Կարգ

Հաստատված է

«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առեվտրային կազմակերպության տնօրենի 2025 թվականի հոկտեմբերի 20- ի N 80- Լ հրամանի

 

 

ԿԱՆՈՆՆԵՐ

«ԻՐԱՎԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ «ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ» ԳԻՏԱԿԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒՄ ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԲՆԱԳՐԵՐԻ (ՀՈԴՎԱԾՆԵՐԻ) ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

            1 Սույն կանոններով սահմանվում է «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ նաև՝ Կենտրոն) «ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ» գիտական պարբերականում (այսուհետ նաև՝ Պարբերական) հրատարակման ներկայացվող բնագրերի (հոդվածների) ձևավորման չափանիշները և պահանջները, ինչպես նաև դրանց հրատարակման պայմանները:
           2 Հրատարակվելու համար ընդունվում են սույն կանոնների դրույթներով նախատեսված չափանիշներին և պահանջներին համապատասխանող բնագրերը:
           3 Սույն կանոններով նախատեսված բնագրերի ձևավորման պահանջները չապահովելու դեպքում բնագիրը վերադարձվում է հեղինակին: Հեղինակը կարող է բնագիրը կրկին ներկայացնել Պարբերականում հրատարակման՝ այն պահանջվող չափանիշներին  համապատասխանեցնելուց հետո:
           4Պարբերականում նյութերի հրատարակումը չի ենթադրում խմբագրական խորհրդի համաձայնությունը հեղինակների տեսակետներին:

  1. ԲՆԱԳՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԳԻՏԱԿԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

           5. Բնագրերը ներկայացվում են տպագիր (թղթային) և/կամ էլեկտրոնային (տեքստային խմբագրիչ MS WORD, USB, CD/DVD-ով էլեկտրոնային փոստով՝ [email protected]) տարբերակով:
           6. Պարբերականի հոդվածների գրախոսումը կատարվում է անվճար հիմունքներով:
           7. Պարբերականում նյութի հրատարակումը անվճար է։
           8. Լրամշակման նպատակով հեղինակներին վերադարձված և հետ ստացված նյութերը կրկին մուտքագրվում են:

  1. ԲՆԱԳՐԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ

ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

           9. Պարբերականում հրատարակման ներկայացված բնագրերը պետք է համապատասխանեն հետևյալ չափանիշներին ու պահանջներին՝
           1) հոդվածի ընդհանուր ծավալը չպետք է գերազանցի 20 էջը (ներառյալ` գրականության ցանկը, ամփոփագրերը, հիմնաբառերը, հեղինակի, համահեղինակների մասին տեղեկությունները, նկարները, գծապատկերները և այլն),
           2) Վերնագիրը պետք է գրված լինի երեք լեզվով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, մեծատառերով, կողմնորոշումը՝ կենտրոն, ձևաչափը՝ մգեցված,
           3) Վերնագրից ներքև պետք է գրված լինի հեղինակի անունը, ազգանունը, աշխատավայրի անվանումը, պաշտոնը, գիտական աստիճանը և կոչումը (առկայության դեպքում),
           4) Էջի ձևաչափը՝ A4 (21.0×29.7սմ),
           5) Տառատեսակը՝ հայալեզու բովանդակության համար՝ GHEA Grapalat, անգլալեզու և ռուսալեզու բովանդակության համար՝ Times New Roman,
           6) Տառաչափը՝ 11,
           7) Միջտողային հեռավորությունը՝ 1 (Single),
           8) Տեքստի լուսանցքները՝ վերևից 10 մմ, ներքևից 10 մմ, աջից 15 մմ, ձախից 10 մմ,
           9) Էջադրումը՝ Էջի ներքևում (footer), կողմնորոշումը՝ կենտրոն,
           10) Հոդվածը պետք է ունենա հետևյալ կառուցվածքը՝
                   ● Վերնագիր (հայերեն, ռուսերեն, անգլերեն),
                   ● Հեղինակի/համահեղինակների մասին տեղեկություններ,
                   ● Ամփոփագիր (հայերեն, ռուսերեն, անգլերեն) 500 նիշից ոչ ավելի (ներառյալ բացատները),
                   ● Հիմնաբառեր (հայերեն, ռուսերեն, անգլերեն)՝ մինչև 10 բառ,
                   ● Ներածություն,
                   ● Հետազոտության մեթոդաբանությունը,
                   ● Հետազոտության արդյունքներ և քննարկում,
                   ● Եզրակացություն,
                   ● Գրականության ցանկ:

           10. Հոդվածի ներածություն բաժինը պետք է լինի հստակ և հակիրճ։ Հեղինակը պետք է ներկայացնի հոդվածում քննարկվող խնդրի կարևորությունն ու արդիականությունը, բացահայտի հոդվածի գիտական նորույթը կամ ներդրումը տվյալ ոլորտում, սահմանի հոդվածի հիմնական նպատակները, ինչպես նաև ներկայացնի հոդվածի կառուցվածքը՝ նշելով յուրաքանչյուր հիմնական բաժնի բովանդակությունը:

           11. Հոդվածի մեթոդաբանության բաժնում հեղինակը պետք է նկարագրի հետազոտության ընթացքում կիրառված մեթոդները (օրինակ՝ դոկտրինալ, համեմատական-իրավական, պատմական, սոցիոլոգիական, վիճակագրական և այլն) և ինչպես է դրանք կիրառել, նշելով, թե որտեղից է հավաքվել տվյալները (օրինակ՝ օրենսդրական ակտեր, դատական պրակտիկա, հարցումներ, վիճակագրական տվյալներ, գիտական գրականություն և այլն), ինչպես նաև նկարագրի, թե ինչպես է վերլուծվել հավաքված տվյալները:

           12. Հոդվածի հետազոտության արդյունքներ և քննարկում բաժինը՝ հոդվածի հիմնական մասն է, որը պետք է ներկայացվի հստակ ու տրամաբանական հաջորդականությամբ՝ բաժինների և ենթաբաժինների բաժանմամբ։ Այս բաժնում հոդվածի հեղինակը պետք է ներկայացնի հետազոտության հիմնական արդյունքները և բացահայտումները՝ դրանք համադրելով առկա գիտական գրականության հետ։ Բացատրի, թե ինչպես են այդ արդյունքները հաստատում կամ հակասում նախկինում արված հետազոտություններին, ինչպես նաև բացահայտի հետազոտության տեսական և գործնական նշանակությունն իրավական համակարգի կամ գիտության զարգացման համար:

           13. Հոդվածի եզրակացություն բաժինը պետք է լինի ամփոփիչ և հիմնված լինի հոդվածի հիմնական մասի վրա։ Այս բաժնում հոդվածի հեղինակը պետք է ամփոփի հիմնական արդյունքները և ամփոփ ներկայացնի հոդվածի հիմնական եզրահանգումները՝ նշելով գործնական կամ տեսական առաջարկություններ, որոնք բխում են հետազոտության արդյունքներից, ինչպես նաև նշում այն մասին, թե ինչ ուղղություններով կարող են շարունակվել հետագա հետազոտությունները տվյալ թեմայի շրջանակներում:

           14. Հոդվածի վերջում՝ «Օգտագործված գրականության ցանկ» բաժնում, այբբենական կարգով նշվում են օգտագործված գրականության ցանկը՝ թվարկելով աղբյուրի հեղինակի տվյալները, վերնագիրը, հատորը, հրատարակության տեղը, տարեթիվը (մամուլի դեպքում՝ նաև համարը) և էջերի քանակը: «Օգտագործված գրականության ցանկ» բաժինը պետք է լինի 10 տառաչափով, հաջորդաբար նշված կարգային համարով՝ (առանց փակագծերի), հեղինակների ազգանուններն ու անվանատառերը՝ մգեցված (Bold), վերնագիրը՝ շեղ (Italic), վերնագիրը, վայրը (քաղաքը), թվականը, էջ(եր)ը, եթե հղված աղբյուրը միայն մեկ անգամ է օգտագործվում ամբողջ հոդվածում: Պարբերական հրատարակությունների հիշատակման համար հեղինակի անվան և ազգանվան ու աշխատանքի վերնագրին հաջորդում են պարբերականի անվանումն առանց չակերտների, հրատարակման թվականը, հատորի և/կամ թողարկման համարները, վայրը, հերթական համարը և էջ(եր)ը: Էլեկտրոնային աղբյուրների դեպքում նշվում են հեղինակների ազգանուններն ու անվանատառերը, աշխատանքի վերնագիրը, կայքի հասցեն ամբողջությամբ (link-ը), հրատարակման (եթե հայտնի է) և վերջին այցելության ամսաթիվը, ամիսը, տարին:

Օրինակներ՝ (երեք լեզուներով)

Հայերեն աղբյուր (գիրք)
1. Հովհաննիսյան Ա. Ա. Հայկական իրավունքի պատմություն. Երևան, «Լույս» հրատարակչություն, 2020։

Ռուսերեն աղբյուր (հոդված)
2. Петров И. С. Сравнительный анализ административного права Армении и России. «Вестник права», 2021, том 15, № 3, стр. 45-55։

Անգլերեն աղբյուր (էլեկտրոնային)
3. Johnson R.M. The Development of International Criminal Law. հասանելի է՝ https://www.internationalcrimelaw.org/article_name, հրատարակման ամսաթիվը՝ 2023թ. փետրվարի 20, վերջին այցելություն՝ 2024թ. մարտի 15:

           15. Գրականության ցանկից հետո անհրաժեշտ է ներկայացնել նույն ցանկի տրանսլիտերացված (լատինատառ թարգմանված) տարբերակը՝ «References» վերնագրի ներքո։ Սա վերաբերում է բոլոր այն աղբյուրներին, որոնք հրատարակվել են ոչ լատինատառ լեզվով (օրինակ՝ հայերեն, ռուսերեն)։

Օրինակներ՝ (Հայերենից և Ռուսերենից տրանսլիտերացված)

Հայերեն աղբյուր
Գրականության ցանկում՝
1. Հովհաննիսյան Ա. Ա. Հայկական իրավունքի պատմություն. Երևան, «Լույս» հրատարակչություն, 2020։

References-ում:
1. Hovhannisyan A. A. Haykakan iravunk’i patmut’yun [History of Armenian Law]. Yerevan, “Luys” Publishing House, 2020. (In Armenian)

Ռուսերեն աղբյուր
Գրականության ցանկում
2. Петров И. С. Сравнительный анализ административного права Армении и России. «Вестник права», 2021, том 15, № 3, стр. 45-55։

References-ում
2. Petrov I. S. Sravnitel’nyy analiz administrativnogo prava Armenii i Rossii [Comparative Analysis of Administrative Law of Armenia and Russia]. “Vestnik prava” [Journal of Law], 2021, vol. 15, no. 3, pp. 45-55. (In Russian)։
           16. Հոդվածի ամփոփագրին հաջորդում են տեղեկությունները հեղինակի մասին: Այն պետք է ներկայացվի աղյուսակի տեսքով՝ երեք լեզվով՝ համաձայն սույն կանոնների աղյուսյակի։ Եթե համահեղինակներ առկա են նաև նույնը լրացվում է յուրաքանչյուր համահեղինակի մասով՝ Պարբերականի խմբագրման և հրատարակչական էթիկայի պահանջների պահպանմամբ, այն է՝ գրավոր (հեղինակների ստորագրությամբ) ներկայացվում է համահեղինակների կատարած աշխատանքը հոդվածում:
           17. Հոդվածի հետ տպագրության ներկայացված նկարները, գծանկարները և այլ վիզուալ նյութերը ներկայացվում են էլեկտրոնային տարբերակով՝ ներմուծված հոդվածի մեջ WORD ծրագրում իբրև նկարներ (paste special/as picture) և EXCEL ֆայլով (գծապատկերների և այլ դեպքերում): Հոդվածում նկարների հղումները բերվում են հապավումով. oրինակ՝ (տես նկ. 8) կամ (ինչպես հետևում է նկ. 4-ից):
           18. Հոդվածում թվականի հապավումները բերվում են բացատով և կետով (օրինակ՝ (1824թ. Պայմանագրով) կամ (1980-2000թթ. Ընթացքում)):
           19․ Ներկայացված հոդվածների ենթատողային մեկնաբանությունները կամ հղումները նշվում են տվյալ էջի ստորին հատվածում՝ յուրաքանչյուր էջում սկսելով 1 թվային համարակալումով (Restart each page), 9 տառաչափով:
           20. Եթե Պարբերականի խմբագրությունը չի կարողանում կապ հաստատել հոդվածի հեղինակների հետ՝ նրանց նշած հասցեներով և հեռախոսահամարներով, ապա Պարբերականի գլխավոր խմբագիրն իրավունք ունի հետաձգելու հոդվածի հրատարակումը:

Հավելված