«Արդարադատություն» գիտական պարբերականի խմբագրական խորհուրդը հավատարիմ է խմբագրական էթիկայի չափանիշներին և ջանքեր է գործադրում, որպեսզի թույլ չտան դրանց խախտումը:
«Արդարադատություն» գիտական պարբերականի (այսուհետ՝ Պարբերական) խմբագրական խորհուրդը՝ (այսուհետ՝ Խմբագրակազմ) պատասխանատու է ներկայացված նյութը հրապարակելու որոշման ընդունման համար: Հրապարակման վերաբերյալ որոշում կայացնելիս Խմբագրակազմը առաջնորդվում է ներկայացված տվյալների հուսալիությամբ և տվյալ աշխատանքի գիտական նշանակությամբ: խմբագրակազմը կարող է առաջնորդվել Պարբերականի Խմբագրակազմի քաղաքականությամբ՝ սահմանափակելով զրպարտության, հեղինակային իրավունքի և գրագողության մասին գործող իրավական նորմերը: Հրապարակման որոշման ընթացքում Խմբագրակազմի անդամները կարող է խորհրդակցել այլ մասնագետների հետ:
Խմբագրակազմը իրավունք ունի մերժելու գիտական հոդվածի (այսուհետ՝ հոդված) հրապարակումը հետևյալ էթիկական կանոնների խախտման դեպքում.
1. հոդվածում առկա հղումները չեն համապատասխանում իրականությանը,
2. հոդվածում առկա է առանց հղման մտքային և տեքստային համընկնումներն այլ գիտական աշխատանքների հետ (գրագողություն),
3. հոդվածը արդիական չէ և/ կամ բացակայում է դրանում գիտական նորույթը՝ գիտականության խնդիրները չի ապաոհվվում (գիտական հոդված չէ),
4. հոդվածի բովանդակությունն ու վերնագիրը չեն համապատասխանում իրար,
5. հոդվածի կամ դրա մի մասի հեղինակային իրավունքի հետ կապված առկա է վեճ (բողոք), որը դեռ օրենքով սահմանված կարգով լուծված չէ,
6. հոդվածի տպագրումը կխախտի այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը (անձնական, ընտանեկան, բժշկական և այլն),
7. հոդվածն արդեն մեկ անգամ տպագրված է եղել (անկախ տպագրման լեզվից (հայերեն, ռուսերեն, անգլերեն և այլն), գիտական պարբերականից, տպագրման երկրից և այլն),
8. հոդվածում առկա հետազոտական տվյալները ճշգրիտ չեն՝ ստացվել են թյուրընկալման, խաբեության կամ կեղծարարության շնորհիվ:
Խմբագրակազմի անդամները (ներառյալ գրախոսները) պարտավոր են առանց օբյեկտիվ անհրաժեշտության ոչ ոքի չներկայացնել տեղեկություն հոդվածի մասին՝ բացառությամբ հեղինակներից, գրախոսներից, վերստուգողներից, այլ խմբագրական խորհրդատուներից և հրատարակիչներից:
Խմբագրակազմը իրավունք չունի, առանց հեղինակի գրավոր համաձայնության, օգտագործել չհրապարակված նյութերը: Գիտական հոդվածի վերանայման ընթացքում ստացված գաղտնի տեղեկատվությունը կամ գաղափարները չպետք է բացահայտվեն Խմբագրակազմի անդամների կողմից կամ վերջիներիս կողմից օգտագործվեն անձնական շահի համար: