2022 Դեկտեմբեր 2 (57)


ԲԵՌՆԵԼ

1. ՀԱՍՄԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ
ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԱՄՐԱԳՐՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

Հոդվածում անդրադարձ է կատարվում հիբրիդային ուսուցման մոդելի ուսումնասիրությանը, ներկայացվում հիբրիդային ուսուցման առավելությունները: Արված ուսումնասիրության հիման վրա առաջարկվում է ինչպես հանրակրթության, այնպես էլ բարձրագույն և հետբուհական կրթության մասին օրենսդրությունում ամրագրել հիբրիդային ուսուցման մոդելը՝ որպես կրթության իրավունքի իրացման, կրթության շարունակականության ապահովման երաշխիք:
Հիբրիդային ուսուցման մոդելի կիրառումը հնարավորություն կընձեռի ֆորս-մաժորային իրավիճակներում սահուն անցում կատարելու հեռավար ուսուցմանը և ապահովելու կրթության շարունակականությունը:
Հիմնաբառեր — կրթություն, ուսուցում, հիբրիդային ուսուցում, հեռավար ուսուցում, կրթության շարունակականության ապահովում, երաշխիք:

[collapse]
2.ՆԱՀԱՊԵՏ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԻ ՆՊԱՏԱԿԻ ԿԱՄ ՕՐԵՆՍԴՐԻ ՕԲՅԵԿՏԻՎ ՆՊԱՏԱԿԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԻ ՄԵԿՆԱԲԱՆՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

Իրավական ակտի մեկնաբանման հնարքներից մեկը դրա նպատակի բացահայատումն է: Սակայն տեսության մեջ և պրակտիկայում չկա միասնական մոտեցում նպատակի, դրա բնույթի ու բացահայտման եղանակների մասին: Նպատակը երկու տեսակի են բաժանում՝ օրենսդրի սուբյեկտիվ նպատակ և օրենսդրի օբյեկտիվ նպատակ կամ այլ կերպ իրավական ակտի նպատակ: Իրավական ակտերը մեկնաբանելիս արդյո՞ք մեկնաբանողի խնդիրն է բացահայտել օրենսդրի օբյեկտիվ նպատակը, թե սուբյեկտիվ նպատակը կամ էլ երկուսը միասին: Այս աշխատանքի շրջանակներում առավել մանրամասնորեն անդրադառնալու ենք օրենսդրի օբյեկտիվ նպատակի վերաբերյալ հարցադրումներին, խնդիրներին և դրա կիրառելիությանը:
Հիմնաբառեր – իրավական ակտերի մեկնաբանում, օրենսդրի սուբյեկտիվ նպատակ, օրենսդրի օբյեկտիվ նպատակ, իրավական ակտի նպատակ, օրենսդրի նպատակի բացահայտում, իրավունքի նպատակային մեկնաբանում, տեքստուալիզմ:

[collapse]
3.ՆՎԵՐ ԿՈՍՏԱՆՅԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ՀՀ-ՈՒՄ

Քա­ղա­քա­կան կու­սակ­ցու­թյուն­նե­րի գոր­ծու­նե­ու­թյան, կու­սակ­ցա­կան հա­մա­կար­գե­րի ֆունկ­ցի­ո­նա­լու­թյան, առանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րի և այլ հա­րա­կից հիմ­նախն­դիր­նե­րի ու­սում­նա­սի­րու­թյան տե­սանկ­յու­նից կարևորա­գույն հան­գա­մանք են պե­տու­թյու­նում առ­կա այ­սո­լոր­տա­յին սահ­մա­նադ­րա­ի­րա­վա­կան կար­գա­վո­րում­նե­րը, որոնք ստեղծ­ված են երաշ­խա­վո­րե­լու կու­սակ­ցու­թյուն­նե­րի ազատ գոր­ծու­նե­ու­թյու­նը, ինչ­պես նաև ընտ­րա­կան գոր­ծըն­թաց­նե­րին վեր­ջին­նե­րիս ան­խա­փան և պար­բե­րա­կան մաս­նակ­ցու­թյու­նը: Այս առու­մով կու­սակ­ցու­թյուն­նե­րի գոր­ծու­նե­ու­թյու­նը կար­գա­վո­րող իրա­վա­նոր­մե­րի ու­սում­նա­սի­րու­թյու­նը ու­նի թե՛ տե­սա­կան, թե՛ կի­րա­ռա­կան նշա­նա­կու­թյուն: Հոդ­վա­ծում փոր­ձել ենք վեր հա­նել ՀՀ ան­կա­խա­ցու­մից ի վեր կու­սակ­ցու­թյուն­նե­րի գոր­ծու­նե­ու­թյու­նը կար­գա­վո­րող իրա­վա­նոր­մե­րի առանձ­նա­հատ­կությ­ւոն­նե­րի, ներ­կա­յաց­նել դրանց զար­գաց­ման էվոլ­յու­ցի­ան:
Հիմ­նա­բա­ռեր- ՀՀ, քա­ղա­քա­կան կու­սակ­ցու­յուն­ներ, իրա­վա­նոր­մեր, սահ­մա­նադ­րա­ի­րա­վա­կան կար­գա­վո­րում­ներ, ազատ մր­ցակ­ցա­յին ընտ­րու­թյուն­ներ, հա­մա­մաս­նա­կան և մե­ծա­մաս­նա­կան ընտ­րա­կան հա­մա­կարգ, քա­ղա­քա­կան մշա­կույթ:

[collapse]
4. ՌՈՄԵԼԱ  ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՌԱԶՄԱԿԱՆ ԲԱԶԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

Ար­տա­սահ­մա­նում տե­ղա­կայ­ված օտա­րերկր­յա ռազ­մա­կան բա­զա­նե­րի իրա­վա­կան կար­գա­վի­ճա­կը առա­վել հա­մա­պար­փակ պատ­կե­րաց­նե­լու և առա­ջա­ցող իրա­վա­կան հի­մախն­դիր­նե­րի հա­մար խոր­քա­յին լու­ծում­ներ գտ­նե­լու նպա­տա­կով ամե­նից առաջ պետք է հաս­կա­նալ, թե ինչ է իրե­նից ներ­կա­յաց­նում սուբ­յեկ­տի իրա­վա­կան կար­գա­վի­ճա­կը: Սույն ու­սում­նա­սի­րու­թյան շր­ջա­նակ­նե­րում փորձ է ար­վում ներ­կա­յաց­նե­լու «իրա­վա­կան կար­գա­վի­ճա­կ» եզ­րույ­թի բո­վան­դա­կու­թյու­նը, օտա­րերկր­յա ռազ­մա­կան բա­զա­նե­րի իրա­վա­կան կար­գա­վի­ճա­կի բնույ­թը և այն ձևավո­րող պայ­ման­նե­րը:
Հիմ­նա­բա­ռեր- Իրա­վա­կան կար­գա­վի­ճակ, օտա­րերկր­յա ռազ­մա­կան բա­զա, հյու­րըն­կա­լող պե­տու­թյուն, ու­ղար­կող պե­տու­թյուն, ռազ­մա­կան բա­զա­յի անձ­նա­կազմ:

[collapse]
5. ՌՈԲԵՐՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ VRIO ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ՝ ՈՐՊԵՍ ՀՀ ԲՈՒՀԵՐԻ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԳՈՐԾԻՔ

ՀՀ բու­հե­րի ռե­սուրս­նե­րի կա­ռա­վար­ման հիմ­նախն­դիր­նե­րը և դրանց արդ­յու­նա­վե­տու­թյան բարձ­րաց­ման ու­ղի­նե­րը դի­տարկ­վում են բու­հե­րի ռազ­մա­վա­րա­կան կա­ռա­վար­ման և մր­ցակ­ցա­յին դաշ­տի հա­մա­տեքս­տում: Շեշ­տադ­րե­լով ռե­սուրս­նե­րի եզա­կի­ու­թյան, ար­ժե­քի ստեղծ­ման ու դրանց մի­ջո­ցով մր­ցակ­ցա­յին առա­վե­լու­թյան ձեռք­բեր­ման հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը՝ հոդ­վա­ծում քն­նարկ­վում են ռազ­մա­վա­րա­կան վեր­լու­ծու­թյան VRIO ռազ­մա­վա­րա­կան հա­յե­ցա­կար­գի կի­րառ­ման առա­վե­լու­թյուն­ներն ու հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը` հիմն­վե­լով ԱՄՆ բու­հե­րի լա­վա­գույն փոր­ձի վրա և շեշ­տադ­րե­լով ՀՀ բու­հե­րի ռե­սուրս­նե­րի կա­ռա­վար­ման արդ­յու­նա­վե­տու­թյան բարձ­րաց­ման իրա­չափ հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը: VRIO ռազ­մա­վա­րա­կան հա­յե­ցա­կարգն ու­նի ոլոր­տա­յին տար­բեր ուղղ­վա­ծու­թյուն­ներ. սա­կայն դրա ընդ­հան­րու­թյուն­ներն թույլ են տա­լիս հիմ­նա­վո­րել այս հա­յե­ցա­կար­գի կի­րա­ռե­լի­ու­թյան նպա­տա­կա­հար­մա­րու­թյունն ինչ­պես շա­հույթ հե­տապն­դող, այն­պես էլ չհե­տապն­դող կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի՝ բու­հե­րի ռազ­մա­վա­րա­կան կա­ռա­վար­ման շր­ջա­նակ­նե­րում:
Հիմ­նա­բա­ռեր- ռազ­մա­վա­րա­կան կա­ռա­վար­ման հա­մա­կարգ, ռազ­մա­վա­րա­կան կա­ռա­վար­ման գոր­ծի­քա­կազմ, VRIO ռազ­մա­վա­րա­կան հա­յե­ցա­կարգ, ռե­սուր­սա­հենք կա­ռա­վո­րում:

[collapse]
6. ԱՆՈՒՇ ՄՈՎՍԻՍՅԱՆ
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԻՐԱՎԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ

Հոդ­վա­ծը նվիր­ված է հան­րա­յին ծա­ռա­յու­թյան առան­ձին տե­սակ հա­մար­վող հա­մայն­քա­յին ծա­ռա­յու­թյան ոլոր­տում առ­կա օրենսդ­րա­կան հիմ­նախն­դիր­նե­րի վեր­հան­մա­նը և դրանց հա­մա­կող­մա­նի ուսում­նա­սի­րու­թյա­նը: Մաս­նա­վո­րա­պես՝ հոդ­վա­ծում ներ­կա­յաց­վել են հա­մայն­քա­յին ծա­ռա­յու­թյան ոլոր­տում առ­կա խնդ­րա­հա­րույց օրենսդ­րա­կան հիմ­նախն­դիր­նե­րը, այդ լույ­սի ներ­քո կա­տար­վել են եզ­րա­հան­գում­ներ և հա­մայն­քա­յին ծա­ռա­յու­թյան ոլոր­տը կա­նո­նա­կար­գե­լու և առա­վել ամ­բող­ջա­կան դարձ­նե­լու նպա­տա­կով ներ­կա­յաց­վել են հա­մա­պա­տաս­խան օրենսդ­րա­կան  առա­ջար­կու­թյուն­ներ և իրա­վա­կան լու­ծում­ներ:
Հիմ­նա­բա­ռեր -­ հա­մայն­քա­յին ծա­ռա­յու­թյուն, հա­մայն­քա­յին ծա­ռա­յու­թյան պաշ­տոն, վե­րա­պատ­րաս­տում,դա­սա­յին աս­տի­ճան, ատես­տա­վո­րում:

[collapse]
7.ՆԱՐԻՆԵ  ԱԲԵԼՅԱՆ
Մարդ­կա­յին էմբ­րի­ո­նի ծն­վե­լու իրա­վուն­քը մար­դու սահ­մա­նադ­րա­կան իրա­վունք­նե­րի լույ­սի ներ­քո

Սույն հոդ­վա­ծում ներ­կա­յաց­ված են մարդ­կա­յին կյան­քի սկզ­բի վե­րա­բեր­յալ տե­սա­կե­տե­րը, ինչ­պես նաև մարդ­կա­յին էմբ­րի­ո­նի՝ ծն­վե­լու և ան­ձի վե­րար­տադ­րո­ղա­կան, օրի­նակ՝ հղի­ու­թյան ար­դես­տա­կան ընդ­հատ­ման /աբորտ/ հա­մե­մա­տա­կան­նե­րը: Հոդ­վա­ծում ներ­կա­յաց­ված է նաև մար­դու կյան­քի սկզ­բի և մարդ­կա­յին էմբ­րի­ո­նի իրա­վա­կան կար­գա­վի­ճա­կի վե­րա­բեր­յալ ար­տա­սահ­ման­յան երկր­նե­րի իրա­վա­կան կար­գա­վո­րում­նե­րը:
Հիմ­նա­բա­ռեր — մարդ­կա­յին էմբ­րի­ոն, վե­րար­տադ­րո­ղա­կան իրա­վունք­ներ, հղի­ու­թյան ար­հես­տա­կան ընդհա­տում, աբորտ:

[collapse]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.