2025 դեկտեմբեր 2(61)


ԲԵՌՆԵԼ

1.ԱՐՓԻ ԼԱԶԱՐՅԱՆ

ԽՈՇՏԱՆԳՈՒՄՆԵՐԻՑ ԵՎ ԱՅԼ ԴԱԺԱՆ, ԱՆՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՄ ՆՎԱՍՏԱՑՆՈՂ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻՑ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ-ԻՐԱՎԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նում սահ­մա­նադ­րա­կան մա­կար­դա­կով սահ­ման­ված է, որ ոչ ոք չի կա­րող են­թարկ­վել խոշ­տանգ­ման, ան­մարդ­կա­յին կամ նվաս­տաց­նող վե­րա­բեր­մուն­քի կամ պատ­ժի, իսկ ազա­տու­թյու­նից զրկ­ված ան­ձինք ու­նեն մար­դա­սի­րա­կան վե­րա­բեր­մուն­քի իրա­վունք: Հատ­կան­շա­կան է այն հան­գա­ման­քը, որ այս սկզ­բուն­քի ար­մատ­նե­րը գա­լիս են մի­ջազ­գա­յին  իրա­վուն­քից, քան­զի մի շարք մի­ջազ­գա­յին­-ի­րա­վա­կան ակ­տե­րում, որոնք առա­վե­լա­պես վե­րա­բե­րե­լի են մար­դու հիմ­նա­կան իրա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյա­նը՝ ընդգծ­ված է խոշ­տանգ­ման ար­գել­քի սկզ­բուն­քը: Ազա­տու­թյու­նից զրկ­ված և քրե­ա­կա­տա­րո­ղա­կան հիմ­նարկ­նե­րում պահ­վող ան­ձինք՝ իրենց կար­գա­վի­ճա­կի առանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րով պայ­մա­նա­վոր­ված, խոշ­տանգ­ման կամ վատ վե­րա­բեր­մուն­քի դրսևոր­ման այլ ձևերի տե­սանկ­յու­նից գտն­վում են առա­վել խո­ցե­լի իրա­վի­ճա­կում, ուս­տի մի­ջազ­գա­յին մա­կար­դա­կում ըն­դուն­ված սկզ­բունք­նե­րի ներ­պե­տա­կան օրենսդ­րու­թյան դաշ­տում ամ­րագ­րելն ու դրանք կյան­քի կո­չե­լը ժո­ղովր­դա­վա­րա­կան պե­տու­թյան կարևոր ցու­ցիչ­նե­րից են: Հոդ­վա­ծում վեր­լու­ծել ենք, խոշ­տանգ­ման վե­րա­բեր­յալ մի­ջազ­գա­յին­-ի­րա­վա­կան կար­գա­վո­րում­նե­րը և դրանք հա­մե­մա­տել՝ ներ­պե­տա­կան օրենսդ­րա­կան կար­գա­վո­րում­նե­րի և իրա­վա­կի­րառ պրակ­տի­կա­յի հետ, առա­վել մեծ ուշ­ադ­րու­թյուն սևեռե­լով անա­զա­տու­թյան մեջ պահ­վող ան­ձանց իրա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյա­նը, ինչ­պես նաև վեր ենք հա­նել այն խն­դիր­նե­րը, որոնք մեր կար­ծի­քով, են­թա­կան են լուծ­ման և առա­ջար­կել դրանց լուծ­ման հա­մար անհ­րա­ժեշտ որոշ­ա­կի լու­ծում­ներ:

Հիմնաբա­ռեր— քրե­ա­կա­տա­րո­ղա­կան, դա­տա­պարտ­յալ, խոշ­տան­գում, պահ­ման պայ­ման­ներ:

[collapse]
2.ԱՐՓԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՄԱՐԻԱՄ ԱՅՎԱԶՅԱՆ
ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ՝ ՀՌՈՄԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՑ ՄԻՆՉԵՎ ՊԵԿԻՆԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

Հոդ­վա­ծը նվիր­ված է կա­տա­րող­նե­րի իրա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյանն առնչ­վող մի­ջազ­գա­յին պայ­մա­նագ­րե­րի հա­մա­կող­մա­նի ու­սում­նա­սի­րու­թյա­նը: Մաս­նա­վո­րա­պես, ուշ­ադ­րու­թյան կենտ­րո­նում են ՙԿա­տա­րող­նե­րի, հնչ­յու­նագ­րեր ար­տադ­րող­նե­րի և հե­ռար­ձա­կող կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի իրա­վունք­նե­րի պահ­պա­նու­թյան մա­սին՚ Հռո­մի Կոն­վեն­ցի­ան, Մտա­վոր սե­փա­կա­նու­թյան հա­մաշ­խար­հա­յին կազ­մա­կեր­պու­թյան ՙԿա­տա­րում­նե­րի և հնչ­յու­նագ­րե­րի մա­սին՚ պայ­մա­նա­գի­րը, ինչ­պես նաև վեր­ջին տաս­նամ­յակ­նե­րի ամե­նա­հատ­կան­շա­կան զար­գա­ցում­նե­րից մե­կը՝ ՙՏե­սալ­սո­ղա­կան կա­տա­րում­նե­րի մա­սին՚ Պե­կի­նի պայ­մա­նա­գի­րը:

Հոդ­վա­ծում ոչ մի­այն ներ­կա­յաց­վում է նշ­ված մի­ջազ­գա­յին փաս­տաթղ­թե­րի մշակ­ման պատ­մա­կան ըն­թաց­քը և դրանց հիմ­քում ըն­կած տե­սա­կան ու կոն­ցեպ­տու­ալ մո­տե­ցում­նե­րը, այլ նաև ման­րա­մասն վեր­լուծ­վում է յու­րա­քանչ­յուր պայ­մա­նագ­րով կա­տա­րող­նե­րին վե­րա­պահ­ված իրա­վունք­նե­րի ծա­վա­լը: Հա­տուկ ուշ­ադ­րու­թյուն է դարձ­վում այդ իրա­վունք­նե­րի մեկ­նա­բա­նու­թյան առանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րին, որոնք ու­նեն էա­կան նշա­նա­կու­թյուն ոչ մի­այն մի­ջազ­գա­յին պրակ­տի­կա­յի, այլև ազ­գա­յին օրենսդ­րու­թյուն­նե­րի մեկ­նա­բա­նու­թյան և կի­րառ­ման հա­մա­տեքս­տում:

Հիմնաբա­ռեր — Կա­տա­րում, կա­տա­րող­ներ, հա­րա­կից իրա­վունք­ներ, Հռո­մի Կոն­վեն­ցի­ա, «Կա­տա­րում­նե­րի և հնչ­յու­նագ­րե­րի մա­սի­նե պայ­մա­նա­գիր, Պե­կի­նի պայ­մա­նա­գիր

[collapse]
3.ԱՐԱՄ ՍԱՀԱԿՅԱՆ
ՊԱՏԻԺԸ ՊԱՅՄԱՆԱԿԱՆՈՐԵՆ ՉԿԻՐԱՌԵԼՈՒ ՈՐՈՇ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐ

Հոդ­վա­ծը ու­սում­նա­սի­րում է պա­տի­ժը պայ­մա­նա­կա­նո­րեն չկի­րա­ռե­լու ինս­տի­տու­տի կի­րառ­ման որոշ առանձ­նա­հատ­կու­թյուն­ներ: Հա­մա­պար­փակ վեր­լու­ծու­թյան են են­թարկ­վել Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նում քն­նարկ­վող ինս­տի­տու­տի տե­սա­կան և գործ­նա­կան առ­կա հիմ­նախն­դիր­նե­րը, առան­ձին անդ­րա­դարձ է կա­տար­վել վե­րոնշ­յալ ինս­տի­տու­տի առան­ձին կոմ­պո­նենտ­նե­րի, մաս­նա­վո­րա­պես՝ իրա­վա­կան բնույ­թը, ինս­տի­տու­տի նշա­նա­կու­թյու­նը պատ­ժի նպա­տակ­նե­րի հա­մա­տեքս­տում, ինս­տի­տու­տի չկի­րա­ռե­լու հիմ­քե­րին ու պայ­ման­նե­րին՝ ելա­կետ ու­նե­նա­լով գոր­ծող ՀՀ քրե­ա­կան օրենսգր­քի և նախ­կին քրե­ա­կան օրենսգր­քի կար­գա­վո­րում­նե­րը, ինչ­պես նաև ՀՀ Վճ­ռա­բեկ դա­տա­րա­նի որոշ­ում­ներն ու մի­ջազ­գա­յին փոր­ձը:

Հիմնաբա­ռեր — պա­տիժ, պա­տի­ժը պայ­մա­նա­յա­նո­րեն չկի­րա­ռել, դա­տա­րան, դա­տավ­ճիռ, հան­ցանք կա­տա­րած անձ:

[collapse]
4.ՖԻԼԻԱՆԱ ԲԵԼԼՈՒՅԱՆ
ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՍԱՆԿՑԻԱՆԵՐԸ

Հոդ­վա­ծը նվիր­ված է ՄԱԿ­-ի Անվ­տան­գու­թյան խորհր­դի կող­մից կի­րառ­վող տն­տե­սա­կան սանկ­ցի­ա­նե­րի իրա­վա­կան և գործ­նա­կան վեր­լու­ծու­թյա­նը: Սանկ­ցի­ա­նե­րը դի­տարկ­վում են մի­ջազ­գա­յին անվ­տան­գու­թյան ապա­հով­ման իրա­վա­կան գոր­ծի­քա­կազ­մի մաս, սա­կայն դրանց կի­րառ­ման արդ­յու­նա­վե­տու­թյան, իրա­վա­չա­փու­թյան և հա­մա­չա­փու­թյան հար­ցե­րը շա­րու­նա­կում են մնալ բա­նա­վե­ճի առար­կա: Հա­տուկ ուշ­ադ­րու­թյուն է դարձ­վում մի­ջազ­գա­յին մար­դա­սի­րա­կան իրա­վուն­քի շր­ջա­նա­կում սանկ­ցի­ա­նե­րի հու­մա­նի­տար հետևանք­նե­րին, որոնց թվին են դաս­վում բնակ­չու­թյան կեն­սա­պա­հով­ման պայ­ման­նե­րի խա­թա­րու­մը, դե­ղո­րայ­քի, սնն­դի և ռե­սուրս­նե­րի պա­կա­սը: Վեր­լուծ­վում են նաև ընտ­րո­ղա­կան կի­րառ­ման դեպ­քե­րը, երբ սանկ­ցի­ա­նե­րը դառ­նում են քա­ղա­քա­կան ճնշ­ման մի­ջոց: Հոդ­վա­ծում հա­մե­մա­տա­կան վեր­լու­ծու­թյուն է իրա­կա­նաց­վում Եվ­րո­պա­կան մի­ու­թյան և ԲՌԻՔՍ երկր­նե­րի սանկ­ցի­ա­նե­րի մո­տե­ցում­նե­րի միջև: Ներ­կա­յաց­վում են ՄԱԿ­-ի սանկ­ցի­ա­նե­րի հա­մա­կար­գի լե­գի­տի­մու­թյան ճգ­նա­ժա­մի հիմ­նա­կան պատ­ճառ­նե­րը և ներ­կա­յաց­վում են բա­րե­փո­խում­նե­րի առա­ջար­կու­թյուն­ներ, օրի­նակ՝ հու­մա­նի­տար բա­ցա­ռու­թյուն­նե­րի ամ­րագ­րում, վե­տո­յի իրա­վուն­քի սահ­մա­նա­փա­կում հու­մա­նի­տար հար­ցե­րում և սանկ­ցի­ա­նե­րի ազ­դե­ցու­թյան մո­նի­թո­րին­գա­յին հա­մա­կար­գի ստեղ­ծում:

Հիմնաբա­ռեր— Անվ­տան­գու­թյան խոր­հուրդ, տն­տե­սա­կան սանկ­ցի­ա­ներ, իրա­վա­չա­փու­թյուն, վե­տո­յի իրա­վունք, մո­նի­թո­րինգ, մի­ջազ­գա­յին մար­դա­սի­րա­կան իրա­վունք, ընտ­րո­ղա­կա­նու­թյուն, բա­րե­փո­խում­ներ:

[collapse]
5.ԱՆԱՀԻՏ ԲԱԲԱԽԱՆՅԱՆ
ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՍԱԲՈՏԱԺԻ (ՆԵՆԳԱԴՈՒԼԻ) ՀԱՄԱՐ

Հա­մա­կարգ­չում, հա­մա­կարգ­չա­յին հա­մա­կար­գում, հա­մա­կարգ­չա­յին ցան­ցում կամ հա­մա­կարգ­չա­յին այլ սար­քա­վոր­ման վրա կա­տար­վող հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րը դուրս են եկել յու­րա­քանչ­յուր երկ­րի սահ­ման­նե­րից ու վե­րած­վել վե­րազ­գա­յին հիմ­նախնդ­րի, որի հաղ­թա­հար­ման մի­ակ եղա­նա­կը բո­լոր պե­տու­թյուն­նե­րի կող­մից դրա ար­գել­մանն ուղղ­ված մի­ջո­ցա­ռում­նե­րի և խիստ վե­րահս­կո­ղա­կան մե­խա­նիզմ­նե­րի իրա­գոր­ծումն է:

Սույն հոդ­վա­ծում կա­տար­վել է ՀՀ քրե­ա­կան օրենսգր­քի ՙՀա­մա­կարգ­չա­յին սա­բո­տա­ժը (նեն­գա­դու­լը)՚ վեր­տա­ռու­թյամբ հոդ­վա­ծով նա­խա­տես­ված հան­ցա­կազ­մի հե­տա­զո­տու­թյուն:

Հոդ­վա­ծում ու­սում­նա­սիր­վել և վեր­լուծ­վել են քն­նարկ­վող հան­ցա­կազ­մի քրե­ա­ի­րա­վա­կան բնու­թա­գի­րը, հան­ցա­կազ­մի տար­րե­րը, վեր են հան­վել խնդ­րա­հա­րույց այն­պի­սի կար­գա­վո­րում­ներ, որոնք գործ­նա­կա­նում արար­քի քրե­ա­ի­րա­վա­կան որակ­ման կա­պակ­ցու­թյամբ կա­րող են առա­ջաց­նել որոշ­ա­կի խո­չըն­դոտ­ներ: Կա­տար­ված վեր­լու­ծու­թյան արդ­յուն­քում սույն ոլոր­տում քրե­ա­կան օրենսդ­րու­թյան կա­տա­րե­լա­գործ­ման նպա­տա­կով ներ­կա­յաց­վել են օրենսդ­րա­կան առա­ջարկ­ներ:

Հիմ­նա­բա­ռեր – ՙԿի­բեռ­հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի մա­սին՚ Բու­դա­պեշ­տի կոն­վեն­ցի­ա, հա­մա­կարգ­չա­յին սա­բո­տաժ, հա­մա­կար­գիչ, հա­մա­կագ­չա­յին հա­մա­կարգ, հա­մա­կարգ­չա­յին ցանց:

[collapse]

6.ԱՐԵԳ ՅՈԼՉՅԱՆ
ՈՉ ՊԱՏՇԱՃ ՎԱՐՈՒԹԱՅԻՆ ՎԱՐՔԱԳԻԾԸ ՈՐՊԵՍ ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՍԱՆԿՑԻԱՅԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԻՄՔ

Աշ­խա­տան­քը նվիր­ված է քրե­ա­դա­տա­վա­րա­կան սանկ­ցի­ա­նե­րի կի­րառ­ման ընդ­հա­նուր հիմ­քի բա­ցա­հայտ­մա­նը, քրե­ա­կան դա­տա­վա­րու­թյու­նում ոչ պատ­շաճ վար­քագ­ծի խնդ­րին և դրա հա­մար դա­տա­վա­րա­կան սանկ­ցի­ա­ներ կի­րա­ռե­լու իրա­վա­կան հիմ­քե­րին: Վեր­լուծ­վում են ՀՀ Քրե­ա­կան դա­տա­վա­րու­թյան օրենսգր­քի  հա­մա­պա­տաս­խան դրույթ­նե­րը և առ­կա տե­սա­կան աղբ­յուր­նե­րը: Հիմ­նա­կան շեշ­տադ­րու­մը կա­տար­վում է ՙոչ պատ­շա­ճ՚ և ՙոչ իրա­վա­չա­փ՚ վար­քագ­ծի հաս­կա­ցու­թյուն­նե­րի տար­բե­րակ­ման վրա: Աշ­խա­տան­քում հիմ­նա­վոր­վում է այն դիր­քո­րոշ­ու­մը, որ սանկ­ցի­ա­նե­րի կի­րառ­ման հիմ­քը ոչ թե զուտ իրա­վա­կան, այլ ավե­լի լայնª սո­ցի­ա­լա­կան, բա­րո­յա­կան և էթի­կա­կան նոր­մե­րին հա­կա­սող վար­քա­գիծն է (ՙոչ պատ­շա­ճ՚): Աշ­խա­տան­քում տր­վել է դա­տա­վա­րա­կան սանկ­ցի­ա­յի կի­րառ­ման հիմ­քի ընդ­հա­նուր սահ­մա­նու­մը: Այս վար­քա­գի­ծը վա­րույթն իրա­կա­նաց­նող մարմ­նի սուբ­յեկ­տիվ գնա­հա­տա­կա­նով դառ­նում է իրա­վա­խախ­տում: Առան­ձին քն­նարկ­վում է նաև ՀՀ քրե­ա­կան դա­տա­վա­րու­թյան օրենսգր­քի 29-րդ հոդ­վա­ծի թե­րի կար­գա­վո­րու­մը, որը ՙոչ իրա­վա­չափ վար­քագ­ծի ար­գել­քը­՚ տա­րա­ծում է մի­այն վա­րույ­թի մաս­նա­վոր մաս­նա­կից­նե­րի վրաª ան­տե­սե­լով հան­րա­յին մաս­նա­կից­նե­րի նկատ­մամբ հա­ման­ման չա­փա­նիշ­ի կի­րա­ռու­մը: Հա­տուկ անդ­րա­դարձ է կա­տար­վել վա­րույ­թի հան­րա­յին մաս­նա­կից­նե­րի վար­քագ­ծի չա­րաշ­ահ­ման խնդ­րին: Արդ­յուն­քում տր­վել են օրենսդ­րա­կան կար­գա­վո­րում­նե­րի փո­փո­խու­թյան կոնկ­րետ առա­ջարկ­ներ, ինչ­պես նաև առաջ են քաշ­վել գի­տա­կան եզ­րա­հան­գում­ներ:

Հիմ­նա­բա­ռեր— Դա­տա­վա­րա­կան սանկ­ցի­ա, ոչ իրա­վա­չափ վար­քա­գիծ, ոչ պատ­շաճ վար­քա­գիծ, իրա­վուն­քի չա­րաշ­ա­հում, բա­րե­խիղճ վար­քա­գիծ, քրե­ա­կան դա­տա­վա­րու­թյան օրենս­գիրք:

[collapse]

7.ՎԻՐԱԲ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՈՂՈՐԿԱՓՈՂ ՀՐԱԶԵՆԸ ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԶԵՆՔԻ ՏԵՍԱԿ. ՔՐԵԱԻՐԱՎԱԿԱՆ ՈՐԱԿՄԱՆ ՈՐՈՇ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ

Հոդ­վա­ծում քն­նարկ­վում են Գոր­ծող քրե­ա­կան օրենսգր­քով զեն­քի ապօ­րի­նի շր­ջա­նա­ռու­թյան հա­մար քրե­ա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյուն սահ­մա­նող հան­ցա­կազ­մե­րում ողոր­կա­փող հրա­զե­նին առնչ­վող բա­ցա­ռու­թյան վե­րա­բեր­յալ տե­ղի ու­նե­ցած բո­վան­դա­կա­յին փո­փո­խու­թյուն­նե­րը:

Հե­ղի­նա­կի կար­ծի­քով՝ ցան­կա­ցած ողոր­կա­փող հրա­զեն ինք­նին չի կա­րող դա­սա­կարգ­վել որ­պես ՙքա­ղա­քա­ցի­ա­կա­ն՚ և այդ գոր­ծըն­թա­ցում անհ­րա­ժեշտ է հաշ­վի առ­նել քա­ղա­քա­ցի­ա­կան զեն­քի շր­ջա­նա­ռու­թյան հա­մար ՙԶեն­քի շր­ջա­նա­ռու­թյան կար­գա­վոր­ման մա­սին՚ օրեն­քով նա­խա­տես­ված սահ­մա­նա­փա­կում­նե­րը: Մաս­նա­վո­րա­պես, ըստ հե­ղի­նա­կի՝ ինք­նաշ­են, ինչ­պես նաև կա­ռուց­ված­քա­յին փո­փո­խու­թյուն­նե­րի են­թարկ­ված գոր­ծա­րա­նա­յին ծագ­ման ողոր­կա­փող հրա­զե­նը չի կա­րող դա­սա­կարգ­վել որ­պես ՙքա­ղա­քա­ցի­ա­կան՚, հետևաբար, դրա ապօ­րի­նի շր­ջա­նա­ռու­թյու­նը պետք է որա­կել Գոր­ծող քրե­ա­կան օրենսգր­քի 335-րդ հոդ­վա­ծով: Ընդ որում, գոր­ծա­րա­նա­յին ողոր­կա­փող հրա­զե­նի կա­ռուց­ված­քա­յին փո­փո­խու­թյուն­ներն իրա­վա­բա­նո­րեն կա­րող են արժևոր­վել մի­այն այն դեպ­քում, երբ դրա հետևան­քով նշ­ված հրա­զե­նը կորց­նում է իր նախ­նա­կան (գոր­ծա­րա­նա­յին) նշա­նա­կու­թյու­նը՝ խա­թար­վում են տվ­յալ հրա­զե­նին ներ­կա­յաց­վող քրե­ա­գի­տա­կան պա­հանջ­նե­րը, փոխ­վում են դրա մար­տա­վա­րա­տեխ­նի­կա­կան հատ­կու­թյուն­նե­րը:

Բա­ցի այդ, հե­ղի­նա­կի կար­ծի­քով ուշ­ադ­րու­թյան է ար­ժա­նի այն հան­գա­ման­քը, որ ՀՀ քրե­ա­կան օրենսգր­քի 336-րդ հոդ­վա­ծով նա­խա­տես­ված հան­ցա­կազ­մը հան­դես է գա­լիս ինք­նու­րույն հան­ցա­գոր­ծու­թյուն և դուրս է գտն­վում ՀՀ քրե­ա­կան օրենսգր­քի 335-րդ հոդ­վա­ծով նա­խա­տես­ված հան­ցա­կազ­մի շր­ջա­նա­կից: Հետևաբար, այն դեպ­քում, երբ ինք­նաշ­են կամ կա­ռուց­ված­քա­յին փո­փո­խու­թյուն­նե­րի են­թարկ­ված քա­ղա­քա­ցի­ա­կան ողոր­կա­փող հրա­զե­նի շր­ջա­նա­ռու­թյունն իրա­կա­նաց­նում է այն ան­ձը, ով պատ­րաս­տել կամ ձևափո­խել է այն, ապա վեր­ջի­նիս արարքն անհ­րա­ժեշտ է որա­կել ՀՀ քրե­ա­կան օրենսգր­քի 335-րդ և 336-րդ հոդ­ված­նե­րով նա­խա­տես­ված հան­ցանք­նե­րի հա­մակ­ցու­թյամբ:

Հիմնաբա­ռեր: քա­ղա­քա­ցի­ա­կան ողոր­կա­փող հրա­զեն; գոր­ծա­րա­նա­յին ծա­գում; ինք­նաշ­են հրա­զեն; ձևափոխ­ված հրա­զեն; դա­սա­կար­գում:

[collapse]
8.ՄԱՆԵ ՄԱՐԿՈՍՅԱՆ
ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՀ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ

Սույն հոդ­վա­ծում կա­տար­վել է ներ­պե­տա­կան օրենսդ­րու­թյամբ ըն­դեր­քօգ­տա­գործ­ման ոլոր­տում երկ­րա­բա­նա­կան տե­ղե­կատ­վու­թյան քա­ղա­քա­ցի­ա­ի­րա­վա­կան կար­գա­վի­ճա­կի առանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րի հա­մա­պար­փակ հե­տա­զո­տու­թյուն:

Հոդ­վա­ծում ու­սում­նա­սիր­վել և վեր­լուծ­վել են ներ­պե­տա­կան օրենսդ­րու­թյամբ երկ­րա­բա­նա­կան տե­ղե­կատ­վու­թյան նկատ­մամբ սե­փա­կա­նու­թյան իրա­վա­զո­րու­թյուն­նե­րի իրա­կա­նաց­ման առանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րը և երկ­րա­բա­նա­կան տե­ղե­կատ­վու­թյու­նը` որ­պես մտա­վոր սե­փա­կա­նու­թյան օբ­յեկտ:

Հոդ­վա­ծում կա­տար­ված վեր­լու­ծու­թյան արդ­յուն­քում հե­ղի­նա­կը ներ­կա­յաց­րել է երկ­րա­բա­նա­կան տե­ղե­կատ­վու­թյան նկատ­մամբ սե­փա­կա­նու­թյան իրա­վա­զո­րու­թյուն­նե­րի իրա­կա­նաց­մա­նը, ինչ­պես նաև` մտա­վոր սե­փա­կա­նու­թյան իրա­վուն­քի օբ­յեկտ հա­մար­վող երկ­րա­բա­նա­կան տե­ղե­կատ­վու­թյան նկատ­մամբ մտա­վոր սե­փա­կա­նու­թյան իրա­վունք­նե­րի օրենսդ­րա­կան ամ­րագր­մա­նը նվիր­ված եզ­րա­հան­գում­ներ:

Հիմ­նա­բա­ռեր – ըն­դեր­քօգ­տա­գործ­ման ոլոր­տում քա­ղա­քա­ցի­ա­կան իրա­վունք­նե­րի օբ­յեկտ­ներ, ըն­դեր­քօգ­տա­գործ­ման իրա­վունք, երկ­րա­բա­նա­կան տե­ղե­կատ­վու­թյուն, մտա­վոր սե­փա­կա­նու­թյան իրա­վունք­ներ, առևտրա­յին գաղտ­նիք:

[collapse]

9.ՄԻԼԵՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԱՐՈՒՅԹՆԵՐՈՎ ԳՈՒՅՔԻ ԱՐԳԵԼԱԴՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՈՐՈՇ ԻՐԱՎԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ

Հոդ­վա­ծի նպա­տակն է վեր­լու­ծել փո­ղե­րի լվաց­ման  և հա­րա­կից հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի վե­րա­բեր­յալ վա­րույթ­նե­րով գույ­քի վրա ար­գե­լանք դնե­լու հետ կապ­ված որոշ­ա­կի իրա­վա­կան հար­ցեր:

Հոդ­վա­ծում վեր­լուծ­վել են այն­պի­սի խն­դիր­ներ, ինչ­պի­սիք են՝ քն­նարկ­վող հան­ցանք­նե­րի վե­րա­բեր­յալ գոր­ծե­րով մի­ջազ­գա­յին գոր­ծի­քա­կազ­մի սա­կա­վու­թյու­նը՝ հա­մա­պա­տաս­խան ոչ բա­րեն­պաստ հետևանք­նե­րով, գույ­քի ար­գե­լադր­ման և իրե­ղեն ապա­ցույ­ցի ռե­ժիմ­նե­րի հա­րա­բե­րակ­ցու­թյու­նը, իրա­վա­բա­նա­կան ան­ձանց գույ­քի ար­գե­լադր­ման խն­դիր­նե­րը, ինչ­պես նաև՝ ժա­մա­նա­կա­յին սղու­թյան կամ այլ օբ­յեկ­տիվ պատ­ճառ­նե­րով ար­գե­լադր­ման են­թա­կա գույ­քի ար­ժե­քի վե­րա­բեր­յալ փոր­ձա­գե­տի կող­մից տր­ված եզ­րա­կա­ցու­թյուն ներ­կա­յաց­նե­լու անհ­նա­րի­նու­թյան խն­դի­րը:

Հոդ­վա­ծում քն­նարկ­ման առար­կա է դարձ­վել այն հար­ցը, որ վա­րույթն իրա­կա­նաց­նող մար­մի­նը գույ­քի ար­գե­լադր­ման կամ գույքն իրե­ղեն ապա­ցույց ճա­նա­չե­լու ռե­ժիմ­նե­րից մեկն ընտ­րե­լիս պետք է ու­ղե­նիշ ըն­դու­նի իրա­րից տար­բեր­վող քրե­ա­դա­տա­վա­րա­կան նպա­տակ­նե­րը՝ նկա­տի ու­նե­նա­լով այն հան­գա­ման­քը, որ մի­ջամ­տում է ան­ձի հիմ­նա­րար սե­փա­կա­նու­թյան իրա­վուն­քին:

Կարևոր­վել է այն հան­գա­ման­քը, որ իրա­վա­բա­նա­կան ան­ձը քա­ղա­քա­ցի­ա­ի­րա­վա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի ինք­նու­րույն սուբ­յեկտ է և իրա­վա­բա­նո­րեն մե­ղադր­յա­լին պատ­կա­նող իրա­վա­բա­նա­կան ան­ձի գույ­քը չի կա­րող ար­գե­լադր­վել մե­ղադր­յա­լին են­թադ­րա­բար փաս­տա­ցի պատ­կա­նող մեկ այլ ըն­կե­րու­թյան կող­մից կա­տար­ված են­թադր­յալ հան­ցա­վոր արար­քի արդ­յուն­քում պե­տու­թյա­նը պատ­ճառ­ված վնա­սի հա­տուց­ման հա­մար:

Հոդ­վա­ծում քն­նարկ­վել է նաև ժա­մա­նա­կա­յին սղու­թյան կամ այլ օբ­յեկ­տիվ պատ­ճառ­նե­րով ար­գե­լադր­ման են­թա­կա գույ­քի ար­ժե­քի վե­րա­բեր­յալ փոր­ձա­գե­տի կող­մից տր­ված եզ­րա­կա­ցու­թյուն ներ­կա­յաց­նե­լու անհ­նա­րի­նու­թյան հար­ցը:

Այ­սինքն, հոդ­վա­ծը նպա­տակ է հե­տապն­դում ներ­կա­յաց­նել այն­պի­սի խն­դիր­ներ, որոնք առա­ջա­ցել են իրա­վա­կի­րառ պրակ­տի­կա­յում: Այս առու­մով հոդ­վա­ծը նաև ար­դի­ա­կան է, քա­նի որ ներ­կա­յաց­վող մո­տե­ցում­նե­րը կա­րող են հե­տաքրք­րու­թյուն ներ­կա­յաց­նել ինչ­պես ու­սա­նող­նե­րի, այն­պես էլ փաս­տա­բան­նե­րի, իրա­վա­պահ մար­մին­նե­րի աշ­խա­տա­կից­նե­րի և դա­տա­վոր­նե­րի մոտ:

Հիմ­նա­բա­ռեր — սե­փա­կա­նու­թյան իրա­վունք, հան­ցա­վոր ճա­նա­պար­հով ստաց­ված եկա­մուտ­նե­րի վե­րա­դարձ, են­թադր­յալ հան­ցա­վոր ծա­գում ու­նե­ցող գույք, գույ­քի ար­գե­լադ­րում, իրե­ղեն ապա­ցույց, իրա­վա­բա­նա­կան անձ, պե­տու­թյա­նը պատ­ճառ­ված վնա­սի հա­տու­ցում, փոր­ձա­գե­տի եզ­րա­կա­ցու­թյուն:

[collapse]

10.ԼԵՎՈՆ ՍԱՐԳՍՅԱՆ
ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Դա­տա­պարտ­յա­լի ան­ձի սո­ցի­ալ-­հո­գե­բա­նա­կան խն­դիր­նե­րի ու­սում­նա­սի­րու­թյու­նը քրե­ա­կան հո­գե­բա­նու­թյան կարևոր դրույթ­նե­րից մեկն է: Դրանք պայ­մա­նա­վոր­ված են ինչ­պես դա­տա­պարտ­յա­լի ան­ձի առանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րով, անձ­նա­յին բնու­թագ­րիչ­նե­րով, այն­պես էլ ժա­մա­նա­կա­յին և տա­րա­ծա­կան պայ­ման­նե­րով, կեն­սա­գոր­ծու­նե­ու­թյան յու­րա­հատ­կու­թյուն­նե­րով, սո­ցի­ա­լա­կան իրադ­րու­թյուն­նե­րով: Ուս­տի, աշ­խա­տան­քում դա­տա­պարտ­յալ­նե­րի սո­ցի­ալ-­հո­գե­բա­նա­կան խն­դիր­նե­րը քն­նար­կե­լու ենք անձ­նա­յին բնու­թագ­րիչ­նե­րի, սո­ցի­ա­լա­կան իրադ­րու­թյան և քրե­ա­ի­րա­վա­կան պատ­ճա­ռա­կա­նու­թյան տե­սանկ­յուն­նե­րից: Դա­տա­պարտ­յա­լի ան­ձի հո­գե­բա­նա­կան ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րը էա­կան ազ­դե­ցու­թյուն են ու­նե­ցել իրա­վա­բա­նա­կան հո­գե­բա­նու­թյան, մաս­նա­վո­րա­պես՝ քրե­ա­կա­տա­րո­ղա­կան հա­մա­կար­գի հո­գե­բա­նու­թյան ձևավոր­ման և զար­գաց­ման գոր­ծըն­թա­ցում: Քրե­ա­կա­տա­րո­ղա­կան հա­մա­կար­գի վեր­ջին շր­ջա­նի հո­գե­բա­նա­կան ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րը հիմ­նա­կա­նում վե­րա­բեր­վում են դա­տա­պարտ­յալ­նե­րի ուղղ­ման և վե­րա­հար­մար­ման գոր­ծըն­թա­ցին: ՔԿՀ­-ին վե­րա­բեր­վող հո­գե­բա­նա­կան հե­տա­զո­տու­թյուն­նե­րում կա­րե­լի է հան­դի­պել նաև դա­տա­պարտ­յա­լի ան­ձին վե­րա­բե­րող որոշ հե­տա­զո­տու­թյուն­նե­րի, որոնք մաս­նա­կի անդ­րա­դարձ են կա­տա­րում դա­տա­պարտ­յալ­նե­րի հո­գե­բա­նա­կան խն­դիր­նե­րին և չեն ամ­բող­ջաց­նում առ­կա խն­դիր­նե­րը որ­պես ընդ­հա­նուր հա­մա­կարգ: Հան­ցա­րար­քի բնույ­թով պայ­մա­նա­վոր­ված կա­րող ենք ոչ մի­այն որոշ­ա­կի հո­գե­բա­նա­կան բնու­թա­գիր կազ­մել դա­տա­պարտ­յա­լի անձ­նա­յին առանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րի վե­րա­բեր­յալ, այլև ՔԿՀ­-ում սո­ցի­ալ-­հո­գե­բա­նա­կան հար­մար­ման, ին­տեգր­ման, մի­ջանձ­նա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րի, վար­քի, քո­փինգ ռազ­մա­վա­րու­թյուն­նե­րի մա­սին:

Դուրս են բեր­վում դա­տա­պարտ­յալ­նե­րի սո­ցի­ալ-­հո­գե­բա­նա­կան խն­դիր­նե­րի 5 հիմ­նա­կան խմ­բեր.

դա­տա­պարտ­յա­լի ան­ձի հո­գե­բա­նա­կան բնու­թագ­րեր (անձ­նա­յին առանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րի հա­մա­կար­գը (խառն­վածք, բնա­վո­րու­թյուն, ին­տե­լեկտ, կամք), հո­գե­կան գոր­ծըն­թաց­նե­րի առանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րը, բնու­թագ­րե­րը (ճա­նա­չո­ղա­կան և իմա­ցա­կան գոր­ծըն­թաց­նե­րը), ան­ձի հույ­զե­րի, հու­զա­կան վի­ճակ­նե­րի հա­մա­կար­գը),

դա­տա­պարտ­յա­լի ան­ձի կեն­սա­բա­նա­կան բնու­թագ­րեր (տա­րիք, սեռ, ֆի­զի­կա­կան առող­ջու­թյուն, գե­նե­տի­կա­կան տվ­յալ­ներ),

դա­տա­պարտ­յա­լի ան­ձի սո­ցի­ա­լա­կան բնու­թագ­րեր (կրո­նա­կան պատ­կե­րա­ցում­ներ, ազ­գա­յին պատ­կա­նե­լի­ու­թյուն, էթ­նոմ­շա­կու­թա­յին բնու­թա­գիր, ըն­տա­նի­քի պատ­մու­թյուն),

դա­տա­պարտ­յա­լի ան­ձի քրե­ա­ի­րա­վա­կան բնու­թագ­րեր (կա­տա­րած արար­քի բնույ­թը ու վտան­գա­վո­րու­թյան աս­տի­ճա­նը, հան­ցա­րար­քի դր­դա­պատ­ճառ­նե­րը, դատ­վա­ծու­թյան քա­նա­կը, հիմ­նար­կու­թյու­նում սո­ցի­ա­լա­կան դե­րե­րը և մի­ջանձ­նա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րը),

դա­տա­պարտ­յա­լի ան­ձի ինք­նու­թյան բնու­թագ­րեր (վար­քի յու­րա­հատ­կու­թյուն­նե­րը՝ կոնստ­րուկ­տիվ կամ դեստ­րուկ­տիվ ըն­թաց­քը, ինք­նա­գի­տակ­ցու­թյան, ինք­նա­վե­րա­բեր­մուն­քի վե­րա­կա­ռու­ցում­նե­րը, կեն­սա­ի­մաս­տա­յին ար­ժեք­նե­րի բնու­թագ­րե­րը, փո­փո­խու­թյու­նը, կյան­քի ոճը):

Հիմ­նա­բա­ռեր — դա­տա­պարտ­յալ, պա­տիժ, սո­ցի­ալ-­հո­գե­բա­նա­կան խն­դիր­ներ, քրե­ա­կա­տա­րո­ղա­կան հա­մա­կարգ, հար­մա­րում:

[collapse]

11.ԱՆԱՀԻՏ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ՆՈՐՄԱՍՏԵՂԾՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՇՈՒՐՋ

Գի­տա­կան հոդ­վա­ծում հե­ղի­նա­կը հան­գա­մա­նո­րեն վեր­լու­ծու­թյուն է են­թար­կել դա­տա­կան նոր­մաս­տեղ­ծու­թյան և դա­տա­կան հա­յե­ցո­ղու­թյան հետ կապ­ված հար­ցե­րը: Հոդ­վա­ծում քն­նարկ­վել են դա­տա­կան նոր­մաս­տեղ­ծու­թյան վե­րա­բեր­յալ եր­կու հիմ­նա­կան մո­տե­ցում­ներ ա) դա­տա­վոր­նե­րը ստեղ­ծում են իրա­վունք, (դա­տա­կան իրա­վունք), բ) դա­տա­վոր­նե­րը իրա­վունք ստեղ­ծող չեն, այլ իրա­վուն­քի հռ­չա­կող­ներն ենե: Դա­տա­կան հա­յե­ցո­ղու­թյու­նը պա­րու­նա­կում է որոշ­ա­կի սուբ­յեկ­տի­վիզ­մի դրսևորում, որը կա­րող է հան­գեց­նել նաև իրա­վա­բա­նա­կան սխա­լի: Նման իրա­վա­կի­րառ ռիս­կը բա­ցա­ռե­լու կամ նվա­զա­գույ­նի հասց­նե­լու հա­մար պա­հանջ­վում է իրա­վա­կի­րա­ռո­ղի (դա­տա­վո­րի) պա­տաս­խա­նա­տու, անա­չառ, կա­մա­յա­կա­նու­թյան բա­ցա­ռում, հիմ­նա­վոր­ված և հա­վա­սա­րակշռ­ված մո­տե­ցում:

Հիմ­նա­բա­ռեր — դա­տա­վոր, դա­տա­կան պրակ­տի­կա, իրա­վուն­քի հռ­չա­կող­ներ, նոր­մաս­տեղծ գոր­ծու­նե­ու­թյուն, դա­տա­կան նա­խա­դեպ, դա­տա­կան հա­յե­ցո­ղու­թյուն

[collapse]

12.ՖԻԼԻԱՆԱ ԲԵԼԼՈՒՅԱՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՍԱՆԿՑԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՌՈՒՄՆԵՐԸ

Աշ­խա­տան­քում վեր են հան­վել տն­տե­սա­կան սանկ­ցի­ա­նե­րի կի­րառ­ման պատ­ճառ­նե­րը, կի­րառ­ման ոլորտ­նե­րը և դրանց հետևանք­նե­րը: Հե­տա­զոտ­վել և վեր­լուծ­վել են մի­ջազ­գա­յին տն­տե­սա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րում սանկ­ցի­ա­նե­րի կի­րառ­ման տե­սա­կան և գործ­նա­կան հիմ­նախն­դիր­նե­րը 20-րդ դա­րի երկ­րորդ կե­սից մինչև 21-րդ դա­րի սկիզբ, ինչ­պես նաև ներ­կա­յիս ժա­մա­նակ­նե­րում արևմտ­յան երկր­նե­րի սանկ­ցի­ա­վոր­ված քա­ղա­քա­կա­նու­թյան ու­ժե­ղա­ցու­մը արագ զար­գա­ցող երկր­նե­րի դեմ, այդ ոլոր­տում առա­ջա­ցող խն­դիր­նե­րը:

Աշ­խա­տան­քում բարձ­րաց­րած հար­ցե­րը և վեր­լու­ծու­թյու­նը նշա­նա­կու­թյուն ու­նեն՝ հաշ­վի առ­նե­լով այն, որ տն­տե­սա­կան սանկ­ցի­ա­նե­րը գլո­բա­լի­զա­ցի­ա­յի պայ­ման­նե­րում վնաս են հասց­նում ոչ մի­այն սանկ­ցի­ա­յի օբ­յեկտ պե­տու­թյան տն­տե­սու­թյա­նը, այլև մի­ջազ­գա­յին տն­տե­սու­թյա­նը, ուս­տի սանկ­ցի­ա­նե­րի կի­րառ­ման առանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րը վեր հա­նե­լը կարևոր նշա­նա­կու­թյուն ու­նի ազ­գա­յին տն­տե­սու­թյու­նը պահ­պա­նե­լու և տն­տե­սա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան հիմ­նա­կան ուղ­ղու­թյուն­նե­րը որոշ­ե­լու տե­սանկ­յու­նից:

Գլո­բա­լի­զա­ցի­ա­յի պայ­ման­նե­րում որ­պես սանկ­ցի­ա­նե­րի առանձ­նա­հատ­կու­թյուն կա­րե­լի է նշել քա­նա­կա­կան աճը, արդ­յուն­քին հաս­նե­լու բարդ լի­նե­լը, կո­լեկ­տիվ բնույ­թը, դրանց կի­րառ­ման մե­խա­նիզմ­նե­րի և իրա­վա­կան հիմ­քե­րի բա­ցա­կա­յու­թյու­նը: Գլո­բա­լի­զա­ցի­ա­յի պայ­ման­նե­րում սանկ­ցի­ա­նե­րը վե­րած­վում են զար­գա­ցած երկր­նե­րի և զար­գա­ցող, ան­ցու­մա­յին տն­տե­սու­թյամբ երկր­նե­րի միջև մր­ցակ­ցա­յին պայ­քա­րի գոր­ծի­քի՝ հատ­կա­պես 21-րդ դա­րում, երբ Երկ­րորդ հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մից հե­տո զար­գա­ցած երկր­նե­րի կող­մից ձևավոր­ված հա­մաշ­խար­հա­յին տն­տե­սա­կան կա­ռուց­վածք­նե­րը, այդ թվում՝ Առևտրի հա­մաշ­խար­հա­յին կազ­մա­կեր­պու­թյու­նը, չեն կա­րո­ղա­նում ապա­հո­վել իրենց բա­ցա­ռիկ գե­րիշ­խող դիր­քը հա­մաշ­խար­հա­յին տն­տե­սա­կան հա­մա­կար­գում:

Հիմ­նա­բա­ռեր — Տն­տե­սա­կան սանկ­ցի­ա, զար­գա­ցած երկր­ներ, զար­գա­ցող երկր­ներ, ան­ցու­մա­յին տն­տե­սու­թյամբ երկր­ներ, գլո­բա­լի­զա­ցի­ա:

[collapse]

13.ԱՇՈՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆ՚ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅԱՆ ՊԱՏՄԱԻՐԱՎԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՍՊԵԿՏԸ

Սույն հոդ­վա­ծը նպա­տակ է հե­տապն­դում վեր­հա­նե­լու ՙիրա­վա­կան առա­վե­լու­թյուն­ներ՚ հաս­կա­ցու­թյան տե­սակ հան­դի­սա­ցող ՙան­ձեռնմ­խե­լի­ու­թյուն՚ իրա­վա­կան հաս­կա­ցու­թյան պատ­մա­ի­րա­վա­կան զար­գաց­ման աս­պեկ­տը, որի հի­ման վրա էլ ձևավոր­վել և ներ­կա­յումս էլ գո­յու­թյուն ու­նի այդ իրա­վա­կան հաս­կա­ցու­թյու­նը:

Սույն հե­տա­զո­տու­թյան շր­ջա­նակ­նե­րում մեր առջև խն­դիր է դր­ված ու­սում­նա­սի­րել ՙան­ձեռնմ­խե­լի­ու­թյուն՚ իրա­վա­կան հաս­կա­ցու­թյան պատ­մա­կան ձևավոր­ման հար­ցե­րը: Մենք կփոր­ձենք բա­ցա­հայ­տել դրա ծագ­ման և ձևավոր­ման օրենք­նե­րը, ինչ­պես նաև վեր­լու­ծել մարդ­կա­յին հա­սա­րա­կու­թյան զար­գա­ցան հիմ­նա­կան պատ­մա­կան ժա­մա­նա­կաշր­ջան­նե­րում այդ հաս­կա­ցու­թյուն­նե­րի կեն­սա­գոր­ծու­նե­ու­թյան փու­լա­յին առանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րը: Կար­ծում ենք, որ դա հնա­րա­վո­րու­թյուն կտա հաս­կա­նա­լու այս երևույթ­նե­րի էա­կան և բո­վան­դա­կա­յին նշա­նա­կու­թյունն այ­սօր, և գու­ցե վա­ղուց հաս­տատ­ված զար­գաց­ման օրի­նա­չա­փու­թյուն­նե­րը:

Սույն հե­տա­զո­տու­թյան մե­թո­դա­բա­նա­կան հիմք են հան­դի­սա­ցել ինչ­պես հա­մա­գի­տա­կան՝ մա­տե­րի­ա­լիս­տա­կան, հա­մա­կար­գա­կա­ռուց­ված­քա­յին, հա­մե­մա­տա­կան­-ի­րա­վա­կան, սո­ցի­ո­լո­գի­ա­կան մե­թոդ­նե­րը, այն­պես էլ տրա­մա­բա­նա­կան մե­թոդ­նե­րը՝ սին­թե­զը, անա­լի­զը, անա­լո­գի­ան, ին­դուկ­ցի­ա, դե­դուկ­ցի­ան և մի շարք այլ մե­թոդ­ներ:

Կա­տար­ված ու­սում­նա­սի­րու­թյան արդ­յուն­քում կա­րե­լի է փաս­տել, որ ՙիրա­վա­կան առա­վե­լու­թյուն­ներ՚ հաս­կա­ցու­թյան տե­սակ հան­դի­սա­ցող ՙան­ձեռնմ­խե­լի­ու­թյուն՚ իրա­վա­կան հաս­կա­ցու­թյու­նը ու­նի պատ­մա­կան խո­րը ար­մատ­ներ և առանց ներ­թա­փան­ցե­լու իրա­վուն­քի ծագ­ման ժա­մա­նա­կաշր­ջա­նի վե­րա­բեր­յալ  գի­տա­կան քն­նարկ­ման մեջ՝ կա­րե­լի է պն­դել, որ առա­վե­լու­թյուն­նե­րը՝ որ­պես որոշ մարդ­կանց մյուս­նե­րից տար­բեր­վե­լու հնա­րա­վո­րու­թյուն, ի հայտ են եկել ավե­լի վաղ, քան իրա­վուն­քը:

Հիմ­նա­բա­ռեր — իրա­վունք, առա­վե­լու­թյուն, ան­ձեռնմ­խե­լի­ու­թյուն, իմու­նի­տետ, ար­տո­նու­թյուն, առանձ­նաշ­նոր­հու­թյուն, իրա­վա­հա­վա­սա­րու­թյուն:

[collapse]

14.ՎԱՀԵ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՅՈՒՆ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ՈՐՊԵՍ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԵՐԱՇԽԻՔ

Հոդ­վա­ծի շր­ջա­նակ­նե­րում ու­սում­նա­սի­րու­թունն ուղղ­ված է Ազ­գա­յին ժո­ղո­վի կա­յուն մե­ծա­մաս­նու­թյան հիմ­նախնդ­րին, որը նպա­տակ ու­նի բարձ­րաց­նե­լու կա­ռա­վար­ման հա­մա­կար­գի արդ­յու­նա­վե­տու­թյու­նը: 2015 թվա­կա­նի սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թյուն­նե­րով պայ­մա­նա­վոր­ված` էա­կա­նո­րեն փոխ­վեց  օրենս­դիր իշ­խա­նու­թյան մարմ­նի՝ Ազ­գա­յին ժո­ղո­վի իրա­վա­սու­թյան ծա­վա­լը: Հոդ­վա­ծում վեր­լու­ծու­թյան են են­թարկ­վել խորհր­դա­րա­նում կա­յուն մե­ծա­մաս­նու­թյան օրենսդ­րա­կան կար­գա­վոր­ման որոշ առանձ­նա­հատ­կու­թյուն­ներ՝ մի­ա­ժա­մա­նակ ար­ձա­նագ­րե­լով նշ­ված խնդ­րի կար­գա­վոր­ման իրա­վա­կան մի­ջոց­նե­րով ապա­հո­վե­լու անհ­նա­րի­նու­թյու­նը:

Հոդ­վա­ծում քն­նարկ­վում է 2015 խմ­բագ­րու­թյամբ ՀՀ Սահ­մա­նադ­րու­թյան 89-րդ հոդ­վա­ծի 3-րդ մա­սում ամ­րագր­ված այն դրույ­թը, ըստ որի Ընտ­րա­կան օրենս­գիր­քը երաշ­խա­վո­րում է կա­յուն խորհր­դա­րա­նա­կան մե­ծա­մաս­նու­թյան ձևավո­րու­մը: Աշ­խա­տան­քում անդ­րա­դարձ է կա­տար­վել նաև իրա­վա­բան-­գիտ­նա­կան­նե­րի մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րին, որոնք ուղղ­ված են խորհր­դա­րա­նա­կան մե­ծա­մաս­նու­թյան կա­յու­նու­թյան երաշ­խա­վոր­ման նպա­տա­կի իրաց­մա­նը:

Հե­ղի­նա­կը եզ­րա­կաց­նում է, որ խորհր­դա­րա­նում կա­յու­նու­թյուն ապա­հո­վե­լու կարևորա­գույն երաշ­խիք­նե­րից մե­կը կու­սակ­ցու­թյուն­նե­րի կա­յաց­վա­ծու­թյունն է, գա­ղա­փա­րա­խո­սա­կան-­քա­ղա­քա­կան ծրագ­րի ու տես­լա­կա­նի առ­կա­յու­թյունն ու կու­սակ­ցու­թյան ներ­սում որոշ­ում­նե­րի ըն­դուն­ման ժո­ղովր­դա­վա­րա­կան կա­ռու­ցա­կար­գե­րի մե­խա­նիզմ­նե­րի ներդ­նումն է: Մի­ա­ժա­մա­նակ նշ­վել է, որ ըն­դու­նե­լի կա­րե­լի է հա­մա­րել այն­պի­սի մե­ծա­մաս­նու­թյան առ­կա­յու­թյու­նը, որը մի կող­մից Ազ­գա­յին ժո­ղո­վին հնա­րա­վո­րու­թյուն է տա­լիս արդ­յու­նա­վե­տո­րեն իրա­կա­նաց­նել իր գոր­ծա­ռույթ­նե­րը, իսկ մյուս կող­մից սահ­մա­նադ­րա­կան օրենք­նե­րի ըն­դուն­ման և սահ­մա­նադ­րա­կան կարևորա­գույն մար­մին­նե­րի ձևավոր­ման ժա­մա­նակ ստի­պում է խորհր­դա­րա­նա­կան կա­յուն մե­ծա­մաս­նու­թյա­նը հաշ­վի առ­նել նաև ընդ­դի­մու­թյան դիր­քո­րոշ­ում­նե­րը:

Հիմ­նա­բա­ռեր — Ազ­գա­յին ժո­ղով, Սահ­մա­նադ­րու­թյուն, կա­յու­նու­թյուն, խորհր­դա­րա­նա­կան մե­ծա­մաս­նու­թյուն, ընտ­րա­կան հա­մա­կարգ, պե­տա­կան կա­ռա­վար­ման կարգ:

[collapse]

15.ԿԱՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԴՈՒ ԱՆՁՆԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԻՐԱՑՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

Բնա­պահ­պա­նա­կան իրա­վի­ճա­կի նկա­տե­լի վատ­թա­րաց­ման պայ­ման­նե­րում ավե­լի ու ավե­լի ենք մտա­հոգ­վում այն մա­սին, թե որ­քա­նով են այ­սօր պաշտ­պան­ված մեր հիմ­նա­կան իրա­վունք­նե­րը: Հատ­կա­պես կարևոր­վում է առողջ մի­ջա­վայ­րում ապ­րե­լու իրա­վուն­քի և անձ­նա­կան ու ըն­տա­նե­կան կյան­քը պաշտ­պա­նե­լու իրա­վուն­քի միջև կա­պը, քա­նի որ շր­ջա­կա մի­ջա­վայ­րի ան­բա­րեն­պաստ պայ­ման­նե­րը կա­րող են ան­մի­ջա­կա­նո­րեն ազ­դել մար­դու ֆի­զի­կա­կան և հո­գե­կան առող­ջու­թյան, ինչ­պես նաև անձ­նա­կան և ըն­տա­նե­կան բա­րե­կե­ցու­թյան վրա:

Հե­տա­զո­տու­թյան նպա­տակ­ներ

Աշ­խա­տան­քի նպա­տակն է անց­կաց­նել շր­ջա­կա մի­ջա­վայ­րի ոլոր­տում իրա­վուն­քի և անձ­նա­կան ու ըն­տա­նե­կան կյան­քի պաշտ­պա­նե­լու ան­ձեռնմ­խե­լի­ու­թյան իրա­վուն­քի փո­խազ­դե­ցու­թյան իրա­վա­կան վեր­լու­ծու­թյուն, բա­ցա­հայ­տել մի­ջազ­գա­յին և ներ­պե­տա­կան մո­տե­ցում­նե­րը ու այդ իրա­վունք­նե­րի ապա­հով­ման խնդ­րա­հա­րույց ոլորտ­նե­րը:

Մե­թոդ­ներ

Հե­տա­զո­տու­թյան մե­թոդ­նե­րը նե­րա­ռում են հա­մե­մա­տա­կան իրա­վա­կան վեր­լու­ծու­թյուն, կար­գա­վո­րող ակ­տե­րի հա­մա­կար­գում, Մար­դու իրա­վունք­նե­րի եվ­րո­պա­կան դա­տա­րա­նի նա­խա­դե­պա­յին իրա­վուն­քի և ՀՀ իրա­վա­կան ակ­տե­րի վեր­լու­ծու­թյուն, ինչ­պես նաև մար­դու իրա­վունք­նե­րի և շր­ջա­կա մի­ջա­վայ­րի ոլոր­տի մի­ջա­ռար­կա­յա­կան գրա­կա­նու­թյան ու­սում­նա­սի­րու­թյուն:

Եզ­րա­կա­ցու­թյուն­ներ

Անհ­րա­ժեշտ է կա­տա­րե­լա­գոր­ծել կար­գա­վո­րող կի­րա­ռա­կան մե­խա­նիզմ­նե­րը, ապա­հո­վել մար­դու իրա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյան հա­մա­պար­փակ մո­տե­ցում՝ հաշ­վի առ­նե­լով շր­ջա­կա մի­ջա­վայ­րի գոր­ծոն­նե­րը, և մե­ծաց­նել քա­ղա­քա­ցի­նե­րի մաս­նակ­ցու­թյու­նը շր­ջա­կա մի­ջա­վայ­րի մո­նի­թո­րին­գի և պաշտ­պա­նու­թյան հետ կապ­ված որոշ­ում­նե­րի կա­յաց­մա­նը:

Արդ­յունք­ներ

Ու­սում­նա­սի­րու­թյան արդ­յուն­քում եկանք այն եզ­րա­հանգ­ման, որ չնա­յած շր­ջա­կա մի­ջա­վայ­րի պայ­ման­նե­րի և անձ­նա­կան կյան­քի ու ըն­տա­նե­կան կյան­քի իրա­վուն­քի միջև կա­պի պաշ­տո­նա­կան ճա­նաչ­մա­նը, գոր­ծող իրա­վա­կան մե­խա­նիզմ­նե­րը դեռևս բա­վա­րար արդ­յու­նա­վետ չեն:

Բա­ցա­հայտ­վել են հետևյալ հիմ­նա­կան խն­դիր­նե­րը՝ հս­տակ իրա­վա­կան չա­փա­նիշ­նե­րի բա­ցա­կա­յու­թյուն, որոնց մի­ջո­ցով շր­ջա­կա մի­ջա­վայ­րի վրա ազ­դե­ցու­թյու­նը կա­րող է հա­մար­վել անձ­նա­կան կյան­քին մի­ջամ­տու­թյուն և շր­ջա­կա մի­ջա­վայ­րի գոր­ծոն­նե­րի ան­բա­վա­րար ին­տեգ­րում քա­ղա­քաշ­ի­նա­կան որոշ­ում­նե­րի կա­յաց­ման և շր­ջա­կա մի­ջա­վայ­րի մո­նի­թո­րին­գի հա­մա­կար­գե­րում:

Վեր­լու­ծու­թյու­նը ցույց տվեց, որ քա­ղա­քա­ցի­նե­րի իրա­վունք­նե­րի արդ­յու­նա­վետ պաշտ­պա­նու­թյունն ապա­հո­վե­լու հա­մար անհ­րա­ժեշտ է մշա­կել ավե­լի կոնկ­րետ իրա­վա­կան գոր­ծիք­ներ և սահ­մա­նել թա­փան­ցիկ ըն­թա­ցա­կար­գեր հան­րու­թյան մաս­նակ­ցու­թյունն ապա­հո­վե­լու շր­ջա­կա մի­ջա­վայ­րի կարևոր որոշ­ում­ներ կա­յաց­նե­լու հա­մար: Արդ­յունք­նե­րը ընդգ­ծում են հա­մա­լիր մո­տեց­ման անհ­րա­ժեշ­տու­թյու­նը, որը կհա­մա­պա­տաս­խա­նեց­նի շր­ջա­կա մի­ջա­վայ­րի չա­փա­նիշ­նե­րը անձ­նա­կան կյան­քի ան­ձեռնմ­խե­լի­ու­թյան ինստի­տու­տին:

Հիմ­նա­բա­ռեր — Շր­ջա­կա մի­ջա­վայ­րի իրա­վունք, անձ­նա­կան կյան­քի ան­ձեռնմ­խե­լի­ու­թյան իրա­վունք, շրջա­կա մի­ջա­վայ­րի պաշտ­պա­նու­թյուն, մար­դու իրա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյուն, Մար­դու իրա­վունք­նե­րի եվ­րո­պա­կան դա­տա­րան, Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյուն:

[collapse]

16.ԱՆԱՀԻՏ ԱՆՏՈՆՅԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՇՐՋԱԴԱՐՁԻ ՎԱՐՈՒՅԹԻ ՕԲՅԵԿՏԱՅԻՆ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԸ

Սույն գի­տա­կան հոդ­վա­ծում հան­գա­մա­նո­րեն քն­նարկ­վում են դա­տա­կան ակ­տի կա­տար­ման շր­ջա­դար­ձի վա­րույ­թի օբ­յեկ­տա­յին նա­խադր­յալ­նե­րը, այ­սինքն՝ այն դա­տա­կան ակ­տե­րի շր­ջա­նա­կը, որոնց կա­տար­ման և հե­տա­գա­յում վե­րա­դաս ատ­յա­նի կող­մից բե­կան­ման դեպ­քում կա­րող է առա­ջա­նալ շր­ջա­դար­ձի իրա­կա­նաց­ման հարց: Հոդ­վա­ծում հե­ղի­նա­կը վեր­լու­ծում է նշ­ված հար­ցի վե­րա­բեր­յալ առ­կա գի­տա­կան մո­տե­ցում­նե­րը, օրենսդ­րա­կան կար­գա­վո­րում­նե­րը և դա­տա­կան պրակ­տի­կան: Հե­ղի­նա­կը եկել է այն եզ­րա­հանգ­ման, որ կա­տար­ման շր­ջա­դար­ձի իրա­կա­նաց­ման վա­րույ­թի օբ­յեկտ կա­րող են լի­նել ինչ­պես վճիռ­ներն, այն­պես էլ այլ եզ­րա­փա­կիչ դա­տա­կան ակ­տեր: Զար­գաց­նե­լով այն գա­ղա­փա­րը, որը դա­տա­կան ակ­տի կա­տար­ման շր­ջա­դար­ձը դա­տա­վա­րա­կան ինս­տի­տուտ է և դրա վե­րա­բեր­յալ կար­գա­վո­րում­նե­րը պետք է տեղ գտ­նեն Քա­ղա­քա­ցի­ա­կան դա­տա­վա­րու­թյան օրենսգր­քում և ոչ թե ՙԴա­տա­կան ակ­տե­րի հար­կա­դիր կա­տար­ման մա­սին՚ օրեն­քում՝ հե­ղի­նա­կը փաս­տել է, որ կա­տար­ման շր­ջա­դարձ կա­րող է իրա­կա­նաց­վել ոչ մի­այն կա­տա­րո­ղա­կան վճիռ­նե­րի, այլև վճիռ­նե­րի այլ տե­սակ­նե­րի դեպ­քում, որոնց հի­ման վրա կա­տա­րո­ղա­կան վա­րույթ չի հա­րուց­վում: Մի­ա­ժա­մա­նակ՝ հե­ղի­նա­կը եզ­րա­հան­գել է, որ շր­ջա­դար­ձի իրա­կա­նաց­ման հա­մար որևէ նշա­նա­կու­թյուն չու­նի դա­տա­կան ակ­տը կա­տար­վել է հար­կա­դիր կար­գով, թե կա­մա­վոր, քա­նի որ դա­տա­կան ակ­տը կա­մա­վոր կա­տա­րած բա­րե­խիղճ ան­ձը չի կա­րող նվազ բա­րեն­պաստ վի­ճա­կում գտն­վել, քան այն ան­ձը, ում նկատ­մամբ կի­րառ­վել են հար­կա­դիր մի­ջոց­ներ: Ըստ հե­ղի­նա­կի՝ հա­տուկ վա­րույ­թի գոր­ծե­րով, երբ չկան հա­կա­դիր շա­հե­րով օժտ­ված կող­մեր, հետևաբար՝ նաև պար­տա­պան, ևս կա­րող է իրա­կա­նաց­վել դա­տա­կան ակ­տի կա­տար­ման շր­ջա­դարձ:

Հիմ­նա­բա­ռեր – վճ­ռի կա­տար­ման շր­ջա­դարձ, դա­տա­կան ակ­տի կա­տար­ման շր­ջա­դարձ, ՙԴա­տա­կան ակ­տե­րի հար­կա­դիր կա­տար­ման մա­սին՚ օրեն­քի 26-րդ հոդ­ված, ՙԴա­տա­կան ակ­տե­րի հար­կա­դիր կա­տար­ման մա­սին՚ օրեն­քի 27-րդ հոդ­ված, դա­տա­կան ակ­տի կա­տար­ման շր­ջա­դար­ձի օբ­յեկ­տա­յին նա­խադր­յալ­ներ:

[collapse]

17.ԱՆԱՀԻՏ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
ԱՐԴԱՐ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ՝ ՄԻԵԿ-Ի 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՎ ՄԻԵԴ-Ի ՆԱԽԱԴԵՊԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

Սույն հոդ­վա­ծը նվիր­ված է ար­դար դա­տաքն­նու­թյան իրա­վուն­քի կարևորա­գույն տար­րե­րի ու­սում­նա­սի­րու­թյա­նը՝ Մար­դու իրա­վունք­նե­րի և հիմ­նա­րար ազա­տու­թյուն­նե­րի պաշտ­պա­նու­թյան մա­սին Եվ­րո­պա­կան կոն­վեն­ցի­ա­յի (ՄԻ­ԵԿ) 6-րդ հոդ­վա­ծի և Մար­դու իրա­վունք­նե­րի եվ­րո­պա­կան դա­տա­րա­նի (ՄԻ­ԵԴ) նա­խա­դե­պա­յին իրա­վուն­քի հա­մա­տեքս­տում: Հե­ղի­նա­կը հան­գա­մա­նո­րեն վեր­լու­ծում է ար­դար դա­տաքն­նու­թյան իրա­վուն­քի կա­ռուց­ված­քա­յին տար­րե­րը՝ դա­տա­րա­նի ան­կա­խու­թյունն ու անա­չա­ռու­թյու­նը, ող­ջա­միտ ժամ­կե­տում դա­տաքն­նու­թյան իրա­վուն­քը, դա­տաքն­նու­թյան հրա­պա­րա­կայ­նու­թյու­նը, կող­մե­րի հա­վա­սա­րու­թյան սկզ­բուն­քը, դա­տա­կան պաշտ­պա­նու­թյան իրա­վուն­քը, մե­ղադր­յա­լին հաս­կա­նա­լի լեզ­վով տե­ղե­կաց­նե­լու իրա­վուն­քը և ան­մե­ղու­թյան կան­խա­վար­կա­ծը: Հոդ­վա­ծում առանձ­նա­կի ուշ­ադ­րու­թյուն է դարձ­վում ՄԻ­ԵԴ­-ի նա­խա­դե­պա­յին իրա­վուն­քին, որը զար­գաց­րել և ամ­րապն­դել է ար­դար դա­տաքն­նու­թյան չա­փա­նիշ­նե­րը: Հոդ­վա­ծի եզ­րա­կա­ցու­թյու­նում ներ­կա­յաց­վում են առա­ջար­կու­թյուն­ներ՝ ուղղ­ված ար­դար դա­տաքն­նու­թյան իրա­վուն­քի ապա­հով­ման երաշ­խիք­նե­րի հա­մա­կար­գի կա­տա­րե­լա­գործ­մա­նը Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նում՝ հա­մա­ձայն ՄԻ­ԵԿ­-ի և ՄԻ­ԵԴ­-ի չա­փա­նիշ­նե­րի:

Հիմ­նա­բա­ռեր — Ար­դար դա­տաքն­նու­թյուն, ՄԻ­ԵԿ 6-րդ հոդ­ված, ՄԻ­ԵԴ, դա­տա­կան ան­կա­խու­թյուն, անա­չա­ռու­թյուն, ող­ջա­միտ ժամ­կետ, հրա­պա­րա­կայ­նու­թյուն, կող­մե­րի հա­վա­սա­րու­թյուն, դա­տա­կան պաշտ­պա­նու­թյուն, ան­մե­ղու­թյան կան­խա­վար­կած, մար­դու իրա­վունք­ներ, իրա­վուն­քի գե­րա­կա­յու­թյուն, դա­տա­կան բա­րե­փո­խում­ներ:

[collapse]

12.ԿԱՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆ
ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԻՐԱՎԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ

Հոդ­վա­ծում ու­սում­նա­սիր­վում են շր­ջա­կա մի­ջա­վայ­րի դեմ ուղղ­ված հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի քրե­ա­ի­րա­վա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան բա­րե­լավ­ման հիմ­նա­հար­ցե­րը Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նում՝ եվ­րո­պա­կան երկր­նե­րի փոր­ձի հա­մա­տեքս­տում: Վեր­լուծ­վում են մի­ջազ­գա­յին փաս­տաթղ­թե­րի (Ռի­ո­յի հռ­չա­կա­գիր, Aarhus-ի կոն­վեն­ցի­ա, Փա­րիզ­յան հա­մա­ձայ­նա­գիր, ԵՄ Դի­րեկ­տիվ 2008/99/EC) ազ­դե­ցու­թյու­նը ՀՀ­-ի իրա­վա­կան հա­մա­կար­գի վրա, գնա­հատ­վում են գոր­ծող քրե­ա­կան օրենսդ­րու­թյան բա­ցե­րը, իրա­վա­բա­նա­կան ան­ձանց պա­տաս­խա­նատ­վու­թյան ինս­տի­տու­տի զար­գաց­ման խն­դիր­նե­րը, ինչ­պես նաև հան­րա­յին վե­րահս­կո­ղու­թյան և դա­տա­կան մաս­նա­գի­տաց­ման անհ­րա­ժեշ­տու­թյու­նը: Հոդ­վա­ծի գի­տա­կան նո­րույ­թը կա­յա­նում է էկո­լո­գի­ա­կան քրե­ա­ի­րա­վա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան եռա­մա­կար­դակ (մի­ջազ­գա­յին­-ազ­գա­յին-­հա­մայն­քա­յին) ին­տեգ­րաց­ված մո­դե­լի առա­ջարկ­ման մեջ, որը մի­ա­վո­րում է կան­խար­գե­լիչ, պատ­ժիչ և վե­րա­կանգ­նող մե­խա­նիզմ­նե­րը և կա­րող է ծա­ռա­յել որ­պես Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նում նոր իրա­վա­քա­ղա­քա­կան ռազ­մա­վա­րու­թյան հա­յե­ցա­կար­գա­յին հիմք:

Հիմ­նա­բա­ռեր — շր­ջա­կա մի­ջա­վայր, էկո­լո­գի­ա­կան հան­ցա­գոր­ծու­թյուն, քրե­ա­ի­րա­վա­կան քա­ղա­քա­կա­նու­թյուն, մի­ջազ­գա­յին պար­տա­վո­րու­թյուն­ներ, հան­րա­յին վե­րահս­կո­ղու­թյուն, բնա­պահ­պա­նա­կան ար­դա­րա­դա­տու­թյուն, կան­խար­գե­լում, իրա­վա­բա­նա­կան ան­ձանց պա­տաս­խա­նատ­վու­թյուն, վե­րա­կանգ­նող մե­խա­նիզմ­ներ

[collapse]

18.Շուշանիկ Ղուկասյան
Արփինե Հովհաննիսյան
Իրավական դաշտի կատարելագործման անհրաժեշտությունը բարեգործական կազմակերպությունների արդյունավետության ապահովման համատեքստում

Հոդվածում համապարփակ անդրադարձ է կատարվում բարեգործական կազմակերպությունների գործունեության իրավական կարգավորման հիմնախնդիրներին։ Ուսումնասիրվում է բարեգործական ծրագրերի հաստատման և իրականացման գործընթացը՝ շեշտադրում կատարելով նշված ծրագրերին առաջադրվող ընթացակարգային պահանջների ու ինստիտուցիոնալ վերահսկողության մեխանիզմների վրա։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում պետության կողմից կիրառվող խթանիչ միջոցառումներին, որոնք նպատակ ունեն զարգացնելու և խրախուսելու բարեգործական գործունեությունը։ Հետազոտության ընթացքում բացահայտվում են բարեգործության արդյունավետ իրագործմանը խոչընդոտող համակարգային խնդիրներ՝ օրենսդրական անհստակություններ, իրավակիրառ պրակտիկայի  խնդիրներ։ Հեղինակը ներկայացնում է մի շարք օրենսդրական փոփոխություններ կատարելու առաջարկներ, որոնք միտված են բարեգործական ոլորտում թափանցիկության, հաշվետվողականության և հանրային վստահության ամրապնդմանը։

Եզրափակիչ մասում հիմնավորվում է համահունչ և խթանող իրավական միջավայրի ձևավորման անհրաժեշտությունը, որը միաժամանակ կապահովի բարեգործական կազմակերպությունների կայուն զարգացումն ու նրանց սոցիալական առաքելության լիարժեք իրականացումը։

Նախ և առաջ անհրաժեշտ է ընդլայնել «բարեգործությունե հասկացության իրավական սահմանումը՝ այն համապատասխանեցնելով արդի սոցիալական պահանջներին և սոցիալ-տնտեսական մարտահրավերներին։ Հիմնավորում է, որ բարեգործական ծրագրերի պահանջների հստակեցումը կնպաստի դրանց մշակման և հաստատման ընթացակարգերի հետևողականությանն ու թափանցիկությանը։ Բացի այդ, նպատակահարմար է բարեգործական ծրագիր իրականացնող կողմին ճանաչել որպես պայմանագրի կողմ, նույնիսկ այն դեպքում, երբ վերջինս տվյալ պայմանագրի շրջանակում հանդես է գալիս որպես վճարող։ Հաշվետվողականության բարձրացման նպատակով առաջարկվում է սահմանել միայն տարեկան և ամփոփ հաշվետվությունների ներկայացման պարտադիր պահանջ, ինչը կպարզեցնի և կհստակեցնի հաշվետվողականության գործընթացները։ Միաժամանակ անհրաժեշտ է իրավական հնարավորություն ամրագրել՝ արտակարգ կամ հրատապ իրավիճակներում որոշ գործարքներ բարեգործական որակելու համար՝ անկախ նախապես հաստատված բարեգործական ծրագրի առկայությունից։ Կարևոր է նաև նախատեսել վարչական պատասխանատվության միջոցներ այն հիմնադրամների համար, որոնց գործունեությունը շեղվում է նրանց կանոնադրական նպատակներից։ Վերջապես, նպատակահարմար է ձևավորել իրավական մեխանիզմներ, որոնք կնպաստեն անհատական բարեգործությունների խրախուսմանը, կխթանեն բարեգործության մշակույթի ձևավորումը։

Հիմնաբառեր — բարեգործական կազմակերպություններ, հիմնադրամներ, ոչ առևտրային կազմակերպություններ, բարեգործություն, հարկային համակարգ, բարեգործականություն, հարկային խթաններ, ֆինանսական դրդապատճառներ:

[collapse]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.