2026 ապրիլ 2(63)


ԲԵՌՆԵԼ

1.ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

ԻՐԱՎԱՀԱՍԿԱՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԵՐԻ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Սույն գի­տա­կան հոդ­վա­ծում հե­ղի­նա­կը հան­գա­մա­նո­րեն վեր­լու­ծու­թյան է են­թար­կել իրա­վա­հաս­կաց­ման հիմ­նա­կան հա­յե­ցա­կար­գե­րին առնչ­վող հիմ­նախն­դիր­նե­րը՝ իրա­վուն­քի էու­թյան, օրենք­–ի­րա­վունք հա­րա­բե­րակ­ցու­թյան և իրա­վուն­քի ար­ժե­քա­յին չա­փա­նիշ­նե­րի տե­սանկ­յու­նից: Հոդ­վա­ծում քն­նարկ­վել են ար­դի իրա­վա­հաս­կաց­ման երեք հիմ­նա­րար մո­տե­ցում­ներ՝  ա) բնա­կան­-ի­րա­վա­կան հա­յե­ցա­կար­գը, որը իրա­վուն­քի հիմ­քում դնում է վե­րօ­րեն­քա­յին ար­ժեք­ներն ու մար­դու անօ­տա­րե­լի իրա­վունք­նե­րը, բ) իրա­վա­բա­նա­կան պո­զի­տի­վիզ­մը, որը իրա­վուն­քը կա­պում է պե­տու­թյան կող­մից սահ­ման­ված պար­տա­դիր նոր­մե­րի հետ, գ) լի­բեր­տար­-ի­րա­վա­բա­նա­կան մո­տե­ցու­մը (Վ.Ս. Ներ­սես­յանց), ըստ որի իրա­վուն­քի էու­թյու­նը դրսևոր­վում է ձևական հա­վա­սա­րու­թյան, ազա­տու­թյան և ար­դա­րու­թյան հա­մընդ­հա­նուր նոր­մա­տիվ ձևում: Վեր­լու­ծու­թյան ըն­թաց­քում առանձ­նա­կի ուշ­ադ­րու­թյուն է դարձ­վել այն հար­ցին, թե ինչ սահ­ման­նե­րում կա­րող է պո­զի­տիվ օրեն­քը դի­տարկ­վել որ­պես իրա­վա­կան, և ինչ պայ­ման­նե­րում՝ որ­պես  ‹‹ոչ իրա­վա­կան օրենք››, ինչ­պես նաև գնա­հատ­վել են բնա­կան­-ի­րա­վա­կան և լի­բեր­տար­-ի­րա­վա­բա­նա­կան մո­տե­ցում­նե­րի տե­սա­կան ու գործ­նա­կան հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը՝ հատ­կա­պես մար­դու իրա­վունք­նե­րի, իրա­վա­կան պե­տու­թյան և հա­կա­տո­տա­լի­տար իրա­վա­քա­ղա­քա­կան դիր­քո­րոշ­ում­նե­րի հա­մա­տեքս­տում: Քն­նա­կան-­հա­մե­մա­տա­կան դի­տարկ­ման արդ­յուն­քում ցույց է տր­վել, որ յու­րա­քանչ­յուր հա­յե­ցա­կարգ ու­նի իր կի­րա­ռա­կան նե­րուժն ու սահ­մա­նա­փա­կում­նե­րը, իսկ դրանց հա­մադ­րա­կան ու­սում­նա­սի­րու­թյու­նը նպաս­տում է իրա­վուն­քի մա­սին առա­վել ամ­բող­ջա­կան և հիմ­նա­վոր­ված պատ­կե­րաց­ման ձևավոր­մա­նը:

Հիմ­նա­բա­ռեր— իրա­վունք, իրա­վա­հաս­կա­ցու­թյուն, հա­յե­ցա­կարգ, իրա­վա­հա­մե­մա­տա­կան վեր­լու­ծու­թյուն, իրա­վա­բա­նա­կան պո­զի­տի­վիզմ, բնա­կան­-ի­րա­վա­կան, ազա­տա­կան­-ի­րա­վա­կան հա­յե­ցա­կարգ:

[collapse]
2.ԱՆԱՀԻՏ ԱՆՏՈՆՅԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՇՐՋԱԴԱՐՁԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

Սույն գի­տա­կան հոդ­վա­ծում հան­գա­մա­նո­րեն քն­նարկ­վում են դա­տա­կան ակ­տի կա­տար­ման շր­ջա­դար­ձի իրա­կա­նաց­ման սահ­մա­նա­փա­կում­նե­րը: Վճ­ռի կա­տար­ման շր­ջա­դար­ձի հար­ցին դա­տա­րանն անդ­րա­դառ­նում է այն դեպ­քում, երբ բե­կան­ված գոր­ծի նոր քն­նու­թյան արդ­յուն­քում կա­յաց­վում է՝ հայ­ցը մեր­ժե­լու մա­սին դա­տա­կան ակտ կամ գոր­ծի վա­րույ­թը կար­ճե­լու կամ հայցն առանց քն­նու­թյան թող­նե­լու մա­սին որոշ­ում, որից հե­տո պար­տա­պա­նը կամ այլ շա­հագր­գիռ անձ իրա­վունք է ձեռք բե­րում վե­րա­կանգ­նել նախ­կին դրու­թյու­նը: Սա­կայն, օրենսդ­րա­կան կար­գա­վո­րում­նե­րի և պրակ­տի­կա­յի ու­սում­նա­սի­րու­թյու­նը վկա­յում են, որ հնա­րա­վոր են այն­պի­սի իրա­վի­ճակ­ներ, երբ որոշ­ա­կի օբ­յեկ­տիվ կամ սուբ­յեկ­տիվ պատ­ճառ­նե­րից ել­նե­լով առա­ջա­նա դա­տա­կան ակ­տի կա­տար­ման շր­ջա­դար­ձի իրա­կա­նաց­ման սահ­մա­նա­փա­կում կամ անհ­նա­րի­նու­թյուն: Հե­ղի­նա­կը սույն աշ­խա­տան­քում նկա­րագ­րել է պրակ­տի­կա­յում ծա­գող հնա­րա­վոր իրա­վի­ճակ­նե­րը, ինչ­պես նաև շր­ջա­դար­ձի իրա­կա­նաց­ման սահ­մա­նա­փակ­ման կամ անհ­նա­րի­նու­թյան դեպ­քում՝ ան­ձի իրա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյան այլ եղա­նակ­նե­րը:

Հիմ­նա­բա­ռեր – վճ­ռի կա­տար­ման շր­ջա­դարձ, դա­տա­կան ակ­տի կա­տար­ման շր­ջա­դարձ, դա­տա­կան ակ­տի կա­տար­ման շր­ջա­դար­ձի իրա­կա­նաց­ման սահ­մա­նա­փա­կում, դա­տա­կան ակ­տի կա­տար­ման շր­ջա­դար­ձի իրա­կա­նաց­ման անհ­նա­րի­նու­թյուն:

[collapse]
3.ԷԼԻՆԱ ԳԵՂԱՄՅԱՆ
‹‹ԴԱՏԱՐԱՆԻ ԸՆԿԵՐՈՋ›› ԻՆՍՏԻՏՈՒՏԸ՝ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

Սույն հոդ­վա­ծում քն­նարկ­վում է ‹‹դա­տա­րա­նի ըն­կե­րո­ջ›› ինս­տի­տու­տը՝ առա­վե­լա­պես վար­չա­կան դա­տա­վա­րու­թյու­նում հան­րա­յին շա­հի պաշտ­պա­նու­թյան հա­մա­տեքս­տում: Հոդ­վա­ծի շր­ջա­նա­կում քն­նարկ­վող ինս­տի­տու­տը վեր­լու­ծու­թյան է են­թարկ­վում վար­չա­կան դա­տա­վա­րու­թյու­նում դա­տա­րա­նի դե­րի վե­րա­ի­մաս­տա­վոր­ման հա­մա­տեքս­տում՝ ընդգ­ծե­լով, որ վար­չա­կան դա­տա­վա­րու­թյան զար­գաց­ման ժա­մա­նա­կա­կից մի­տում­նե­րը պա­հան­ջում են վար­չա­ի­րա­վա­կան վե­ճեր քն­նող դա­տա­րա­նի դե­րի վե­րա­ի­մաս­տա­վո­րում՝ ան­հա­տա­կան վե­ճեր քն­նո­ղից մինչև գոր­ծա­դիր իշ­խա­նու­թյան ոչ իրա­վա­չափ իրաց­ման հա­մա­կար­գա­յին դրսևորում­նե­րի դեմ իրա­կան հա­կակշ­ռի: Այս հա­մա­տեքս­տում հոդ­վա­ծում ար­ձա­նագր­վում է վար­չա­կան դա­տա­վա­րու­թյու­նում ներ­կա­յումս գոր­ծող ավան­դա­կան գոր­ծի­քա­կազ­մե­րի ան­բա­վա­րա­րու­թյու­նը հան­րա­յին շա­հի արդ­յու­նա­վետ պաշտ­պա­նու­թյան տե­սանկ­յու­նից՝ ընդգ­ծե­լով հան­րա­յին շա­հի պաշտ­պա­նու­թյան հա­մա­պար­փակ գոր­ծի­քա­կազ­մի ներդր­ման անհ­րա­ժեշ­տու­թյու­նը:

Հե­ղի­նա­կը հան­գում է այն եզ­րա­կա­ցու­թյան, որ ‹‹դա­տա­րա­նի ըն­կե­րոջ›› ինս­տի­տու­տը վար­չա­կան դա­տա­վա­րու­թյու­նում չպետք է մեկ­նա­բան­վի պար­զա­պես որ­պես դա­տա­կան ակ­տե­րի պատ­ճա­ռա­բան­վա­ծու­թյունն ապա­հո­վող դա­տա­վա­րա­կան լրա­ցու­ցիչ գոր­ծի­քա­կազմ, այլ որ­պես վար­չա­կան դա­տա­վա­րու­թյու­նում հան­րա­յին շա­հի պաշտ­պա­նու­թյունն ապա­հո­վող կարևորա­գույն գոր­ծի­քա­կազմ: Տե­սա­կան աղբ­յուր­նե­րի, մի­ջազ­գա­յին փոր­ձի ու­սում­նա­սի­րու­թյան և գոր­ծա­ռու­թա­յին վեր­լու­ծու­թյան արդ­յուն­քում հե­ղի­նակն առանձ­նաց­նում է քն­նարկ­վող ինս­տի­տու­տի՝ մի­ջազ­գա­յին պրակ­տի­կա­յում հան­դի­պող հիմ­նա­կան մո­դել­նե­րը՝ առա­ջար­կե­լով Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան վար­չա­կան դա­տա­վա­րու­թյու­նում ներդ­նել ‹‹դա­տա­րա­նի ըն­կե­րո­ջ›› ինս­տի­տու­տի թույ­լատ­վա­կան մո­դե­լը՝ այն սկզբ­նա­կան շր­ջա­նում կի­րա­ռե­լի դարձ­նե­լով մի­այն Վճ­ռա­բեկ դա­տա­րա­նում և սահ­մա­նե­լով դրա կի­րա­ռե­լի­ու­թյան, այդ թվում՝ դա­տա­րա­նի կող­մից amicus դիր­քո­րոշ­ում­նե­րի ներ­կա­յա­ցու­մը թույ­լատ­րե­լու հս­տակ պայ­ման­նե­րը:

Հիմ­նա­բա­ռեր – վար­չա­կան դա­տա­վա­րու­թյուն, հան­րա­յին շահ, ‹‹դա­տա­րա­նի ըն­կեր››, իշ­խա­նու­թյուն­նե­րի բա­ժա­նում, իրա­վունք­նե­րի հա­մա­կար­գա­յին խախ­տում­ներ, Վճ­ռա­բեկ դա­տա­րան, դա­տա­րա­նի դե­րա­կա­տա­րում:

[collapse]
4.ԱՆԱՀԻՏ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
ԱՐԴԱՐ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԷՎՈԼՅՈՒՑԻԱՆ. ՊԱՏՄԱԻՐԱՎԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ

Հոդ­վա­ծը քն­նում է ար­դար դա­տաքն­նու­թյան իրա­վուն­քի պատ­մա­ի­րա­վա­կան էվոլ­յու­ցի­ան՝ Մի­ջա­գետ­քի հնա­գույն օրենսգր­քե­րից մինչև ժա­մա­նա­կա­կից մի­ջազ­գա­յին ստան­դարտ­նե­րը: Ու­սում­նա­սի­րու­թյու­նը ցույց է տա­լիս, որ այս հիմ­նա­րար իրա­վուն­քը ձևավոր­վել է բազ­մա­դար­յան պատ­մա­կան փոր­ձի, սո­ցի­ա­լա­կան պայ­քա­րի և իրա­վա­կան մտ­քի զար­գաց­ման արդ­յուն­քում: Դի­տարկ­վում են Ուր-­Նամ­մու­ի և Հա­մու­րա­բի­ի օրենսգր­քե­րը, հու­նա­կան և հռո­մե­ա­կան դա­տա­կան հա­մա­կար­գե­րը, միջ­նա­դար­յան ինկ­վի­զի­ցի­ոն դա­տա­վա­րու­թյուն­նե­րը: Հա­տուկ ուշ­ադ­րու­թյուն է դարձ­վում Լու­սա­վո­րու­թյան դա­րաշր­ջա­նի ազ­դե­ցու­թյա­նը՝ Բեկ­կա­րի­ա­յի, Մոն­տեսք­յո­յի և Վոլ­տե­րի գա­ղա­փար­նե­րին, Երկ­րորդ հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մից հե­տո մար­դու իրա­վունք­նե­րի մի­ջազ­գայ­նաց­մա­նը, ինչ­պես նաև ‹‹անհ­րա­ժեշ­տու­թյա­ն›› ան­վան տակ ար­դար դա­տաքն­նու­թյան սկզ­բունք­նե­րի պաշտ­պա­նու­թյան ժա­մա­նա­կա­կից մար­տահ­րա­վեր­նե­րին, նե­րառ­յալ ահա­բեկ­չու­թյան դեմ պայ­քա­րի հա­մա­տեքս­տում:

Հիմ­նա­բա­ռեր — Ար­դար դա­տաքն­նու­թյուն, մար­դու իրա­վունք­ներ, պատ­մա­ի­րա­վա­կան էվոլ­յու­ցի­ա, պաշտ­պա­նու­թյան իրա­վունք, Մի­ջա­գետ­քի իրա­վա­հա­մա­կարգ, իրա­վուն­քի զար­գա­ցում, իրա­վա­կան փի­լի­սո­փա­յու­թյուն, մի­ջազ­գա­յին իրա­վունք,  դա­տա­վա­րա­կան երաշ­խիք­ներ, իրա­վուն­քի գե­րա­կա­յու­թյուն:

[collapse]
5.ԲԱՐԵՂԱՄ ՍՏԵՓԱՆՅԱՆ
ՏՈՒԺՈՂԻ ԵՎ ՀԱՆՑԱՆՔ ԿԱՏԱՐԱԾ ԱՆՁԻ ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՔՈՎ ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

Սույն հոդ­վա­ծում քն­նար­կել ենք Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նում տու­ժո­ղի և հան­ցանք կա­տա­րած ան­ձի հաշ­տու­թյան հիմ­քով քրե­ա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյու­նից ազա­տե­լու ինս­տի­տու­տի կի­րառ­ման ըն­թաց­քում առա­ջա­ցող խն­դիր­նե­րը և դրանց լուծ­մանն ուղղ­ված մի­ջոց­նե­րը:

Քրե­ա­կան իրա­վուն­քի տե­սու­թյան մեջ բա­ցա­կա­յում են մի­աս­նա­կան տե­սա­կետ­ներ տու­ժո­ղի և հան­ցանք կա­տա­րած ան­ձի հաշ­տու­թյան հիմ­քով քրե­ա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյու­նից ազա­տե­լու ինս­տի­տու­տի վե­րա­բեր­յալ մի շարք հար­ցե­րում, ինչ­պես նաև օրենսդ­րու­թյամբ առ­կա են մի շարք բա­ցեր, որոնք հան­գեց­նում են  մի­աս­նա­կան իրա­վա­կի­րառ պրակ­տի­կա­յի խա­թար­մա­նը:

Տու­ժո­ղի և հան­ցանք կա­տա­րած ան­ձի հաշ­տու­թյան հիմ­քով քրե­ա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյու­նից ազա­տե­լու ինս­տի­տու­տի ու­սում­նա­սի­րու­թյան արդ­յուն­քում սույն հոդ­վա­ծում իմ կող­մից վեր են հան­վել մի շարք հիմ­նախն­դիր­ներ, դրանց լուծ­ման հա­մար առա­ջարկ­վել են փո­փո­խու­թյուն­ներ և լրա­ցում­ներ, ին­չի կա­տա­րու­մը կն­պաս­տի նշ­յալ ինս­տի­տու­տի կա­տա­րե­լա­գործ­մա­նը:

Հիմ­նա­բա­ռեր — Տու­ժող, հան­ցանք կա­տա­րած անձ, հաշ­տու­թյուն, քրե­ա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյուն, ազա­տել պա­տաս­խա­նատ­վու­թյու­նից, հիմ­նախն­դիր­ներ, կի­րառ­ման պրակ­տի­կա, իրա­վա­կան կար­գա­վո­րում­ներ, քրե­ա­կան իրա­վուն­քի տե­սու­թյուն, օրենսդ­րա­կան բա­ցեր, դա­տա­կան պրակ­տի­կա:

[collapse]

6.ՆԱԻՐԱ ՀԱՐՈՅԱՆ 
ՀՈԳԵԹԵՐԱՊԵՎՏԻԿ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՔԿՀ-ՈՒՄ

Հոդ­վա­ծում  խոս­վում է ազա­տազրկ­ված ան­ձանց վս­տա­հու­թյան կա­ռուց­ման, խորհր­դատ­վա­կան աշ­խա­տանք­նե­րի և հո­գե­թե­րապևտիկ աշ­խատնք­նե­րի առանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րի մա­սին, ար­ժեք­նե­րի վե­րա­ար­ժե­քա­վոր­ման մա­սին:

Հիմ­նա­բա­ռեր— Հո­գե­բան, հո­գե­թե­րա­պի­ա, քրե­ա­կա­տա­րո­ղա­կան, դա­տա­պարտ­յալ, սթ­րես, ագ­րե­սի­ա, ազա­տազրկ­ված,  վե­րա­ար­ժե­քա­վո­րում:

[collapse]

7.ՏԻԳՐԱՆ ԴԱՎԹՅԱՆ
ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆԻ ԴԵՐԸ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒՄ

Հոդ­վա­ծում ներ­կա­յաց­վում են քրե­ա­կա­տա­րո­ղա­կան հիմ­նարկ­նե­րում հոգևորա­կան­նե­րի դե­րը և կարևորու­թյու­նը, ինչ­պես նաև կա­տար­վում է փոքր պատ­մա­կան ակ­նարկ հայ եկե­ղե­ցու բան­տա­յին առա­ջին եկե­ղե­ցի­նե­րի հիմն­ման, և հոգևորա­կան­նե­րի բան­տա­յին ծա­ռա­յու­թյան ընդգր­ման վե­րա­բեր­յալ: Աշ­խա­տու­թյան կա­տար­ման հա­մար հիմ­նա­կա­նում հիմք են հան­դի­սա­ցել քրե­ա­կա­տա­րո­ղա­կան հիմ­նարկ­նե­րում ծա­ռա­յու­թյուն իրա­կա­նաց­նող հոգևորա­կան­նե­րի հետ ու­նե­ցած հար­ցազ­րույց­նե­րը:

Հիմ­նա­բա­ռեր— քրե­ա­կա­տա­րո­ղա­կան հիմ­նարկ, հոգևորա­կան, բան­տարկ­յալ, հոգևոր ծա­ռա­յու­թյուն, վե­րա­փո­խում, վե­րա­ին­տեգ­րում, անձ­նա­կան և հա­սա­րա­կա­կան բնա­կա­նոն կյանք:

[collapse]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.