2021 ԴԵԿՏԵՄԲԵՐ 3 (55)


ԲԵՌՆԵԼ

1. ՌԱՖԻԿ ԽԱՆԴԱՆՅԱՆ
ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԴԱՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՆԻՀԻԼԻԶՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ (1999-2006 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ)

Հոդ­վա­ծը նվիր­ված է Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նում 1999-2006 թվա­կան­նե­րին նոր­մա­տիվ իրա­վա­կան ակ­տե­րի օրի­նա­կա­նու­թյան նկատ­մամբ դա­տա­կան վե­րահս­կո­ղու­թյան ինս­տի­տու­տի նի­հի­լիզ­մին և դրա պատ­ճառ­նե­րի բա­ցա­հայտ­մա­նը:
Ներ­կա­յաց­վում է են­թա­օ­րենսդ­րա­կան նոր­մա­տիվ իրա­վա­կան ակ­տե­րի սահ­մա­նադ­րա­կա­նու­թյան և օրի­նա­կա­նու­թյան որոշ­ման ինս­տի­տուտ­նե­րի տար­բե­րա­կու­մը, օրի­նակ­ներ դա­տա­կան պրակ­տի­կա­յից, ինչ­պես նաև հե­ղի­նա­կա­վոր գիտ­նա­կան­նե­րի մո­տե­ցում­ներ՝ կապ­ված նոր­մա­տիվ իրա­վա­կան ակ­տե­րի օրի­նա­կա­նու­թյան նկատ­մամբ վե­րահս­կո­ղու­թյուն իրա­կա­նաց­նե­լու դա­տա­րան­նե­րի լի­ա­զո­րու­թյան հետ:
Անդ­րա­դարձ է կա­տար­վում Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան սահ­մանադ­րա­կան դա­տա­րա­նի այն որոշ­մա­նը, որով վերջ դր­վեց դա­տա­րան­նե­րի նոր­մա­տիվ իրա­վա­կան ակ­տե­րի օրի­նա­կա­նու­թյան նկատ­մամբ վե­րահս­կո­ղու­թյուն իրա­կա­նաց­նե­լուց խու­սա­փե­լու պրակ­տի­կա­յին:
Հիմ­նա­բա­ռեր- նոր­մա­տիվ իրա­վա­կան ակտ, դա­տա­կան վե­րահս­կո­ղու­թյուն, նի­հի­լիզմ, սահ­մա­նադրա­կա­նու­թյուն, օրի­նա­կա­նու­թյուն, գոր­ծա­դիր իշ­խա­նու­թյուն, ՀՀ վճ­ռա­բեկ դա­տա­րան, ՀՀ սահ­մա­նադրա­կան դա­տա­րան:

[collapse]
2. ԼՈՒՍԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ
ՀԱՅՑԻ ԱՊԱՀՈՎՄԱՄԲ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Հոդ­վա­ծը նվիր­ված է դա­տա­րան­նե­րի կող­մից հայ­ցի ապա­հով­ման կի­րառ­ման հետևան­քով պատ­ճառ­ված վնա­սի հա­տուց­ման հար­ցին:
Հայ­ցի ապա­հով­մամբ պատ­ճառ­ված վնաս­նե­րի հա­տուց­ման իրա­վուն­քը գոր­ծին մաս­նակ­ցող ան­ձի, որի դեմ ան­հիմն կի­րառ­վել են հայ­ցի ապա­հով­ման մի­ջոց­ներ, իրա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյան լա­վա­գույն մի­ջոց­նե­րից է: Գտ­նում ենք, որ գոր­ծին մաս­նակ­ցող ան­ձը, որի դեմ կի­րառ­վել են հայ­ցի ապա­հով­ման մի­ջոց­ներ, բո­լոր այն դեպ­քե­րում, երբ այդ­պի­սի կի­րա­ռու­մը կճա­նաչ­վի ան­հիմն, պետք է իրա­վունք ու­նե­նա ներ­կա­յաց­նել հայ­ցի ապա­հով­մամբ պատ­ճառ­ված վնաս­նե­րի հա­տուց­ման հայց: Հոդ­վա­ծում կա­տար­ված վեր­լու­ծու­թյան արդ­յուն­քում առա­ջարկ­վել է փո­փո­խու­թյուն­ներ կա­տա­րել ՀՀ քա­ղա­քա­ցի­ա­կան դա­տա­վա­րու­թյան օրենսգր­քի հայ­ցի ապա­հո­վու­մը կար­գա­վո­րող հոդ­ված­նե­րում:
Հիմ­նա­բա­ռեր – հայ­ցի ապա­հո­վում, վնաս­նե­րի հա­տու­ցում, քա­ղա­քա­ցի­ա­կան դա­տա­վա­րու­թյուն:

[collapse]
3. ՆԱԻՐԻ ՍԱՐԳՍՅԱՆ
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՄԻՋՈՑ

Հոդ­վա­ծում փորձ է կա­տար­վել բա­ցա­հայ­տել ֆի­նան­սա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան բո­վան­դա­կու­թյու­նը կազ­մող ֆի­նան­սա­կան վե­րահս­կո­ղու­թյան և հս­կո­ղու­թյան այն­պի­սի բա­ղադ­րա­մա­սեր, ինչ­պի­սիք են՝ օրի­նա­կա­նու­թյու­նը, ֆի­նան­սա­կան կար­գա­պա­հու­թյու­նը, դրա­մով վե­րահս­կո­ղու­թյու­նը, որոնք իրենց բնույ­թով հա­կա­կո­ռուպ­ցի­ոն գոր­ծո­ղու­թյուն­նե­րի հա­մա­լիր են և ուղղ­ված են տն­տե­սու­թյան ոլոր­տում կո­ռուպ­ցի­ոն դրսևորում­նե­րի վե­րաց­մա­նը:
Հիմ­նա­բա­ռեր- ֆի­նան­սա­կան քա­ղա­քա­կա­նու­թյուն, կա­ռա­վար­ման մե­թոդ, դրա­մով վե­րահսկո­ղու­թյուն, ֆի­նան­սա­կան կար­գա­պա­հու­թյուն, ֆի­նան­սա­կան օրի­նա­կա­նու­թյուն, կո­ռուպ­ցի­ա, ֆի­նան­սա­ի­րա­վա­կան խախ­տում, ֆի­նան­սա­կան հս­կո­ղու­թյուն:

[collapse]
4. ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՎՐԱ

Սույն հոդվածը նվիրված է Հայաստանի Հանրապետությունում իրականացված դատական և իրավական բարեփոխումների ծրագրերին և դատական անկախության վրա վերջիններիս ազդեցության ուսումնասիրությանը: Ուսումնասիրությունը կատարվել է՝ հիմք ընդունվելով 1995 թվականի Սահմանադրությունից հետո իրականացված առաջին և դրան հաջորդած ռազմավարական ծրագրերն ու դրանցում նախատեսված գործողությունները: Հոդվածում առանձնակի շեշտադրվում են իրականացված ծրագրերով դատարանների անկախության ապահովմանն ուղղված միջոցառումներն ու դատական իշխանության ինքնակառավարման մարմինները: Ուսումնասիրության առարկա հանդիսացող խնդիրը դիտարկվում է ինչպես տեսականորեն, այնպես էլ գործնականում: Որպես արդյունք՝ հոդվածը երևան է հանում հարցի վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունում իրականացված միջոցառումների արդյունավետությունը, բացերն ու դեռևս առ­կա մար­տահ­րա­վեր­նե­րը:
Հիմ­նա­բա­ռեր- դա­տա­կան իշ­խա­նու­թյուն, դա­տա­կան և իրա­վա­կան բա­րե­փո­խում­ներ, ռազ­մա­վա­րա­կան ծրա­գիր, ներ­պե­տա­կան օրենսդ­րու­թյուն, իրա­կա­նաց­ված մի­ջո­ցա­ռում­ներ, ան­կա­խու­թյան ապա­հով­ման ինք­նա­կա­ռա­վար­ման մար­մին­ներ:

[collapse]
5. ՌՈԲԵՐՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ԳԻՏԵԼԻՔԱՀԵՆՔ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

Հե­տա­զո­տա­կան հա­մալ­սա­րան­նե­րի գի­տա­հե­տա­զո­տա­կան գոր­ծու­նե­ու­թյան արդ­յու­նա­վե­տու­թյունն ու շա­րու­նա­կա­կա­նու­թյունն ապա­հո­վե­լու պար­տա­դիր գոր­ծըն­թաց­նե­րից է գի­տա­կան արդյունք­նե­րի պար­բե­րա­կան գնա­հա­տու­մը և չա­փե­լի ցու­ցա­նիշ­նե­րի կի­րա­ռու­մը: Այս տե­սանկ­յու­նից կարևոր է, որ հե­տա­զո­տա­կան հա­մալ­սա­րան­նե­րը մշա­կեն և սահ­մա­նեն գոր­ծու­նե­ու­թյան առանց­քա­յին ցու­ցա­նիշ­ներ (ԳԱՑ­-եր)՝ գի­տա­հե­տա­զո­տա­կան աշ­խա­տանք­նե­րի կա­տար­ման տար­բեր փու­լե­րում իրա­կա­նաց­րած աշ­խա­տանք­նե­րի վերջ­նարդ­յունք­նե­րը չա­փե­լու և գնա­հա­տե­լու նպա­տա­կով: ԳԱՑ­-ե­րի մշա­կումն ու գոր­ծա­ռու­մը ցան­կա­ցած կազ­մա­կեր­պու­թյան ռազ­մա­վա­րա­կան կա­ռա­վար­ման գոր­ծըն­թա­ցի բաղ­կա­ցու­ցիչ­նե­րից է, որոնց մի­ջո­ցով հա­մալ­սա­րան­նե­րի կո­լե­գի­ալ մար­մին­նե­րը, ղե­կա­վար կազ­մը, ռազ­մա­վա­րու­թյուն ու քա­ղա­քա­կա­նու­թյուն մշա­կող­նե­րը և կա­ռա­վար­ման գոր­ծըն­թաց­նե­րի իրա­կա­նաց­ման այլ պա­տաս­խա­նա­տու­նե­րը կա­րո­ղա­նում են չա­փել ու գնա­հա­տել թի­րա­խա­յին ոլորտ­նե­րում (հե­տա­զո­տա­կան հա­մալ­սա­րան­նե­րի դեպ­քում՝ մաս­նա­վո­րա­պես գի­տա­կան հե­տա­զո­տու­թյան) ար­ձա­նագ­րած հա­ջո­ղու­թյուն­ներն ու արդ­յունք­նե­րը: Հաշ­վի առ­նե­լով նշ­վա­ծը՝ սույն հոդ­վա­ծի նպա­տակն է ու­սում­նա­սի­րել և առա­ջար­կել հե­տա­զո­տա­կան հա­մալ­սա­րան­նե­րի գի­տա­հե­տա­զո­տա­կան գոր­ծու­նե­ու­թյան արդ­յու­նա­վե­տու­թյան ցու­ցա­նիշ­նե­րը գի­տե­լի­քա­հենք տն­տե­սու­թյան զար­գաց­ման հա­մա­տեքս­տում:
Հիմ­նա­բա­ռեր- հե­տա­զո­տա­կան հա­մալ­սա­րան­ներ, գի­տա­հե­տա­զո­տա­կան գոր­ծու­նե­ու­թյուն, գոր­ծու­նե­ու­թյան արդ­յու­նա­վե­տու­թյան ցու­ցա­նիշ­ներ, կա­տա­րո­ղա­կա­նի գնա­հա­տում:

[collapse]
6. ՌՈՒԲԵՆ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ
ՀՀ ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Քրեական դատավարության բնագավառում Հայաստանի Հանրապետությունում իրականացվող օրենսդրության բարեփոխումը պայմանավորում է «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի կատարելագործման անհրաժեշտությունը:
Հոդվածում փորձ է արվել հիմնավորել օպերատիվ-հետախուզական գործունեության բնագավառում Հայաստանի Հանրապետությունում գործող օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը: Կատարվել է «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների բովանդակային վերլուծություն: Առաջարկություններ են ներկայացվել նշված օրենքում նոր փոփոխություններ նախապատրաստելու վերաբերյալ:
Հիմնաբառեր- օպերատիվ-հետախուզական գործունեություն, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, օպերատիվ-հետախուզական քաղաքականություն, իրավական հիմքեր:

[collapse]
7. ԱՐՄԱՆ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ
ՎԵՃԵՐԻ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԼՈՒԾՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Այս հոդվածում քննարկվում են Հայաստանի Հանրապետությունում վեճերի այլընտրանքային լուծման (այսուհետ՝ ՎԱԼ) մեխանիզմների հիմնական խնդիրները: Հայաստանում կիրառվող հիմնական մեխանիզմներն են` արբիտրաժը և միջնորդությունը, որոնք զանգվածային տեղեկացվածություն չունեն: Միջնորդության հիմնական խնդիրներն են միջնորդների որակավորման մշտական հանձնաժողովի բացակայությունը և այն, որ դատավորները վեճերը չեն ուղղորդում միջնորդության:
Առաջարկվում է` ստեղծել մշտական հանձնաժողով և հանրային քաղաքականություն՝ միջնորդության վերաբերյալ իրազեկվածության բարձրացման համար: Արբիտրաժի հիմնական խնդիրը հասարակության կողմից տեղեկացվածության և վստահության պակասն է: Առաջարկվում է քայլեր ձեռնարկել արբիտրաժային տրիբունալների անկախությունն ու անաչառությունն ապահովելու համար: ՎԱԼ հեռանկարները Հայաստանի Հանրապետությունում ՎԱԼ մեխանիզմների այլ տեսակների գործարկումն են, ինչպիսիք են` բանակցությունները, փորձագիտական որոշումը և էլեկտրոնային արբիտրաժը: Վերլուծված են էլեկտրոնային արբիտրաժի հիմնական առավելություններն ու թերությունները:
Հիմնաբառեր- ՎԱԼ, արբիտրաժ և միջնորդություն, արբիտրաժային տրիբունալ, բանակցություններ, փորձագիտական որոշում, էլեկտրոնային արբիտրաժ:

[collapse]
8. ՌՈՒԲԵՆ ԱՎԱԳՅԱՆ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.