Հոդվածը նվիրված է կին դատապարտյալի հետ վարվեցողութան չափորոշիչներին և Հայաստանի Հանրապետությունում դրանց կիրառման հիմնախնդիրներին: Հեղինակի կողմից համադրված վելուծվել է ներկայացված ոլորտի հիմնական միջազգային ակտերի և ներպետական օրենսդրությունը և չնայած այն հանգամանքին, որ ներպետական օրենսդրությունը հիմնական չափորոշիչներով համապատասխանում է միազգային ստանդարտներին, բայց այնուամենայնիվ կատարված վերլուծության հիման վրա հեղինակը եկել է այն եզրահանգմանը, որ կին դատապարտյալները իրենց ֆիզիոլոգիական առանձահատկություններով պայմանավորված պետք է պետության հոգածության տակ լինեն:
Սույն գիտական հոդվածով քննարկվող հարցերը արդիական են այն առումով, որ ՀՀ գործող օրենսդրությունը չի կարգավորում վերահսկող և վերահսկվող կորպորացիաների պատասխանատվության հարցերն ու առանձնահատկությունները:
Հոդվածի նպատակն է բացահայտել վերահսկող և վերահսկվող կորպորացիաների պատասխանատվության էությունն ու բովանդակությունը, կիրառման կարգը, պայմանները և այլ առանձնահատկությունները, ինչպես նաև վենչուրային բաժնետիրական ընկերություններում այդ հարցերի կարգավորման առանձնահատկությունները:
Ներկայացված առաջարկությունների ներդրման արդյունքում կհստակեցվեն վերահսկող և վերահսկվող կորպորացիաների պատասխանատվության հարցերը, դրանց վերաբերյալ կձևավորվի միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա:
Հոդվածի նպատակը վարչական ակտի դատական կարգով բողոքարկման դեպքում, ակտի կասեցման խնդիրների վերհանումն է, որը անմիջականորեն կապված է անձի դատական արդյունավետ պաշտպանության իրավունքի հետ, դրանց լուծման ուղիների և առաջարկությունների ներկայացումը, որը բխում է Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածների պահանջներից, որի համաձայն ‹‹Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության և ողջամիտ ժամկետում քննության իրավունք››:Այսօր քաղաքացու դատական արդյունավետ և ողջամիտ ժամկետում պաշտպանության խնդիրն առավել արդիական է, քանի որ շատ հաճախ են խախտվում քաղաքացու դատական պաշտպանության և դատարանի մատչելիության սկզբունքները: Հոդվածում քննարկվում են դատական կարգով վարչական ակտի կասեցման խնդիրները, վեր են հանվում գործող բացերը և առաջարկվում են լուծումներ:Սույն հոդվածում մեր կողմից վեր են հանվել այն հնարքներն ու միջոցները, որոնք հնարավորություն են տալիս բացահայտելու և վեր հանելու այն խնդիրները, որոնք ներկայումս առկա են դատական ատյաններում վարչական ակտի կասեցման վերաբերյալ գործերում:Մարդու դատական պաշտպանության իրավունքը պետք է լինի մատչելի և հնարավորություն ընձեռի խախտված իրավունքների վերականգնմանը և իրավունքների պաշտպանության ապահովմանը, իսկ այդ ձևերի իրականացման իրական երաշխիքներն են հանդիսանում իրավունքների դատական պաշտպանության արդյունավետությունը, որը կատարելագործման կարիք ունի, և որոնց բացերին մենք անդրադարձ ենք կատարել վերլուծելով նաև ներկայումս գործող դատական պրակտիկան առաջարկելով արդյունավետ լուծումներ:
Փոխնակ մայրությունն ավելի շատ, քան օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների այլ տեսակները, կախված է իրավական կարգավորումից, քանի որ ծագում են ծնողների, փոխնակ մոր և ծնված երեխայի իրավունքների ճանաչման հարցեր: Սույն գիտական հոդվածը նվիրված է փոխնակ մայրության ուսումնասիրությանը՝ որպես միջազգային իրավունքի պրիզմայում վերարտադրողական իրավունքների իրականացման ձև:
Սույն հոդվածը մանրամասն ուսումնասիրույթուն է մոռացված լինելու իրավունքի վերաբերյալ, այս իրավունքի պատմական արմատների, միջազգային իրավական դաշտի և գործնական հետևանքների մասին: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում սույն օրենքի ձևավորման և մշակման առանցքային փուլերին՝ վերլուծելով ԵՄ տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգի (GDPR) համապատասխան դրույթները՝ որպես այս ոլորտի վրա կենտրոնացած ազդեցիկ փաստաթուղթ: Մանրամասն ուսումնասիրվում են նաև այս իրավունքի չանհատականացված և ընդհանրեցված օգտագործման հետ կապված խնդիրներն ու սպառնալիքները: Հոդվածում ներկայացված են մոռացված լինելու իրավունքի զարգացման հնարավոր միտումները և արվում են առաջարկներ, որոնք կնպաստեն դրա իրականացման արդյունավետությանը: Հիմնական շեշտը դրված է մոռացված լինելու իրավունքի և մի շարք այլ հիմնարար իրավունքների (ինչպիսիք են մտքի ազատության և տեղեկատվության հասանելիության իրավունքը, ինչպես նաև անձնական անձեռնմխելիության իրավունքը) միջև փոխհարաբերությունների և հավասարակշռության վերլուծության վրա: Այս վերլուծությունը նպաստում է խորը ըմբռնմանը, թե ինչպես են այդ իրավունքները միավորվում և երբեմն հակասում միմիյանց տվյալների պաշտպանության և գաղտնիության դինամիկ ոլորտում: