2025 հոկտեմբեր 1(60)


ԲԵՌՆԵԼ

1.ԱՇԽԵՆ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
ՄԻՇԵԼ ԳԱԼՍՏՅԱՆ

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Էլեկտ­րո­նա­յին առևտու­րը, ինչ­պես Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նում, այն­պես էլ ողջ աշ­խար­հում, դար­ձել է քա­ղա­քա­ցի­ա­կան շր­ջա­նա­ռու­թյան ան­քակ­տե­լի մա­սը: Սա­կայն ՀՀ­-ում դրա օրենսդ­րա­կան թեր­կար­գա­վոր­վա­ծու­թյու­նը առա­ջաց­նում է մի շարք խն­դիր­ներ էլեկտ­րո­նա­յին առևտու­րը մի­ջոր­դա­վո­րող շղ­թա­յի բո­լոր օղակ­նե­րի, հատ­կա­պես սպա­ռող­նե­րի հա­մար: Այս հոդ­վա­ծի շր­ջա­նակ­նե­րում փորձ է ար­վել ներ­կա­յաց­նել էլեկտ­րո­նա­յին առևտրի ծա­գում­նա­բա­նու­թյու­նը, պատ­ճառ­նե­րը և նպաս­տող հան­գա­մանք­նե­րը, բա­ցա­հայ­տել Եվ­րո­պա­կան Մի­ու­թյու­նում, ինչ­պես նաև այլ երկ­նե­րում առ­կա մո­տե­ցում­նե­րը, իրա­վա­կար­գա­վո­րում­նե­րը, լա­վա­գույն փոր­ձը, վեր­լու­ծու­թյան են են­թարկ­վել նաև դա­տա­կան պրակ­տի­կա­յում կարևոր և հա­մա­կար­գաս­տեղծ դիր­քո­րոշ­ում­նե­րը: Այս ամե­նի լույ­սի ներ­քո փորձ է ար­վել նաև վեր հա­նել ՀՀ օրենսդ­րու­թյան մեջ առ­կա թե­րու­թյուն­նե­րը, առ­կա իրա­վա­կար­գա­վո­րում­նե­րը են­թար­կել հա­մա­կող­մա­նի վեր­լու­ծու­թյան: Արդ­յուն­քում բա­ցա­հայտ­վել է էլեկտ­րո­նա­յին առևտրի էու­թյու­նը, բա­նաձևվվել է դրա հաս­կա­ցու­թյու­նը, ներ­կա­յաց­վել են հատ­կա­նիշ­նե­րը: Բա­ցի այդ հա­մա­կող­մա­նի­ո­րեն անդ­րա­դարձ է կա­տար­վել նաև էլեկտ­րո­նա­յին առևտրի շղ­թա­յում նե­րառ­ված բո­լեր սուբ­յեկտ­նե­րի, այդ թվում էլեկտ­րո­նա­յին թվա­յին հար­թա­կի իրա­վա­կան կար­գա­վի­ճա­կին և դրանց քա­ղա­քա­ցի­ա­ի­րա­վա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյան առանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րին: Հոդ­վա­ծի շր­ջա­նակ­նե­րում վեր­լու­ծու­թյան է են­թարկ­վել նաև թվա­յին ապ­րան­քը՝ որ­պես էլեկտ­րո­նա­յին առևտրի կարևոր բաղ­կա­ցու­ցիչ մա­սին:

Հիմնաբա­ռեր: էլեկտ­րո­նա­յին առևտուր, թվա­յին հար­թակ, սահ­մա­նա­փակ պա­տաս­խա­նատ­վու­թյուն, թվա­յին ապ­րանք, թվա­յին հար­թակ շա­հա­գոր­ծող:

[collapse]
2.ԱՐՓԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԴՈՄԵՆԱՅԻՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոդ­վա­ծը ու­սում­նա­սի­րում է դո­մե­նա­յին ան­վա­նում­նե­րի իրա­վա­կան կար­գա­վո­րումն ու պաշտ­պա­նու­թյան մե­խա­նիզմ­նե­րը՝ հա­մադ­րե­լով մի­ջազ­գա­յին (ICANN, WIPO/UDRP, ACPA, ԵՄ Դա­տա­րա­նի պրակ­տի­կա) և ազ­գա­յին (.am և .հայ տի­րույթ­ներ, ՀՀ օրենսդ­րու­թյուն) մո­տե­ցում­նե­րը: Վեր­լուծ­վում են կի­բերս­քո­ու­թին­գի և թայ­փոս­քո­ու­թին­գի խն­դիր­նե­րը, ապ­րան­քա­յին նշա­նի և դո­մե­նա­յին ան­վան կա­պը, ինչ­պես նաև վե­ճե­րի լուծ­ման մե­խա­նիզմ­նե­րի արդ­յու­նա­վե­տու­թյու­նը: Հա­տուկ ուշ­ադ­րու­թյուն է դարձ­վում WIPO-ի դե­րին, որի վար­չա­րա­րա­կան գոր­ծըն­թաց­նե­րը հա­մար­վում են արագ, արդ­յու­նա­վետ և մի­ջազ­գա­յին մա­կար­դա­կով ճա­նաչ­ված, իսկ Հա­յաս­տա­նի դեպ­քում առանձ­նաց­վում է «.am» տի­րույ­թի ին­տեգ­րու­մը UDRP հա­մա­կար­գին:

Հիմնաբա­ռեր— դո­մե­նա­յին ան­վա­նում­ներ, դո­մեյն, ապ­րան­քա­յին նշան, կի­բերս­քո­ու­թինգ, թայ­փոս­քո­ու­թինգ, UDRP, WIPO, ICANN, վե­ճե­րի լու­ծում, «.am», «.հայ»

[collapse]
3.ՏԱՐԻԵԼ ԲԱՐՍԵՂՅԱՆ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Հոդ­վա­ծի նպա­տակն է ներ­կա­յաց­նել քա­ղա­քա­ցի­ա­կան իրա­վուն­քի սկզ­բունք­նե­րի հա­մա­կար­գը և արժևորել դրանց դե­րը իրա­վուն­քի անա­լո­գի­ա կի­րա­ռե­լիս, որը գոր­ծուն մե­խա­նիզմ է օրենսդ­րա­կան կար­գա­վոր­ման բա­ցե­րը լրաց­նե­լու ուղ­ղու­թյամբ:

Այդ նպա­տա­կին հաս­նե­լու հա­մար խն­դիր է դր­վել քն­նու­թյան առար­կա դարձ­նել քա­ղա­քա­ցի­ա­կան իրա­վուն­քի սկզ­բունք­նե­րի հաս­կա­ցու­թյունն ու դրանց կոնս­տի­տու­տիվ հատ­կա­նիշ­նե­րը, ինչ­պես նաև դրանց ձևավո­րու­մը` հան­րա­յին և մաս­նա­վոր շա­հե­րի հա­մադր­ման հա­մա­տեքս­տում:

Հե­տա­զո­տու­թյու­նը կա­տար­վել է իրա­վա­կան հե­տա­զո­տու­թյան մի շարք մե­թոդ­նե­րի կի­րառ­մամբ, որ­պի­սիք են՝ իրա­վա­հա­մե­մա­տա­կան, պատ­մա­հա­մե­մա­տա­կան, ին­դուկ­ցի­ա­յի, դե­դուկ­ցի­ա­յի, անա­լի­զի, սին­թե­զի, աբստ­րահ­ման, հա­մա­կարգ­ման և դա­սա­կարգ­ման մե­թոդ­նե­րը:

Հե­ղի­նա­կը հա­մա­կար­գել է գոր­ծող սկզ­բունք­նե­րի դա­սա­կար­գում­նե­րը, բա­ցա­հայ­տել է դրանց տե­սա­կան ու գործ­նա­կան չա­փո­րոշ­իչ­նե­րը` իրա­վուն­քի ստեղծ­ման, մեկ­նա­բան­ման և կի­րառ­ման գոր­ծըն­թաց­նե­րում: Հա­տուկ ուշ­ադ­րու­թյուն է դարձ­վել այն հան­գա­ման­քին, որ քա­ղա­քա­ցի­ա­կան իրա­վուն­քը առանձ­նա­նում է իր սկզ­բունք­նե­րի հիմ­քով իրա­կա­նաց­վող իրա­վուն­քի անա­լո­գի­ա­յի կի­րառ­մամբ` ապա­հո­վե­լով նոր­մա­տիվ ճկու­նու­թյուն և իրա­վա­կան կա­յու­նու­թյուն:

Հոդ­վա­ծում առ­կա է անդ­րա­դարձ նաև ՀՀ օրենսդ­րու­թյան շր­ջա­նակ­նե­րում քա­ղա­քա­ցի­ա­կան իրա­վուն­քի սկզ­բունք­նե­րի կար­գա­վո­րում­նե­րին, վեր­լուծ­վել են գոր­ծող իրա­վա­կան մո­տե­ցում­նե­րը և ներ­կա­յաց­վել են օրենսդ­րա­կան կա­տա­րե­լա­գործ­ման մի շարք առա­ջար­կու­թյուն­ներ` նպա­տակ ու­նե­նա­լով ամ­րապն­դել սկզ­բուն­քա­յին հիմ­քե­րի գործ­նա­կան արդ­յու­նա­վե­տու­թյու­նը և ապա­հո­վել իրա­վուն­քի շա­րու­նա­կա­կան զար­գա­ցու­մը:

Հիմ­նա­բա­ռեր— ինս­տի­տուտ, սկզ­բունք, բա­րեխղ­ճու­թյուն, ազ­նիվ գոր­ծա­րար պրակ­տի­կա, կա­յու­նու­թյուն, պար­տա­դի­րու­թյուն, անա­լո­գի­ա, հա­մա­կարգ, մե­թոդ, նոր­մա­տի­վու­թյուն, դիս­պո­զի­տի­վու­թյուն, մաս­նա­վոր և հան­րա­յին շա­հեր:

[collapse]
4.ԵՎԱ ՍԱՂՈՅԱՆ
ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՈՒՄԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԵԿՆԱԲԱՆՄԱՆ ՈՐՈՇ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ

Հոդ­վա­ծում քն­նարկ­վում են «Զբո­սաշր­ջու­թյան մա­սին» ՀՀ նոր օրեն­քով ամ­րագր­ված՝ զբո­սաշր­ջա­յին փա­թե­թի պայ­մա­նագ­րի էա­կան պայ­ման­նե­րի հետ կապ­ված որոշ խն­դիր­ներ: Հե­ղի­նա­կի կար­ծի­քով Օրեն­քով ամ­րագր­ված՝ զբո­սաշր­ջա­յին փա­թե­թի պայ­մա­նագ­րի պար­տա­դիր պայ­ման­նե­րի մի մա­սը կող­մե­րի միջև հա­մա­ձայ­նե­ցում չեն­թադ­րող՝ տե­ղե­կատ­վա­կան բնույ­թի, իսկ մյուս մա­սը՝ իմ­պե­րա­տիվ օրենսդ­րա­կան նոր­մե­րով ար­դեն իսկ ամ­րագր­ված դրույթ­նե­րի վե­րար­տադ­րու­թյուն են­թադ­րող պայ­ման­ներ են, որոնք չեն հա­մա­պա­տաս­խա­նում պայ­մա­նագ­րի էա­կան պայ­ման հա­մար­վե­լու չա­փա­նիշ­ին: Ուս­տի, առա­ջարկ­վում է տա­րան­ջա­տել այս պայ­մա­նագ­րի՝ որ­պես գոր­ծար­քի բո­վան­դա­կու­թյու­նը կազ­մող էա­կան պայ­ման­նե­րը, պայ­մա­նագ­րում՝ որ­պես փաս­տաթղ­թում պար­տա­դիր նե­րառ­ման են­թա­կա պայ­ման­նե­րից՝ միևնույն ժա­մա­նակ նա­խա­տե­սե­լով պայ­մա­նագ­րում նշ­ված եր­կու խումբ պայ­ման­նե­րից յու­րա­քանչ­յու­րի բա­ցա­կա­յու­թյան իրա­վա­կան հետևան­քը: Մաս­նա­վո­րա­պես, ըստ հե­ղի­նա­կի, երկ­րորդ խումբ պայ­ման­նե­րից որևէ մե­կի բա­ցա­կա­յու­թյան դեպ­քում, առաջ­նորդ­վե­լով էս­տո­պե­լի սկզ­բուն­քով, կող­մը, որը լրիվ կամ մաս­նա­կի կա­տա­րել է պար­տա­վո­րու­թյու­նը կամ ըն­դու­նել է մյուս կող­մից նման կա­տա­րում, կամ այլ կերպ հաս­տա­տել է պայ­մա­նագ­րի գոր­ծո­ղու­թյու­նը, չի կա­րող պայ­մա­նագ­րի տեքս­տում ինք­նին այդ պայ­ման­նե­րի բա­ցա­կա­յու­թյան հիմ­քով հղում անել պայ­մա­նագ­րի չկնք­վա­ծու­թյա­նը:

Հիմնաբա­ռեր— զբո­սաշր­ջա­յին փա­թեթ; պայ­մա­նագ­րի բո­վան­դա­կու­թյուն, էա­կան պայ­ման­ներ; պար­տա­դիր պայ­ման­ներ; պայ­մա­նագ­րի չկնք­վա­ծու­թյուն; էս­տո­պե­լի սկզ­բունք; գոր­ծարք:

[collapse]
5.ՍՎԵՏԼԱՆԱ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
ԳԵՆԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՋՈՐԴԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳԵՆԵՏԻԿԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ` ՈՐՊԵՍ ՀԱՆՐԱՅԻՆ ԵՎ ՄԱՍՆԱՎՈՐ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՕԲՅԵԿՏ

Հոդ­վա­ծում գե­նե­տի­կա­կան տե­ղե­կատ­վու­թյան իրա­վա­կան կար­գա­վի­ճա­կը են­թարկ­վում է իրա­վա­փի­լի­սո­փա­յա­կան վեր­լու­ծու­թյան՝ հան­րա­յին և մաս­նա­վոր իրա­վուն­քի հա­մա­տեքս­տում: Հոդ­վա­ծում քն­նա­դա­տա­բար գնա­հատ­վում են սե­փա­կա­նու­թյան դա­սա­կան տե­սու­թյուն­նե­րի կի­րա­ռե­լի­ու­թյու­նը և վեր­լուծ­վում է «մարդ­կու­թյան հա­մընդ­հա­նուր ժա­ռան­գու­թյա­ն» հա­յե­ցա­կար­գը՝ որ­պես այ­լընտ­րան­քա­յին մո­դել: Հիմ­նա­վոր­վում է, որ թե՛ զուտ մաս­նա­վոր, թե՛ հան­րա­յին մո­տե­ցում­նե­րը մի­ա­կող­մա­նի են՝ տվ­յալ­նե­րի եր­կա­կի բնույ­թի պատ­ճա­ռով: Առա­ջարկ­վում է sui generis կար­գա­վոր­ման անհ­րա­ժեշ­տու­թյու­նը, որը կհա­վա­սա­րակշ­ռի ան­հա­տի իրա­վունք­նե­րը հան­րա­յին շա­հի հետ:

Հիմնաբա­ռեր — գե­նե­տի­կա­կան նյութ, ֆի­զի­կա­կան նմուշ, գե­նե­տի­կա­կան տե­ղե­կատ­վու­թյուն, սե­փա­կա­նու­թյան իրա­վունք, իրա­վուն­քի օբ­յեկտ, մարդ­կու­թյան հա­մընդ­հա­նուր ժա­ռան­գու­թյուն, տե­ղե­կաց­ված հա­մա­ձայ­նու­թյուն, ինք­նա­վա­րու­թյուն, գաղտ­նի­ու­թյուն:

[collapse]

6.ԱՐՓԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՄԱՆԵ ՄԱՐԿՈՍՅԱՆ

ԸՆԴԵՐՔԸ ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԻՆՔՆԱՏԻՊ ՕԲՅԵԿՏ

Սույն հոդ­վա­ծում հա­մա­լիր կեր­պով ու­սում­նա­սիր­վել և վեր­լուծ­վել է ըն­դեր­քօգ­տա­գործ­ման ոլոր­տում քա­ղա­քա­ցի­ա­կան իրա­վունք­նե­րի օբ­յեկտ­նե­րի հա­մա­կար­գը, կա­տար­վել է ըն­դեր­քի՝ որ­պես քա­ղա­քա­ցի­ա­կան իրա­վունք­նե­րի ինք­նա­տիպ օբ­յեկ­տի հա­մա­պար­փակ հե­տա­զո­տու­թյուն:

Հոդ­վա­ծում կա­տար­վել է ըն­դեր­քի՝ որ­պես քա­ղա­քա­ցի­ա­կան իրա­վունք­նե­րի օբ­յեկ­տի հե­տա­զո­տու­թյուն՝ ներ­կա­յաց­նե­լով ըն­դեր­քի և ըն­դեր­քի հետ ուղ­ղա­կի­ո­րեն կապ­ված քա­ղա­քա­ցի­ա­կան իրա­վունք­նե­րի այլ օբ­յեկտ­նե­րի՝ ըն­դեր­քի տե­ղա­մա­սի, օգ­տա­կար հա­նա­ծո­նե­րի և հո­ղա­մա­սի հա­րա­բե­րակ­ցու­թյու­նը:

Կա­տար­ված հե­տա­զո­տու­թյան արդ­յուն­քում ներ­կա­յաց­վել է եզ­րա­հան­գում առ այն, որ ըն­դեր­քը և ըն­դեր­քի տե­ղա­մա­սե­րը քա­ղա­քա­ցի­ա­կան իրա­վունք­նե­րի առան­ձին օբ­յեկտ­ներ են: Ընդ որում՝ առա­ջի­նը քա­ղա­քա­ցի­ա­կան շր­ջա­նա­ռու­թյու­նից հան­ված, իսկ երկ­րոր­դը՝ սահ­մա­նա­փակ քա­ղա­քա­ցի­ա­կան շր­ջա­նա­ռու­թյան օբ­յեկտ է: Ըն­դեր­քօգ­տա­գործ­ման իրա­վուն­քի օբ­յեկ­տը պայ­մա­նա­կա­նո­րեն առանձ­նաց­ված ըն­դեր­քի տե­ղա­մասն է, այլ ոչ թե ըն­դեր­քը: Ըն­դեր­քը օգ­տա­գործ­ման տրա­մադ­րե­լու նպա­տա­կով ըն­դեր­քի տե­ղա­մա­սի առանձ­նա­ցու­մը որ­պես քա­ղա­քա­ցի­ա­կան իրա­վունք­նե­րի առան­ձին օբ­յեկտ իրա­վա­բա­նա­կան ֆիկ­ցի­ա է: Այս հա­մա­տեքս­տում առա­ջարկ­վել է ՀՀ ըն­դեր­քի մա­սին օրենսգր­քում կա­տա­րել հա­մա­պա­տաս­խան փո­փո­խու­թյուն՝ նա­խա­տե­սե­լով, որ օգ­տա­գործ­ման տրա­մադր­վում է ոչ թե ըն­դեր­քը, այլ ըն­դեր­քի տե­ղա­մա­սը:

Անդ­րա­դառ­նա­լով ըն­դեր­քի և օգ­տա­կար հա­նա­ծո­նե­րի հա­րա­բե­րակ­ցու­թյա­նը՝ հիմ­նա­վոր­վել է այն փաս­տը, որ օգ­տա­կար հա­նա­ծո­նե­րը քա­ղա­քա­ցի­ա­կան իրա­վունք­նե­րի օբ­յեկտ­նե­րի են վե­րած­վում ըն­դեր­քից արդ­յու­նա­հան­վե­լու (ֆի­զի­կա­պես ան­ջատ­վե­լու) պա­հից: Հոդ­վա­ծում ներ­կա­յաց­վել են նաև ներ­պե­տա­կան օրենսդ­րու­թյամբ ըն­դեր­քից արդ­յու­նա­հան­ված օգ­տա­կար հա­նա­ծո­նե­րի մաս­նա­վոր սե­փա­կա­նու­թյան ինս­տի­տու­տի բա­րե­փոխ­մա­նը նվիր­ված առա­ջարկ­ներ:

Հիմ­նա­բա­ռեր — ըն­դեր­քօգ­տա­գործ­ման իրա­վունք, ըն­դերք, ըն­դեր­քի տե­ղա­մաս, օգ­տա­կար հա­նա­ծո, քա­ղա­քա­ցի­ա­կան իրա­վունք­նե­րի օբ­յեկտ­ներ, իրա­վա­բա­նա­կան ֆիկ­ցի­ա, հո­ղա­մաս:

[collapse]
7.ԾՈՎԻՆԱՐ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՐԾԻՔԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԻՄԻՋԻ ՎՐԱ

Հոդ­վա­ծում վեր­լուծ­վում է ապա­տե­ղե­կատ­վու­թյան ազ­դե­ցու­թյու­նը հան­րա­յին կար­ծի­քի և իմի­ջի ձևավոր­ման վրա թվա­յին դա­րաշր­ջա­նում` ամ­փո­փե­լով մի­ջազ­գա­յին ու հա­յաս­տան­յան փոր­ձը, հո­գե­բա­նա­կան ու տե­ղե­կատ­վա­կան մե­խա­նիզմ­նե­րը, մինչ­դեռ առանձ­նաց­վում է մե­դիագրա­գի­տու­թյան և իրա­վա­կան կար­գա­վո­րում­նե­րի տե­ղա­կան դե­րը:

Հիմ­նա­բա­ռեր— ապա­տե­ղե­կատ­վու­թյուն, հան­րա­յին կար­ծիք, իմիջ, մե­դի­ագ­րա­գի­տու­թյուն, իրա­վա­կան կար­գա­վո­րում:

[collapse]
8.ԱՆՆԱ ՍՏԵՓԱՆՅԱՆ
ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ՝ ՈՐՊԵՍ ԻՐԱՎԱԿԱՆ ԵՐԵՎՈՒՅԹԻ  ՍԱՀՄԱՆԱԴՐԱԻՐԱՎԱԿԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԸՆԿԱԼՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՈՐՈՇ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐ

Սույն գի­տա­կան աշ­խա­տան­քի շր­ջա­նակ­նե­րում քն­նարկ­վել են ար­ժա­նա­պատ­վու­թյան՝ որ­պես սահ­մա­նադ­րա­ի­րա­վա­կան երևույ­թի էու­թյու­նը, ինչ­պես նաև դրա ըն­կալ­ման տե­սա­կան և գործ­նա­կան նշա­նա­կու­թյու­նը: Հաշ­վի առ­նե­լով այն հան­գա­ման­քը, որ քն­նարկ­ման առար­կա երևույ­թը իր էու­թյամբ բազ­մաշ­երտ է՝ ու­սում­նա­սիր­վել են ինչ­պես գի­տա­կան տար­բեր ոլորտ­նե­րում տեղ գտած մո­տե­ցում­ներ, այն­պես էլ թե՛ ներ­պե­տա­կան, թե՛ մի­ջազ­գա­յին իրա­վա­կան պրակ­տի­կա­յում ար­ժա­նա­պատ­վու­թյա­նը վե­րա­բե­րե­լի օրենսդ­րա­կան կար­գա­վո­րում­ներն ու դա­տա­կան պրակ­տի­կան: Արդ­յուն­քում, բա­ցա­հայտ­վել է ար­ժա­նա­պատ­վու­թյան սահ­մա­նադ­րա­ի­րա­վա­կան բո­վան­դա­կու­թյու­նը, ներ­կա­յաց­վել, թե իրա­վա­կան հա­մա­կար­գում ինչ­պես և ինչ նշա­նա­կու­թյամբ պետք է ըն­կալ­վի այն:

Հիմ­նա­բա­ռեր— ար­ժա­նա­պատ­վու­թյուն, օբ­յեկ­տիվ հիմք, բա­ցար­ձակ ար­ժեք, սահ­մա­նադ­րա­կան սկզ­բունք, իրա­վունք, սահ­մա­նադ­րա­ի­րա­վա­կան բո­վան­դա­կու­թյուն:

[collapse]

9.ԱՐՓԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀՐԱՆՏ ՍԻՄՈՆՅԱՆ

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՏԵՂԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ

«Ար­ժեթղ­թե­րի շու­կա­յի մա­սին» ՀՀ օրեն­քի 64-րդ հոդ­վա­ծի 1-ին մա­սի հա­մա­ձայն՝ ներդ­րու­մա­յին ծա­ռա­յու­թյուն­նե­րը կա­րող են մա­տուց­վել մի­այն ներդ­րու­մա­յին ծա­ռա­յու­թյուն­ներ մա­տու­ցող ան­ձի և հա­ճա­խոր­դի միջև կնք­ված գրա­վոր պայ­մա­նագ­րի հի­ման վրա, որի գրա­վոր ձևը չպահ­պա­նե­լը հան­գեց­նում է դրա ան­վա­վե­րու­թյան: Ներդ­րու­մա­յին ծա­ռա­յու­թյուն­նե­րի մա­տուց­ման պայ­մա­նագ­րին ներ­կա­յաց­վող պար­տա­դիր պա­հանջ­նե­րը, պայ­մա­նագ­րի էա­կան պայ­ման­նե­րը, նախ­քան պայ­մա­նա­գի­րը կն­քե­լը պար­տա­դիր կա­տար­ման են­թա­կա գոր­ծո­ղու­թյուն­նե­րը և այլն, նա­խա­տես­ված են նշ­ված օրեն­քով, ինչ­պես նաև ներդ­րու­մա­յին ծա­ռա­յու­թյուն­նե­րի մա­տուց­ման հետ կապ­ված հա­րա­բե­րու­թյուն­նե­րը կար­գա­վո­րող այլ իրա­վա­կան ակ­տե­րով:

Չնա­յած օրեն­քով օգ­տա­գործ­վում է «ներդ­րու­մա­յին ծա­ռա­յու­թյուն­նե­րի մա­տուց­ման պայ­մա­նա­գիր» հաս­կա­ցու­թյու­նը՝ այ­նու­ա­մե­նայ­նիվ, ՀՀ քա­ղա­քա­ցի­ա­կան օրենս­գիր­քը ծա­ռա­յու­թյուն­նե­րի մա­տուց­ման պայ­մա­նագ­րե­րի շար­քում չի նա­խա­տե­սում ներդ­րու­մա­յին ծա­ռա­յու­թյուն­նե­րի մա­տուց­ման առան­ձին պայ­մա­նագ­րի տե­սակ՝ որ­պես ինք­նու­րույն քա­ղա­քա­ցի­ա­ի­րա­վա­կան ինս­տի­տուտ:

Սույն հե­տա­զո­տու­թյան մեջ տե­սա­կան աղբ­յուր­նե­րի, ներդ­րու­մա­յին, ինչ­պես նաև այլ տե­սա­կի ծա­ռա­յու­թյուն­նե­րի մա­տուց­ման հետ կապ­ված հա­րա­բե­րու­թյուն­նե­րը կար­գա­վո­րող օրենսդ­րու­թյան վեր­լու­ծու­թյան հի­ման վրա բա­ցա­հայտ­վել է ներդ­րու­մա­յին ծա­ռա­յու­թյուն­նե­րի մա­տուց­ման պայ­մա­նագ­րի տե­ղը քա­ղա­քա­ցի­ա­ի­րա­վա­կան պայ­մա­նագ­րե­րի հա­մա­կար­գում ու պարզ­վել, թե արդ­յոք մենք գործ ու­նենք ծա­ռա­յու­թյուն­նե­րի մա­տուց­ման պայ­մա­նագ­րի ինք­նու­րույն տե­սա­կի հետ, և թե արդ­յոք դրա նկատ­մամբ են­թա­կա են կի­րառ­ման ՀՀ քա­ղա­քա­ցի­ա­կան օրենսգր­քով ար­դեն իսկ նա­խա­տես­ված ծա­ռա­յու­թյուն­նե­րի մա­տուց­ման որևէ տե­սա­կի պայ­մա­նագ­րի կա­նոն­նե­րը:

Հիմ­նա­բա­ռեր— ներդ­րու­մա­յին ծա­ռա­յու­թյուն­նե­րի մա­տուց­ման պայ­մա­նա­գիր, գոր­ծա­կա­լու­թյան պայ­մա­նա­գիր, ար­ժեթղ­թե­րի փա­թե­թի կա­ռա­վա­րում, գույ­քի հա­վա­տար­մագ­րա­յին կա­ռա­վար­ման պայ­մա­նա­գիր, ծա­ռա­յու­թյուն­նե­րի վճա­րո­վի մա­տուց­ման պայ­մա­նա­գիր:

[collapse]

10.ՌՈՒԲԻՆԱ ՄԽԻԹԱՐՅԱՆ
ԹՎԱՅՆԱՑՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ. ՌԻՍԿԵՐ ԵՎ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սույն հոդ­վա­ծը վեր­լու­ծում է թվայ­նաց­ման հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը քրե­ա­կա­տա­րո­ղա­կան հա­մա­կար­գում՝ անդ­րա­դառ­նա­լով դրա դրա­կան ազ­դե­ցու­թյուն­նե­րին, այդ թվում՝ իրա­վունք­նե­րի, վե­րա­սո­ցի­ա­լա­կա­նաց­ման, գոր­ծըն­թաց­նե­րի արդ­յու­նա­վե­տու­թյան և թա­փան­ցի­կու­թյան ապա­հով­ման տե­սանկ­յու­նից, միևնույն ժա­մա­նակ ներ­կա­յաց­նե­լով դրա հետ կապ­ված հնա­րա­վոր ռիս­կե­րը: Անդ­րա­դարձ է կա­տար­վում ոլոր­տում առ­կա մի­ջազ­գա­յին փոր­ձին և Հա­յաս­տա­նի զար­գա­ցում­նե­րին՝ արդ­յուն­քում ներ­կա­յաց­նե­լով թվայ­նաց­ման ռիս­կե­րի նվա­զեց­մանն ուղղ­ված առա­ջարկ­ներ:

Հիմ­նա­բա­ռեր — քրե­ա­կա­տա­րո­ղա­կան հիմ­նարկ­ներ, թվայ­նա­ցում, էլեկտ­րո­նա­յին հա­մա­կարգ, վե­րա­սո­ցի­ա­լա­կա­նա­ցում:

[collapse]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.