­կան լու­սա­վո­րիչ­նե­րի տե­սա­կան­-ի­րա­վա­կան հա­յացք­նե­րը, որոնք չա­փա­զանց մեծ դեր կա­տա­րե­ցին պե­տու­թյան և եկե­ղե­ցու առանձ­նաց­ման գա­ղա­փա­րի իմաս­տա­վոր­ման, ապա նաև դրա լե­գալ ամ­րագր­ման գոր­ծում: Հոդ­վա­ծում օգ­տա­գոր­ծել ենք պատ­մա­կան տրա­մա­բա­նա­կան, դի­ա­լեկ­տի­կա­կան մա­տե­րի­ա­լիզ­մի, անա­լի­զի և սին­թե­զի գի­տա­կան մե­թոդ­նե­րը:
Հիմ­նա­բա­ռեր- աշ­խար­հիկ պե­տու­թյուն, պե­տու­թյան և եկե­ղե­ցու տա­րան­ջա­տում, խղ­ճի ազա­տու­թյան իրա­վունք, իրա­վա­քա­ղա­քա­կան միտք:

[collapse]
3. ԳԱՐԻԿ ՔԵՌՅԱՆ
ՆՎԵՐ ԿՈՍՏԱՆՅԱՆ
ԸՆՏՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՁԵՎԵՐԸ

Ընտ­րու­թյուն­նե­րի ֆե­նո­մե­նը ու­սում­նա­սի­րու­թյան առար­կա է ոչ մի­այն քա­ղա­քա­գի­տու­թյան, այլ նաև իրա­վա­գի­տու­թյան և այլ հա­սա­րա­կա­կան գի­տու­թյուն­նե­րի հա­մար: Այս հա­մա­տեքս­տում շատ կարևոր են նաև ընտ­րա­կան իրա­վուն­քի հա­յե­ցա­կար­գը և դրա սկզ­բունք­նե­րը: Սրանք այն հիմ­նա­կան թե­մա­ներն են, որոնք փոր­ձել ենք դի­տար­կել այս հոդ­վա­ծում:
Հիմ­նա­բա­ռեր – ընտ­րու­թյուն­ներ, քվե­ար­կու­թյուն, ընտ­րա­կան իրա­վուն­քի ձևեր, ընտ­րա­կան իրա­վուն­քի սկզ­բունք­ներ:

[collapse]
4. ՏԻԳՐԱՆ ԴԱԴՈՒՆՑ
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀՈՂԱՅԻՆ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ

Հոդ­վա­ծը նվիր­ված է Հա­յաս­տա­նում օտա­րերկր­յա ան­ձանց մաս­նակ­ցու­թյամբ հո­ղա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րի իրա­վա­կան կար­գա­վոր­ման ինս­տի­տու­տի պատ­մա­ի­րա­վա­կան զար­գաց­ման հար­ցե­րի քն­նարկ­մա­նը: Հոդ­վա­ծում, սկ­սած 19-րդ դա­րի սկզ­բից, վեր­լու­ծու­թյան են են­թարկ­վում պատ­մա­կան տար­բեր ժա­մա­նա­կաշր­ջան­նե­րում օտա­րերկր­յա ան­ձանց հո­ղա­յին իրա­վունք­նե­րի կար­գա­վի­ճա­կի առանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րը, կի­րառ­ված ար­գելք­նե­րի և սահ­մա­նա­փա­կում­նե­րի դրսևորում­նե­րը և դրանց պատ­ճառ­նե­րը, վեր են հան­վում այն ընդ­հա­նուր սկզ­բունք­ներն ու չա­փա­նիշ­նե­րը, որոնք հիմք են հան­դի­սա­ցել քն­նարկ­վող հա­րա­բե­րու­թյուն­նե­րի իրա­վա­կան կար­գա­վոր­ման հա­մար:
Հիմ­նա­բա­ռեր- oտա­րերկր­յա ան­ձինք, հող, հո­ղա­յին իրա­վունք­ներ, հո­ղա­յին իրա­վա­հա­րա­բե­րու­թյուն­ներ, պատ­մա­կան զար­գա­ցում, մաս­նա­վոր սե­փա­կա­նու­թյուն, հո­ղօգ­տա­գոր­ծում, իրա­վուն­քի սահ­մա­նա­փա­կում­ներ:

[collapse]
5. ԼԻԱՆԱ ՄԱԼԽԱՍՅԱՆ
ՑԵՂԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՏՈՀՄԱՑԵՂԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Ամ­փո­փե­լով «Ցե­ղա­պե­տու­թյու­նը որ­պես տոհ­մա­ցե­ղա­յին կա­ռա­վար­ման հա­մա­կարգ» հե­տա­զո­տու­թյու­նը՝ կա­րե­լի է եզ­րա­կաց­նել, որ ցե­ղա­պե­տու­թյան իշ­խա­նու­թյու­նը ամ­փոփ­ված է ֆոր­մալ կար­գա­վի­ճա­կում: Ցե­ղա­պե­տու­թյու­նը կա­ռա­վար­վում է ան­հա­տի կող­մից, ով ու­նի գե­րա­կա­յու­թյուն հպա­տակ­նե­րի նկատ­մամբ և օժտ­ված է աստ­վա­ծա­յին կա­ռա­վար­ման իրա­վուն­քով: Ցե­ղա­պե­տու­թյու­նում ձևավոր­ված և հա­զա­րամ­յակ­ներ պահ­պան­ված սո­ցի­ա­լա­կան իշ­խա­նու­թյան կրո­նա­կան օրի­նա­կա­նաց­ման մի­ակ այ­լընտ­րան­քը՝ հա­սա­րա­կա­կան պայ­մա­նագ­րի հա­յե­ցա­կար­գի ձևավո­րումն էր, ին­չը քա­ղա­քա­կան հե­տա­գա զար­գա­ցում­նե­րի արդ­յուն­քում` հան­գեց­րեց բա­նա­կան սո­ցի­ա­լա­կան-­քա­ղա­քա­կան բա­նա­վե­ճի կազ­մա­կերպ­ման ինս­տի­տու­ցի­ո­նալ մե­խա­նիզ­մի որոն­մա­նը, զար­գաց­մա­նը, կա­տա­րե­լա­գործ­մա­նը և հա­սա­րա­կա­կան պայ­մա­նագ­րի ինս­տի­տու­տի կա­յաց­մանն ու պահ­պան­մա­նը:
Հիմ­նա­բա­ռեր-­ցե­ղա­պե­տու­թյուն, կա­ռա­վար­ման հա­մա­կարգ, իշ­խա­նու­թյուն, նպա­տա­կա­յին մի­ա­վո­րում­ներ,առաջ­նորդ, ցե­ղա­պետ:

[collapse]
6. ԱՐՄԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՏՈՒԺՈՂԻ ՄԱՀՎԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՎՆԱՍԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՎՐԱ

Սույն հոդ­վա­ծը նվիր­ված է տու­ժո­ղի մահ­վան դեպ­քում վնա­սի հա­տուց­ման հիմ­նա­կան իրա­վուն­քի գոր­ծո­ղու­թյան շա­րու­նա­կա­կա­նու­թյան հար­ցե­րին: Քն­նարկ­ման առար­կա են դար­ձել վնա­սի հա­տուց­ման պա­հան­ջի սահ­մա­նադ­րա­ի­րա­վա­կան բնույ­թը, վնա­սի հա­տուց­ման հիմ­նա­կան իրա­վուն­քի սահ­ման­ման նպա­տա­կը, և դրանց լույ­սի ներ­քո փորձ է ար­վել, այդ իրա­վուն­քի գոր­ծո­ղու­թյան վրա մահ­վան ու­նե­ցած ազ­դե­ցու­թյան հիմ­նա­հար­ցե­րի շուրջ, գալ որոշ­ա­կի եզ­րա­հան­գում­նե­րի:
Հիմ­նա­բա­ռեր- մահ, տու­ժող, վնա­սի հա­տուց­ման պա­հանջ, իրա­վուն­քի պաշտ­պա­նու­թյան մի­ջոց, սե­փա­կա­նու­թյուն, ժա­ռան­գու­թյուն:

[collapse]
7. ԶՈՀՐԱԿ ԱՊՐԵՍՅԱՆ
ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Հոդ­վա­ծում խոս­վում է հան­րու­թյան գե­րա­կա շա­հե­րի ապա­հով­ման նպա­տա­կով սե­փա­կա­նու­թյան օտար­ման ժա­մա­նակ սե­փա­կա­նա­տի­րոջ իրա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյան լրա­ցու­ցիչ երաշ­խիք­նե­րի մա­սին: Մաս­նա­վո­րա­պես, անդ­րա­դարձ է կա­տար­վում սե­փա­կա­նու­թյան իրա­վուն­քի պահ­պան­ման անհ­րա­ժեշ­տու­թյանն այն դեպ­քե­րում, երբ հնա­րա­վոր է հան­րու­թյան գե­րա­կա շահ հան­դի­սա­ցող նպա­տա­կի իրա­կա­նա­ցումն առանց սե­փա­կա­նու­թյան օտար­ման: Դի­տարկ­վում է նաև հե­տա­գա­յում հան­րու­թյան գե­րա­կա շահ հան­դի­սա­ցող նպա­տա­կի դա­դար­ման դեպ­քե­րում սե­փա­կա­նա­տի­րոջ մոտ սե­փա­կա­նու­թյան իրա­վուն­քի վե­րա­կանգն­ման հնա­րա­վո­րու­թյու­նը:
Հիմ­նա­բա­ռեր- սե­փա­կա­նու­թյան իրա­վունք, սե­փա­կա­նու­թյան օտա­րում, ար­դա­րա­ցի հա­վա­սարակշռու­թյուն, հան­րու­թյան շահ, իրա­վուն­քի վե­րա­կանգ­նում, նա­խա­պատ­վու­թյան իրա­վունք:

[collapse]
8. ԱՆՆԱ ՄԿՐՏՉՅԱՆ
ՔԱՂԱՔԱՑԻԱԻՐԱՎԱԿԱՆ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐՈՐՈՇՄԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԸ

Քա­ղա­քա­ցի­ա­կան իրա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյան հա­մա­կար­գի ինս­տի­տուտ­նե­րը նույ­նա­կան են իրենց նպա­տակ­նե­րի առու­մով, սա­կայն տար­բեր են՝ կի­րառ­վող գոր­ծի­քա­կազ­մե­րի և իրա­վա­կան հետևան­քի տե­սանկ­յուն­նե­րից:
Հոդ­վա­ծում ու­սում­նա­սիր­ված և վեր են հան­ված իրա­վունք­ներ ինք­նա­պաշտ­պա­նու­թյան ինս­տի­տու­տի և անհ­րա­ժեշտ պաշտ­պա­նու­թյան քա­ղա­քա­ցի­ա­ի­րա­վա­կան դրսևորում­նե­րը, առանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րը: Փորձ է ար­վել սահ­մա­նել անհ­րա­ժեշտ պաշտ­պա­նու­թյու­նը որ­պես քա­ղա­քա­ցի­ա­կան իրա­վուն­քի ինս­տի­տուտª տա­լով դրա հատ­կա­նիշ­նե­րը:
Հիմ­նա­բա­ռեր – վնաս, անհ­րա­ժեշտ պաշտ­պա­նու­թյուն, իրա­վունք­նե­րի ինքնա­պաշտ­պա­նու­թյուն, իրա­վունք­նե­րի ինք­նա­պաշտ­պա­նու­թյան եղա­նակ­ներ, անհ­րա­ժեշտ պաշտ­պա­նու­թյու­նը քա­ղա­քա­ցի­ա­կան իրա­վուն­քում:

[collapse]
9. ԼԻԼԻԹ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ «EX OFFICIO» (ԳՈՐԾԻ Ի ՊԱՇՏՈՆԵ ՔՆՆՈՒԹՅԱՆ) ՍԿԶԲՈՒՆՔԻ ԻՐԱՑՄԱՆ ՈՐՈՇ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ

Հոդ­վա­ծը նվիր­ված է Վար­չա­կան դա­տա­րա­նում «ex officio» սկզ­բուն­քի իրաց­ման որոշ հիմ­նախն­դիր­նե­րին: ՀՀ վար­չա­կան դա­տա­վա­րու­թյան օրենս­գիր­քը սահ­մա­նում է «ex officio» սկզ­բուն­քի բո­վան­դա­կու­թյու­նը կազ­մող դա­տա­վա­րա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի շր­ջա­նա­կը, սա­կայն դրանք առանձ­նաց­ված չեն այլ դա­տա­վա­րա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րից, մինչ­դեռ նման տա­րան­ջա­տումն ու­նի մեծ գործ­նա­կան նշա­նա­կու­թյուն: Այս­պի­սով, հոդ­վա­ծում քն­նարկ­վում են այդ դա­տա­վա­րա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի հաս­կա­ցու­թյու­նը, հատ­կա­նիշ­նե­րը և դրան­ցից յու­րա­քանչ­յու­րի կա­տար­ման փու­լե­րը: Մի­ա­ժա­մա­նակ, հե­ղի­նակն անդ­րա­դար­ձել է Վար­չա­կան դա­տա­րա­նում ապա­ցույց պա­հան­ջե­լու ինս­տի­տու­տին: Արդ­յուն­քում, հե­ղի­նա­կը ներ­կա­յաց­րել է հոդ­վա­ծում քն­նարկ­ված հիմ­նախն­դիր­նե­րի լուծ­մանն ուղղ­ված առա­ջարկ­ներ:
Հիմ­նա­բա­ռեր- սկզ­բունք, «ex officio» սկզ­բունք, վար­չա­կան դա­տա­վա­րու­թյուն, ապա­ցույց, ապա­ցույց պա­հան­ջել:

[collapse]
10. ՔՐԻՍՏԻՆԵ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
ԼԵԳԻՏԻՄ ՆՊԱՏԱԿԸ՝ ՈՐՊԵՍ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՉԱՓՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԻ ՏԱՐՐ

Հոդ­վա­ծը նվիր­ված է վար­չա­րա­րու­թյան հա­մա­չա­փու­թյան սկզ­բուն­քի լե­գի­տիմ նպա­տա­կի տար­րի ուսում­նա­սի­րու­թյա­նը: Հոդ­վա­ծում քն­նարկ­վում են այն հար­ցե­րը, թե վար­չա­րա­րու­թյան շր­ջա­նակ­նե­րում որ նպա­տակ­նե­րը կա­րող են ար­դա­րաց­նել մար­դու սահ­մա­նադ­րա­կան իրա­վունք­նե­րի սահ­մա­նա­փա­կում­նե­րը, ինչ­պես նաև՝ ինչ չա­փա­նիշ­նե­րով պետք է առաջ­նորդ­վի վար­չա­կան մար­մի­նը՝ Սահ­մա­նադ­րու­թյամբ և օրեն­քով հե­տապնդ­վող նպա­տակ­նե­րը որոշ­ե­լիս:
Հիմ­նա­բա­ռեր- սահ­մա­նա­փա­կում, սահ­մա­նադ­րա­կան իրա­վունք, վար­չա­րա­րու­թյուն, հա­մա­չա­փու­թյան սկզ­բունք, լե­գի­տիմ նպա­տակ:

[collapse]
11. ԱՆԻ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ԸՆԴԴԱՏՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՓՈՒԼՈՒՄ

Հոդ­վա­ծը նվիր­ված է ընդ­դա­տու­թյան կա­նոն­նե­րի խախտ­ման դա­տա­վա­րա­կան հետևանք­նե­րի ուսում­նա­սի­րու­թյա­նը և վեր­լու­ծու­թյա­նը հայ­ցա­դի­մու­մը վա­րույթ ըն­դու­նե­լու փու­լում: Հոդ­վա­ծում նախ և առաջ ներ­կա­յաց­վում է ընդ­դա­տու­թյան հաս­կա­ցու­թյու­նը՝ հիմն­վե­լով ՙօրեն­քի հի­ման վրա ստեղծ­ված դա­տա­րան՝ եզ­րույ­թի վրա: Այ­նու­հետև քն­նարկ­ման առար­կա են դարձ­վում՝ գոր­ծը տվ­յալ առա­ջին ատ­յա­նի դա­տա­րա­նին ընդ­դատ­յա չլի­նե­լու հիմ­քով հայ­ցա­դի­մու­մը վե­րա­դարձ­նե­լու մա­սին որոշ­ում կա­յաց­նե­լու և կա­յաց­ված որոշ­ու­մը բո­ղո­քար­կե­լու հետ կապ­ված հար­ցե­րը:
Հիմ­նա­բա­ռեր- «օրեն­քի հի­ման վրա ստեղծ­ված դա­տա­րան», ընդ­դա­տու­թյուն, են­թա­կա­յու­թյուն, ընդ­դա­տու­թյան կա­նոն­նե­րի խախ­տում, հայ­ցա­դի­մու­մի վե­րա­դարձ:

[collapse]
12. ՀԱՍՄԻԿ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ՍԻՐԱՐՓԻ ՄՈՒՂԴՈՒՍՅԱՆ
ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՎԵՐԱՍՈՑԻԱԼԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ

Սույն հոդ­վա­ծում ներ­կա­յաց­վում են Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նում վե­րա­կանգ­նո­ղա­կան քրե­ա­կան ար­դա­րա­դա­տու­թյան կա­յաց­ման ըն­թաց­քի վե­րա­սո­ցի­ա­լա­կա­նաց­մանն ուղղ­ված հիմ­նախն­դիր­նե­րը: Հիմք ըն­դու­նե­լով Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան քրե­ա­կա­տա­րո­ղա­կան և պրո­բա­ցի­ա­յի ոլոր­տի 2019-2023 թվա­կան­նե­րի ռազ­մա­վա­րու­թյու­նը, դրա իրա­կա­նաց­ման 2019-2023 թվա­կան­նե­րի մի­ջո­ցա­ռում­նե­րի ծրա­գի­րը՝ առա­ջարկ­վում է «վե­րա­սո­ցի­ա­լա­կա­նա­ցում» հաս­կա­ցու­թյան մեկ­նա­բա­նու­թյու­նը:
Հիմ­նա­բա­ռեր — ռազ­մա­վա­րու­թյուն, վե­րա­սո­ցի­ա­լա­կա­նա­ցում, քրե­ա­կան օրենս­գիրք, ուղ­ղում, պա­տիժ, հան­ցա­գոր­ծու­թյուն, դա­տա­պարտ­յալ, քրե­ա­կա­տա­րո­ղա­կան հիմ­նարկ:

[collapse]
13. ՆԱՐԻՆԵ ԱՎԱԳՅԱՆ
ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆՇՈՒՄՆԵՐԻ, ԾԱԳՄԱՆ ՏԵՂԱՆՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդ­վա­ծում քն­նարկ­վում են աշ­խար­հագ­րա­կան նշում­նե­րի, ծագ­ման աղբ­յուր­նե­րի և երաշ­խա­վոր­ված ավան­դա­կան ար­տադ­րան­քի պաշտ­պա­նու­թյանն առնչ­վող հար­ցեր: Մաս­նա­վո­րա­պես, քն­նարկ­վում են ան­հա­տա­կա­նաց­ման վե­րո­հիշ­յալ մի­ջոց­նե­րին պաշտ­պա­նու­թյուն տրա­մադ­րե­լու հիմ­նա­վո­րում­նե­րը: Հե­ղի­նա­կը բա­ցա­հայ­տում է վե­րո­հիշ­յալ մի­ջոց­նե­րի նպա­տա­կը և մտա­վոր սե­փա­կա­նու­թյան հետ կա­պը: Հե­ղի­նակն առա­ջար­կում է պաշտ­պա­նել նշ­ված ան­հա­տա­կա­նաց­ման մի­ջոց­նե­րը ան­բա­րե­խիղճ մր­ցակ­ցու­թյու­նը կան­խար­գե­լող օրենսդ­րու­թյան շր­ջա­նակ­նե­րում:
Հիմ­նա­բա­ռեր- աշ­խար­հագ­րա­կան նշում, ծագ­ման տե­ղա­նուն, երաշ­խա­վոր­ված ավան­դա­կան ար­տադ­րանք, մտա­վոր սե­փա­կա­նու­թյան իրա­վունք, բա­ցա­ռիկ իրա­վունք­ներ, ան­բա­րե­խիղճ մր­ցակ­ցու­թյուն:

[collapse]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.