2023 Հուլիս 1 (58)


ԲԵՌՆԵԼ

1. ԱՐՓԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԱՆՄԵՂՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՎԱՐԿԱԾԸ ԵՎ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

Հոդվածը նվիրված է զանգվածային լրատվության միջոցների կողմից անմեղության կանխավարկածի սկզբունքի պահպանմանը: Հոդվածում քննարկվում են անմեղության կանխավարկածի վերաբերյալ միջազգային փաստաթղթերում և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկայում ամրագրված մոտեցումները: Հիմնվելով ՄԻԵԴ նախադեպային պրակտիկայի վրա` հոդվածը վեր է հանում այն չափանիշները, որոնց զանգվածային լրատվության միջոցները  պետք է հետևեն  անմեղության կանխավարկածի սկզբունքի պահպանման համարª  իրենց կողմից իրականացվող լուսաբանումների ընթացքում:
Հիմնաբառեր — անմեղության կանխավարկած, զանգվածային լրատվության միջոցներ, ՄԻԵԴ, նախադեպային պրակտիկա:

[collapse]
2.ԱՐՄԵՆ ԱՍԱՏՐՅԱՆ
ԻՐԱՎԱԿԻՐԱՌ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲԱՑԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ԲԱՑԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԸ

Հոդվածի շրջանակներում քննարկվել և վերլուծության են ենթարկվել իրավակիրառ գործունեության ընթացքում իրավունքի բացերի լրացման իրավաբանական եղանակների հիմնախնդիրները: Նշված հիմնախնդրի ուսումնասիրության և վերլուծության արդյունքում կարող ենք փաստել, որ իրավական նորմերի հակասությունները, թերությունները կամ թերի լինելը կարելի է հայտաբերել միայն իրավակիրառ գործունեության ընթացքում և դրանց լրացման համար կարևոր նշանակություն ունի իրավաստեղծ գործունեությունը, ինչպես նաև դատարանում այս կամ այն իրավական վեճի լուծման կամ անհրաժեշտության դեպքում կարգավորելու կոնկրետ իրավական հարցը այլ իրավասու մարմինների կողմից: Հետևաբար դատարանն է լինելու վերջին ատյանը, որը իրավասու է հաստատելու բացերի առկայությունը: Նման իրավիճակի առաջացման դեպքում դատարանին անհրաժեշտ է գործն ըստ էության լուծել, այսինքն՝ լրացնել բացը: Ուստի, կարող ենք արձանագրել, որ բացերի ստեղծումն ու հաղթահարումը պետք է դիտարկել, որպես իրավապահի մասանգիտական մտավոր գործունեության երկու անքակտելիորեն փոխկապված փուլեր: Իրավասու մարմինը, չի կարող հրաժարվել որևէ մեկի իրավունքի պաշտապնությունից, նա պարտավոր է կոնկրետ գործն ըստ էության լուծել, այսինքն՝ իրավապահը, ըստ օբյեկտիվ անհրաժեշտության, ընթացք է տալիս՝ բացը հաստատելուց մինչև այն հաղթահարելը:
Հիմնաբառեր- իրավակիրառ գործունեություն, իրավունքի բաց, իրավունքի անալոգիա, օրենքի անալոգիա, բացերի հաղթահարում, բացերի լրացում:

[collapse]
3. ՌՈԲԵՐՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԲՈՒՀԵՐԻ ՈՐԱԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԴԵՐԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

Բարձրագույն կրթությունը պետության սոցիալ-տնտեսական զարգացումն ապահովող հիմնարար գործոններից է: Բարձրագույն ուսումնական հաստատությունները հանդես են գալիս որպես գիտելիքների պահպանման ու փոխանցման, նոր գիտելիքների ստեղծման և տարածման հիմնարար կենտրոններ, որոնք մարդկային կապիտալի ձևավորմամբ նպաստում են պետության սոցիալ-տնտեսական կայուն զարգացմանը: Հետևապես, բարձրագույն ուսումնական հաստատությունների առաջնահերթ խնդիրներից է դառնում կրթության որակի շարունակական բարելավումը (Đonlagić et. al 2015: 39): Որակի շարունակական բարելավումը բուհերի գործունեության բոլոր առանցքային ոլորտներին սերտորեն փոխկապակցված գործընթացների համալիր է, որի նպատակն է ամրապնդել բարձրագույն կրթության որակի շարունակական բարելավման մշակույթը և այդպիսով խթանել բարձրագույն կրթության մրցունակությունը:
Գիտելիքահենք տնտեսությունում կրթության որակի կառավարման դերն ու նշանակությունը շարունակաբար ավելի է կարևորվում բուհի մրցունակության ապահովման տեսանկյունից: Գիտելիքահենք տնտեսությունը սոցիալ-տնտեսական, կրթագիտական, տեխնոլոգիական նոր մարտահրավերներ է առաջադրում գլոբալ մրցակցային միջավայրում գործող բուհերին: Բուհերը փորձում են այդ մարտահրավերներին ընդառաջ գնալով՝ բարելավել իրենց գործունեության արդյունքները և ավելի արդյունավետ և շահակիցներին միտված դարձնել իրենց գործունեությունը՝ առաջնահերթորեն կարևորելով կրթության որակի բարելավումը (Sahney et al 2008): Բուհերում իրականացվող կրթական և հետազոտական գործունեության որակը վճռորոշ նշանակություն ունի աշխատանքային ու կրթական ծառայությունների շուկայում բուհերի մրցունակության ապահովման գործում: Բուհերի մրցունակությունը վճռորոշ գործոն է նաև դրանց հեղինակության բարձրացման, դիրքի ամրապնդման և երկարաժամկետ զարգացման տեսանկյունից:
Սույն հոդվածում քննարկվում են բարձրագույն կրթության որակի ապահովման ոլորտի հասկացութային շրջանակը, որակի ներքին ապահովման համակարգերի և դրանց փոխկապակցված բարձրագույն կրթության մրցունակության առանձնահատկություններն ու այդ մրցունակության գնահատման ցուցանիշները: Հոդվածի շրջանակներում ուսումնասիրված որակի կառավարման համակարգերի ընդհանրությունների ու արդյունավետությունը պայմանավորող գործոնների ուսումնասիրությունը թույլ է տալիս հիմնավորել այս հայեցակարգի կիրառելիության նպատակահարմարությունը բուհերի ռազմավարական կառավարման շրջանակներում:
Հիմնաբառեր — գիտելիքահենք տնտեսություն, բարձրագույն կրթության մրցունակություն, բուհի մրցունակություն, բարձրագույն կրթության որակ, որակի ներքին ապահովման համակարգ:

[collapse]
4. ԱՆՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԽԱՐԴԱԽՈՒԹՅԱՄԲ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Ապացուցողական բժշկության մեթոդներին չվստահելով կամ շրջանցելով դրանց մատչելիության և հասանելիության հետ կապված խնդիրները՝ մարդիկ երբեմն նախընտրում են դիմել այլընտրանքային բուժմանը, որը երբեմն ոչ այլ ինչ է, քան խարդախություն, որը կատարվում է պացիենտի խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով: Օրենսդրական համապատասխան հիմքերի և վերջիններիս հիման վրա իրականացվող պատշաճ հսկողության պարագայում բնակչության առողջությունը, մարդու կյանքն ու առողջությունը, ինչպես նաև սեփականության իրավունքը կգտնվեն անհրաժեշտ իրավական պաշտպանության տակ:
Հիմնաբառեր- ապացուցողական բժշկություն, շառլատանիզմ, անբավարար ապացուցված միջոցներ/մեթոդներ, պատրանքային մեթոդներ/միջոցներ:

[collapse]
5. ՀՐԱՆՏ ՍԱՐԿԻՍՈՎ
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ. ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱ՞Հ, ԹԵ՞ ՎԱՐՉԱՊԵՏ՝ ԻՐԱՎԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

Հետազոտության առարկան է, թե որ պետական բարձրագույն պաշտոնատար անձը պետք է լինի ՀՀ ԱԽ նախագահը: Աշխատանքն իր բնույթով իրավաքաղաքական վերլուծություն է, որը ներառում է ինչպես օրենսդրության վերլուծություն, համեմատություն, այնպես էլ՝ այս կամ այն ժամանակաշրջանի քաղաքական իրավիճակի ուսումնասիրություն: Հետազոտության ընթացքում ուսումնասիրվել են ԱԽ նախագահության զարգացումը: Ավելին, ուսումնասիրվել են ԱՄՆ, Վրաստանի, Իտալիայի և Լատվիայի փորձերը՝ Անվտանգության խորհուրդների նախագահ ‹‹պաշտոնի›› ձևավորման վերաբերյալ:
Հիմնաբառեր- Անվտանգության խորհուրդ, Անվտանգության խորհրդի նախագահ, Հանրապետության նախագահ, Հանրապետության վարչապետ, Գլխավոր հրամանատար, Գերագույն գլխավոր հրամանատար:

[collapse]
6. ԱՐՏՅՈՄ ՍՈՒՋՅԱՆ
ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐՈՇՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Աշխատանքում իրականացվելու է անհաղթահարելի ուժի՝ որպես պարտավորությունների խախտման համար պատասխանատվությունը բացառող ինստիտուտի ուսումնասիրություն՝ կենտրոնանալով անհաղթահարելի ուժի առկայությունը կանխորոշող պայմանների և դրա առաջացրած իրավական հետևանքների վրա:
Աշխատանքի շրջանակներում իրականացված ուսումնասիրության և վերլուծության արդյունքում ի հայտ կբերվեն այն վիճահարույց հարցերը, որոնք առաջանում են պրակտիկայում, վեր կհանվի անհաղթահարելի ուժի հասկացութային էությունը՝ առաջարկելով անհաղթահարելի ուժի որոշման պայմանների շրջանակում ներառել նաև անկանխատեսելիության բաղադրատարրը: Կբացահայտվեն անհաղթահարելի ուժի առաջացնող իրավական հետևանքները, որոնց թվում են պարտապանին պատասխանատվությունից ազատելը, կատարման անհնարինությունը, հանգամանքների էական փոփոխությունը, հայցային վաղեմության ժամկետի կասեցումը: Որոշակի անդրադարձ կկատարվի նաև COVID-19 համավարակի՝ որպես անհաղթահարելի ուժի որակման և դրա ստեղծած իրավական հետևանքների հարցերին:
Հիմնաբառեր – անհաղթահարելի ուժ, պատասխանատվությունից ազատում, COVID-19, արտակարգ հանգամանք, անկանխատեսելիություն, պարտապան, վնասի հատուցում:

[collapse]
7. ԱՐՄԱՆ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Սույն գիտահետազոտական աշխատության շրջանակներում քննարկվում է առողջության համապարփակ ապահովագրության համակարգի՝ որպես բնակչության բոլոր խմբերի համար բժշկական հիմնական ծառայությունների ֆինանսական հասանելիության և պաշտպանվածության ինստիտուտի ներդրման ու կենսագործման առանձնահատկությունները, ներկայացվում են այդ համակարգի կիրառման միջազգային փորձը և ընդհանուր օրինաչափությունները: Առողջության համապարփակ ապահովագրության համակարգի առանձնահատկությունների հիման վրա ներկայացվում է դրա հնարավոր ազդեցությունը Հայաստանի Հանրապետության տնտեսության և սոցիալական միջավայրի վրա:
Հիմնաբառեր — առողջապահական համակարգ, առողջության համապարփակ ապահովագրություն, առողջության ապահովագրության միասնական հիմնադրամ, առողջապահական ծառայություններ,‹‹առողջության հարկ››:

[collapse]
8. ԿԱՐԵՆ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ
ԽՈՐՀՈՒՐԴԸ՝ ՈՐՊԵՍ ԿՈՐՊՈՐԱՑԻԱՅԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՂԵԿԱՎԱՐՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆ

Սույն գիտական հոդվածը նվիրված է կորպորացիաների խորհրդի էության, բովանդակության և առանձնահատկությունների վերհանմանը, խորհրդի կազմավորման և գործառութավորման շրջանակներում ծագող մի շարք հիմնախնդիրների ուսումնասիրությանը և գործնական առաջարկների ներկայացմանը: Առաձնահատուկ ուշադրություն է հրավիրվել վենչուրային բաժնետիրական ընկերությունների՝ որպես հատուկ տեսակի բաժնետիրական ընկերությունների խորհրդի ձևավորման և գործունեության բնութագրական գծերին, այդ թվում՝ խորհրդի դիտորդ անդամի կարգավիճակին, պաշտպանիչ դրույթներին և փոխհատուցման կառուցակարգին:
Վերոնշյալ կառուցակարգերի տեղայնացումը և ներդրումը հնարավորություն կընձեռեն ՀՀ օրենսդրությամբ լիարժեք կանոնակարգելու վենչուրային բաժնետիրական ընկերությունները, այդ թվում՝ դրա խորհրդի առանձնահատկությունները, որը կբարելավի ՀՀ ներդրումային միջավայրը և կապահովի վենչուրային ներդրումների արդյունավետ ներգրավումը:
Հիմնաբառեր — կորպորացիա, խորհուրդ, վենչուրային բաժնետիրական ընկերություն, վենչուրային ներդրող, պաշտպանիչ դրույթներ:

[collapse]
9. ԱՆՆԱ ՍՏԵՓԱՆՅԱՆ
ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ ՀՀ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ

Հոդվածում քննարկման առարկա են դարձել ՀՀ իրավական համակարգում իրավական ակտերի փորձաքննության և կարգավորման ազդեցության գնահատման մեխանիզմները, պրակտիկայում դրանց իրացման առանձնահատկությունները: Ներպետական կարգավորումների և միջազգային ընդունելի փորձի համադրությամբ քննարկման առարկա դարձած ինստիտուտների առնչությամբ ներկայացվել են մի շարք օրենսդրական առաջարկներ: Մասնավորապես, առաջարկվում է օրենսդրական մակարդակով ամրագրել պետաիրավական փորձաքննության շրջանակներում իրավական ակտերի նախագծերի ոչ միայն Սահմանադրությանը, այլև սահմանադրական օրենքներին և մնացյալ վերաբերելի իրավական ակտերին համապատասխանությունը որոշելու պարտադիրությունը, ամրագրել փորձաքննության ենթակա իրավական ակտերի նախագծերի համար ժամկետների բացթողման հիմքով փորձաքննության չանցկացման ցանկացած դեպքի բացառում, Ազգային ժողովի պատգամավորի կամ խմբակցության կողմից կամ քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջադրված և Ազգային ժողովի կողմից շրջանառված օրենքի նախագծի՝ Կառավարության կամ Վարչապետի հանձնարարությամբ կարգավորման ազդեցության գնահատում անցնելու համար նախանշել հայեցողության իրացման իրավական սահմաններ, վերանայել փորձաքննության ոչ ենթակա նորմատիվ իրավական ակտերի նախագծերի ԿԱԳ չանցնելու պրակտիկան, ապահովել իրավական ակտերի նախագծերի ԿԱԳ-երի հրապարակումը:
Հիմնաբառեր – իրավական ակտի նախագիծ, փորձաքննություն, կարգավորման ազդեցության գնահատում, Սահմանադրությանը համապատասխանելիություն, հայեցողության իրացման իրավական սահմաններ, հրապարակայնություն:

[collapse]

10. Արսեն Քաղքցյան
Հայաստանի զինվորական իրավունքի աղբյուրները (հուշարձանները) մ.թ. I -XIV դարերում

Հոդվածը նվիրված է Հայաստանի զինվորական իրավունքի աղբյուրներին (հուշարձաններին) պատմա-իրավական առումով:
Ուսումնասիրվող երևույթի լայն պատմական ընդգրկումը թույլ է տալիս փաստել եզրակացությունների վավերականությունը՝ հիմնվելով զինվորական իրավունքի գիտական հիմքերի խորը ըմբռնման վրա, ինչը, անկասկած, օգնում է գործնականում օգտագործել պատմական փորձը՝ լուծելու հրատապ և առաջնահերթ խնդիրը՝ զինված ուժերի և պետության ռազմական կազմակերպման այլ բաղադրիչների բարեփոխման մասով՝ ինչպես արտաքին, այնպես էլ ներքին ռազմական սպառնալիքների տեղայնացման և չեզոքացման ժամանակակից խնդիրների լուծման համար:
Հիմնաբառեր- զինվորական իրավունք, Հայաստանի զինվորական իրավունքի աղբյուրներ (հուշարձաններ), Հայաստանի զինվորական օրենսդրություն, զորանամակ, Հայոց բանակի պատվո օրենսգիրք, Կիլիկյան հայկական պետության զինվորական օրենք:

[collapse]

11. Ռոզա Ամիրովա
Բանկային ծառայությունների սպառողների իրավունքների պաշտպանությունը ֆինանսական օմբուդսմենի կողմից

Գիտական հոդվածում իրականացվել է ՀՀ-ում և ՌԴ-ում սպառողական վեճերի լուծման այլընտրանքայինձևերի համեմատական վերլուծությունը, բացահայտրվել են ֆինանսական օմբուդսմենների ինստիտուտների գործունեության հիմնական տարբերությունները և համեմատվել միջազգային լավագույն փորձի հետ: Ներկայացվել են առաջարկություններ, որոնք ուղղված են սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում գործող իրավական նորմերի մշակմանը և կատարելագործմանը:
Հիմնաբառեր- սպառողների պաշտպանության այլընտրանքային միջոցներ, ֆինանսական օմբուդսմեն, հաճախորդներ, սպառողներ:

[collapse]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.