«Իրավական կրթության և վերականգնողական
ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ
«Արդարադատություն» գիտական պարբերական
Հասցե՝ 0008, Երևան, Մ. Խորենացի 162ա
էլ. Հասցե՝ [email protected]
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՕՖԵՐՏԱ
Ես՝ անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան ամսաթիվ, քաղաքացիությունը, անձը հաստատող փաստաթուղթ, համար, սերիա, ում կողմից է տրվել, հաշվառման հասցե, Էլ. հասցե, գործելով իմ անունից և շահերից, ինչպես նաև ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1111-1138 հոդվածներով՝ հայտարարում եմ, որ հանդիսանում եմ «Հոդվածի անվանումը» վերտառությամբ գիտական աշխատանքի (այսուհետ՝ Աշխատանք) միակ հեղինակը (Աշխատանքի նկատմամբ բացառիկ հեղինակային իրավունքները պատկանում են ինձ) և ցանկանում եմ, որ Աշխատանքն առաջին անգամ հրատարակվի «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ Կենտրոն) կողմից հրապարարակվող «Արդարադատություն» գիտական պարբերականի (այսուհետ՝ Պարբերական) հերթական համարներից մեկում՝ Պարբերականում տպագրման ենթակա գիտական նյութերի հրատարակմանը ներկայացվող կարգերին, կանոններին ու նորմերին համապատասխան, ինչի կապակցությամբ Կենտրոնին բացառիկ իրավունք եմ վերապահում Աշխատանքն առաջին անգամ Պարբերականի հերթական համարներից մեկում հրատարակելու (տպագիր և/կամ էլեկտրոնային տարբերակով՝ համացանցում) համար:
Միևնույն ժամանակ երաշխավորում եմ, որ սույն հրապարակային օֆերտան կնքելու պահին՝
ա) Աշխատանքի հեղինակային բացառիկ իրավունքները պատկանում են ինձ,
բ) ինձ հայտնի չեն Աշխատանքի նկատմամբ երրորդ անձանց իրավունքների և (կամ) առարկությունների մասին,
գ) Աշխատանքը գրավի առարկա չի հանդիսանում և այլ անձի հրատարակելու իրավունք չի տրվել (վերապահվել):
Պարբերականում Աշխատանքի հրատարակման դեպքում (լրիվ կամ մասնակի), խնդրում եմ նշել հետևյալ տեղեկությունները իմ մասին, որպես Աշխատանքի հեղինակ՝ (անուն, ազգանուն, հայրանուն, գիտական աստիճան գիտական կոչում, աշխատանքի վայր):
«___» ________________ 20___ թ.
____________________
ստորագրություն