2026 ապրիլ 1(62)


ԲԵՌՆԵԼ

 
1. ԱՐԹՈՒՐ  ՂԱՄԲԱՐՅԱՆ
ՊԱՏՇԱՃ ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԻ ԵՎ ԱՊԱՑՈՒՅՑԻ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԴԱՏԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՎԱՐՈՒՅԹՈՒՄ

2021թ. ՀՀ Քր­ԴՕ-­ում պատ­շաճ ապա­ցուց­ման սկզ­բունքն էքսպ­լի­ցիտ ամ­րագր­վեց քրե­ա­կան վա­րույ­թի սկզ­բունք­նե­րի պատ­վա­վոր հա­մա­կար­գում՝ փո­խա­րի­նե­լով ապա­ցույց­նե­րի ազատ գնա­հատ­ման սկզ­բուն­քին: Այն պա­հան­ջում է, որ քրե­ա­կան վա­րույ­թի հա­մար նշա­նա­կու­թյուն ու­նե­ցող ցան­կա­ցած հան­գա­մանք, նե­րառ­յալ խա­փան­ման մի­ջո­ցի հիմ­քե­րը, հաս­տատ­վի մի­այն վե­րա­բե­րե­լի, թույ­լատ­րե­լի ու հա­վաս­տի ապա­ցույց­նե­րով: Սա են­թադ­րում է ան­ցում դե­պի «ճա­նա­չո­ղու­թյուն մի­այն ապա­ցուց­ման ձևով«» մո­դել: Չնա­յած օրենսդ­րա­կան նո­րա­մու­ծու­թյա­նը, այս սկզ­բուն­քը դեռ ամ­բող­ջու­թյամբ չի կի­րառ­վում դա­տա­կան երաշ­խիք­նե­րի (օրի­նակ՝ կա­լան­քի) վա­րույ­թում, որ­տեղ դա­տա­րան­նե­րը շա­րու­նա­կում են օգ­տա­գոր­ծել «ճա­նա­չո­ղու­թյուն՝ առանց ապա­ցուց­ման» մո­դե­լը և հրա­ժար­վում են գնա­հա­տել ապա­ցույց­նե­րի թույ­լատ­րե­լի­ու­թյու­նը: Հոդ­վա­ծում հիմ­նա­վոր­վում է, որ դա­տա­կան իշ­խա­նու­թյու­նը պատ­շաճ ապա­ցուց­ման սկզ­բուն­քի հի­ման վրա պետք է վե­րա­նա­յի այս պրակ­տի­կան և ճա­նա­չի իր իրա­վա­սու­թյու­նը՝ գնա­հա­տե­լու ապա­ցույց­նե­րի թույ­լատ­րե­լի­ու­թյու­նը նաև դա­տա­կան երաշ­խիք­նե­րի վա­րույ­թում:

Հիմ­նա­բա­ռեր — Պատ­շաճ ապա­ցու­ցում, դա­տա­կան երաշ­խիք­ներ,, դա­տա­կան վե­րահս­կո­ղու­թյուն, «ճա­նա­չո­ղու­թյուն՝ մի­այն ապա­ցուց­մամբ», կա­լան­քի կի­րառ­ման իրա­վա­չա­փու­թյան պայ­ման­ներ, ապա­ցույ­ցի թույ­լատ­րե­լի­ու­թյուն:

[collapse]
2.ԼԵՎՈՆ ՍԱՐԳՍՅԱՆ
ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Դա­տա­պարտ­յա­լի ան­ձի սո­ցի­ալ-­հո­գե­բա­նա­կան խն­դիր­նե­րի ու­սում­նա­սի­րու­թյու­նը քրե­ա­կան հո­գե­բա­նու­թյան կարևոր դրույթ­նե­րից մեկն է: Դրանք պայ­մա­նա­վոր­ված են ինչ­պես դա­տա­պարտ­յա­լի ան­ձի առանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րով, անձ­նա­յին բնու­թագ­րիչ­նե­րով, այն­պես էլ ժա­մա­նա­կա­յին և տա­րա­ծա­կան պայ­ման­նե­րով, կեն­սա­գոր­ծու­նե­ու­թյան յու­րա­հատ­կու­թյուն­նե­րով, սո­ցի­ա­լա­կան իրադ­րու­թյուն­նե­րով: Ուս­տի, աշ­խա­տան­քում դա­տա­պարտ­յալ­նե­րի սո­ցի­ալ-­հո­գե­բա­նա­կան խն­դիր­նե­րը քն­նար­կե­լու ենք անձ­նա­յին բնու­թագ­րիչ­նե­րի, սո­ցի­ա­լա­կան իրադ­րու­թյան և քրե­ա­ի­րա­վա­կան պատ­ճա­ռա­կա­նու­թյան տե­սանկ­յուն­նե­րից: Դա­տա­պարտ­յա­լի ան­ձի հո­գե­բա­նա­կան ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րը էա­կան ազ­դե­ցու­թյուն են ու­նե­ցել իրա­վա­բա­նա­կան հո­գե­բա­նու­թյան, մաս­նա­վո­րա­պես՝ քրե­ա­կա­տա­րո­ղա­կան հա­մա­կար­գի հո­գե­բա­նու­թյան ձևավոր­ման և զար­գաց­ման գոր­ծըն­թա­ցում: Քրե­ա­կա­տա­րո­ղա­կան հա­մա­կար­գի վեր­ջին շր­ջա­նի հո­գե­բա­նա­կան ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րը հիմ­նա­կա­նում վե­րա­բեր­վում են դա­տա­պարտ­յալ­նե­րի ուղղ­ման և վե­րա­հար­մար­ման գոր­ծըն­թա­ցին: ՔԿՀ­-ին վե­րա­բեր­վող հո­գե­բա­նա­կան հե­տա­զո­տու­թյուն­նե­րում կա­րե­լի է հան­դի­պել նաև դա­տա­պարտ­յա­լի ան­ձին վե­րա­բե­րող որոշ հե­տա­զո­տու­թյուն­նե­րի, որոնք մաս­նա­կի անդ­րա­դարձ են կա­տա­րում դա­տա­պարտ­յալ­նե­րի հո­գե­բա­նա­կան խն­դիր­նե­րին և չեն ամ­բող­ջաց­նում առ­կա խն­դիր­նե­րը որ­պես ընդ­հա­նուր հա­մա­կարգ: Հան­ցա­րար­քի բնույ­թով պայ­մա­նա­վոր­ված կա­րող ենք ոչ մի­այն որոշ­ա­կի հո­գե­բա­նա­կան բնու­թա­գիր կազ­մել դա­տա­պարտ­յա­լի անձ­նա­յին առանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րի վե­րա­բեր­յալ, այլև ՔԿՀ­-ում սո­ցի­ալ-­հո­գե­բա­նա­կան հար­մար­ման, ին­տեգր­ման, մի­ջանձ­նա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րի, վար­քի, քո­փինգ ռազ­մա­վա­րու­թյուն­նե­րի մա­սին:

Դուրս են բեր­վում դա­տա­պարտ­յալ­նե­րի սո­ցի­ալ-­հո­գե­բա­նա­կան խն­դիր­նե­րի 5 հիմ­նա­կան խմ­բեր.

դա­տա­պարտ­յա­լի ան­ձի հո­գե­բա­նա­կան բնու­թագ­րեր (անձ­նա­յին առանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րի հա­մա­կար­գը (խառն­վածք, բնա­վո­րու­թյուն, ին­տե­լեկտ, կամք), հո­գե­կան գոր­ծըն­թաց­նե­րի առանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րը, բնու­թագ­րե­րը (ճա­նա­չո­ղա­կան և իմա­ցա­կան գոր­ծըն­թաց­նե­րը), ան­ձի հույ­զե­րի, հու­զա­կան վի­ճակ­նե­րի հա­մա­կար­գը),

դա­տա­պարտ­յա­լի ան­ձի կեն­սա­բա­նա­կան բնու­թագ­րեր (տա­րիք, սեռ, ֆի­զի­կա­կան առող­ջու­թյուն, գե­նե­տի­կա­կան տվ­յալ­ներ),

դա­տա­պարտ­յա­լի ան­ձի սո­ցի­ա­լա­կան բնու­թագ­րեր (կրո­նա­կան պատ­կե­րա­ցում­ներ, ազ­գա­յին պատ­կա­նե­լի­ու­թյուն, էթ­նոմ­շա­կու­թա­յին բնու­թա­գիր, ըն­տա­նի­քի պատ­մու­թյուն),

դա­տա­պարտ­յա­լի ան­ձի քրե­ա­ի­րա­վա­կան բնու­թագ­րեր (կա­տա­րած արար­քի բնույ­թը ու վտան­գա­վո­րու­թյան աս­տի­ճա­նը, հան­ցա­րար­քի դր­դա­պատ­ճառ­նե­րը, դատ­վա­ծու­թյան քա­նա­կը, հիմ­նար­կու­թյու­նում սո­ցի­ա­լա­կան դե­րե­րը և մի­ջանձ­նա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րը),

դա­տա­պարտ­յա­լի ան­ձի ինք­նու­թյան բնու­թագ­րեր (վար­քի յու­րա­հատ­կու­թյուն­նե­րը՝ կոնստ­րուկ­տիվ կամ դեստ­րուկ­տիվ ըն­թաց­քը, ինք­նա­գի­տակ­ցու­թյան, ինք­նա­վե­րա­բեր­մուն­քի վե­րա­կա­ռու­ցում­նե­րը, կեն­սա­ի­մաս­տա­յին ար­ժեք­նե­րի բնու­թագ­րե­րը, փո­փո­խու­թյու­նը, կյան­քի ոճը):

Հիմ­նա­բա­ռեր— դա­տա­պարտ­յալ, պա­տիժ, սո­ցի­ալ-­հո­գե­բա­նա­կան խն­դիր­ներ, քրե­ա­կա­տա­րո­ղա­կան հա­մա­կարգ, հար­մա­րում: 

[collapse]
3.ՄԱՐԻԱ ԲՈՒՆԱԹՅԱՆ

ԱՆԱՀԻՏ ՋԻՋՅԱՆ

ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ. ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՓՈՐՁԸ ԱՆՉԱՓԱՀԱՍ ԻՐԱՎԱԽԱՏՆԵՐԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԱՆՔՈՒՄ

Այս հոդ­վա­ծում ու­սում­նա­սիր­վում են ան­չա­փա­հաս­նե­րի իրա­վա­խախ­տում­նե­րի կան­խար­գել­ման և սո­ցի­ա­լա­կան վե­րա­կանգն­ման հիմ­նախն­դիր­նե­րը Հա­յաս­տա­նում: Հե­տա­զո­տու­թյան նպա­տակն է բա­ցա­հայ­տել ան­չա­փա­հաս­նե­րի շր­ջա­նում իրա­վա­խախ­տում­նե­րի կան­խար­գել­ման և ան­չա­փա­հաս իրա­վա­խախտ­նե­րի սո­ցի­ա­լա­կան վե­րա­կանգն­մանն ուղղ­ված մի­ջո­ցա­ռում­նե­րը և դրանց իրա­կա­նաց­ման ըն­թաց­քում առա­ջա­ցող խն­դիր­նե­րը:

Մե­թո­դա­բա­նա­կան հիմ­քում դր­ված է հա­մակց­ված մո­տե­ցում՝ վի­ճա­կագ­րա­կան տվ­յալ­նե­րի վեր­լու­ծու­թյուն, փոր­ձա­գի­տա­կան հար­ցազ­րույց­ներ և հար­ցա­թեր­թի­կա­յին հար­ցում­ներ: Տվ­յալ­նե­րը ստաց­վել են պաշ­տո­նա­կան վի­ճա­կագ­րու­թյու­նից, ինչ­պես նաև պրակ­տիկ աշ­խա­տող­նե­րի և քա­ղա­քա­կա­նու­թյուն մշա­կող­նե­րի հետ հար­ցազ­րույց­նե­րից:

Արդ­յունք­նե­րը ցույց են տա­լիս, որ ան­չա­փա­հաս­նե­րի իրա­վա­խախ­տում­նե­րի հիմ­նա­կան պատ­ճառ­ներն են` ըն­տա­նե­կան ան­տե­սու­մը, սո­ցի­ալ-տն­տե­սա­կան դժ­վա­րու­թյուն­նե­րը, կր­թա­կան հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի սահ­մա­նա­փա­կու­մը և հա­մայն­քա­յին աջակ­ցու­թյան պա­կա­սը, քրե­ա­կան են­թամ­շա­կույ­թի ռո­ման­տի­զա­ցի­ան: Միևնույն ժա­մա­նակ, կարևոր­վում են հա­մա­լիր սո­ցի­ա­լա­կան ծրագ­րե­րը, կր­թա­կան և մշա­կու­թա­յին նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րը, ինչ­պես նաև ըն­տա­նի­քի և հա­մայն­քի դե­րա­կա­տա­րու­մը կան­խար­գել­ման ու վե­րա­կանգն­ման գոր­ծըն­թա­ցում:

Եզ­րա­կաց­վում է, որ ան­չա­փա­հաս­նե­րի իրա­վա­խախ­տում­նե­րի արդ­յու­նա­վետ կան­խար­գե­լու­մը հնա­րա­վոր է մի­այն հա­մա­կար­գա­յին հա­մա­գոր­ծակ­ցու­թյան պայ­ման­նե­րում՝ հա­մադ­րե­լով կր­թա­կան, սո­ցի­ա­լա­կան, հո­գե­բա­նա­կան և իրա­վա­կան մի­ջամ­տու­թյուն­նե­րը:

Հիմ­նա­բա­ռեր— Հա­յաս­տան, ան­չա­փա­հաս­նե­րի իրա­վա­խախ­տում­ներ, կան­խար­գե­լում, սո­ցի­ա­լա­կան վե­րա­կանգ­նում, սո­ցի­ա­լա­կան աջակ­ցու­թյուն, միջ­գե­րա­տես­չա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյուն:

[collapse]
4.ՄԱՐԻՆԵ ՅԱՐՄԱԼՈՅԱՆ
ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ՎԱՅՐԵՐՈՒՄ ԵՐԵԽԱՅԻՆ ԽՆԱՄՈՂ ԿԱՆԱՆՑ ՀԵՏ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ

Հոդ­վա­ծում ներ­կա­յաց­ված է «պե­նի­ցի­տար մայ­րու­թյուն» հաս­կա­ցու­թյու­նը՝ որ­պես մայ­րու­թյան և ազա­տազրկ­ման հա­մադր­ման հա­տուկ կար­գա­վի­ճակ: Հե­ղի­նա­կը ցույց է տա­լիս, որ մայր­-ե­րե­խա հա­մա­տեղ բնա­կու­թյու­նը նպաս­տում է կա­նանց վե­րա­սո­ցի­ա­լա­կա­նաց­մա­նը և երե­խա­նե­րի բա­րե­կե­ցու­թյա­նը, սա­կայն պայ­մա­նա­վոր­ված է մի շարք սո­ցի­ա­լա­կան ու իրա­վա­կան դժ­վա­րու­թյուն­նե­րով: Սո­ցի­ա­լա­կան աշ­խա­տո­ղի դե­րը դի­տարկ­վում է որ­պես միջ­նոր­դի, աջակ­ցու­թյան և իրա­վունք­նե­րի պաշտ­պա­նի, ում գոր­ծու­նե­ու­թյան նպա­տա­կը մոր և երե­խա­յի շա­հե­րի հա­մա­տեղ ապա­հո­վումն է:

Հիմ­նա­բա­ռեր— պե­նի­ցի­տար մայ­րու­թյուն, սո­ցի­ա­լա­կան աշ­խա­տանք, քրե­ա­կա­տա­րո­ղա­կան հիմ­նարկ, մոր և երե­խա­յի իրա­վունք­ներ:

[collapse]

5.ԱՐՄԵՆ ՇՈՒՔՈՒՐՅԱՆ
ԻՐԱՎԱՀԱՍԿԱՑՈՒՄԸ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ

Հոդ­վա­ծում հե­ղի­նա­կը  հան­գա­մա­նո­րեն վեր­լու­ծել է իրա­վուն­քի և իրա­վա­հաս­կա­ցու­թյան վե­րա­բեր­յալ ար­դի հա­յե­ցա­կար­գա­յին մո­տե­ցում­նե­րը, դրանց բո­վան­դա­կա­յին առանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րը, տե­սա­կան և կի­րա­ռա­կան նշա­նա­կու­թյու­նը: Իրա­վուն­քի ըն­կա­լումն իրե­նից ներ­կա­յաց­նում է մտա­վոր գոր­ծու­նե­ու­թյան առանձ­նա­հա­տուկ տե­սակ: Ըն­կալ­ման խն­դիրն ավե­լի ու ավե­լի հա­ճախ է գրա­վում ժա­մա­նա­կա­կից հե­տա­զո­տող­նե­րի ուշ­ադ­րու­թյու­նը, այդ թվում՝ նրանց, ով­քեր զբաղ­վում են գի­տու­թյան փի­լի­սո­փա­յու­թյան, ճա­նա­չո­ղու­թյան փի­լի­սո­փա­յու­թյան, իրա­վուն­քի փի­լի­սո­փա­յու­թյան հիմ­նախն­դիր­նե­րով: Ուս­տի իրա­վուն­քի ըն­կալ­ման գոր­ծըն­թա­ցի տե­սա­կան մե­թո­դա­բա­նա­կան վեր­լու­ծու­թյունն ան­խու­սա­փե­լի­ո­րեն շոշ­ա­փում է դրա մե­թո­դա­բա­նու­թյան հար­ցե­րը, որոնց մշա­կումն ավան­դա­բար առաջ­նա­հերթ է հա­մար­վում իրա­վուն­քի տե­սու­թյան հա­մար:

Իրա­վա­հաս­կաց­ման հիմ­նախն­դի­րը, ինչ խոսք, շատ ավե­լի մեծ նշա­նա­կու­թյուն ու­նի իրա­վա­կան գի­տու­թյան հա­մար, որի առար­կան էլ հենց կազ­մում են բուն իրա­վա­կան երևույթ­նե­րը: Մի­այն ճիշտ, հս­տակ պատ­կե­րա­ցում կազ­մե­լով այն մա­սին, թե ինչ է իրա­վուն­քը, կա­րե­լի է պար­զել ոչ մի­այն իրա­վա­բա­նա­կան գի­տու­թյան զար­գաց­ման և արդ­յու­նա­վե­տու­թյան բարձ­րաց­ման հե­ռան­կար­նե­րը, այլև լու­ծել նոր­մաս­տեղծ­ման, իրա­վուն­քի կի­րառ­ման և մեկ­նա­բան­ման, օրի­նա­կա­նու­թյան և իրա­վա­կար­գի, քա­ղա­քա­կիրթ քա­ղա­քա­ցի­ա­կան հա­սա­րա­կու­թյան և իրա­վա­կան պե­տու­թյան կա­ռուց­ման խն­դիր­նե­րը:

Հիմ­նա­բա­ռեր­— ի­րա­վունք, օրի­նա­կա­նու­թյուն, իրա­վա­կան կարգ, իրա­վա­կան պե­տու­թյուն, իրա­վա­կան գի­տու­թյուն, իրա­վա­կան ըմբռ­նում, իրա­վա­կան գի­տե­լիք­ներ:

[collapse]

6.ԴԱՎԻԹ ՍԱՐՈՅԱՆ
ԳԼՈԲԱԼԱՑՈՒՄԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱԶԳԱՅԻՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ

Սույն գի­տա­կան հոդ­վա­ծում հե­ղի­նա­կը հան­գա­մա­նո­րեն ու­սում­նա­սի­րել և վեր­լու­ծու­թյան է են­թար­կել գլո­բա­լաց­ման և ազ­գա­յին պե­տու­թյան հետ կապ­ված ար­դի­ա­կան հիմ­նախն­դիր­նե­րը:

Գլո­բա­լաց­ման գոր­ծըն­թա­ցը հան­դես է գա­լիս որ­պես բազ­մաշ­երտ և օբ­յեկ­տիվ երևույթ, որը պայ­մա­նա­վոր­ված է հա­մաշ­խար­հա­յին հա­մա­կար­գում տն­տե­սա­կան, քա­ղա­քա­կան և սո­ցի­ալ-մ­շա­կու­թա­յին փոխ­կապ­վա­ծու­թյան խո­րաց­մամբ: Այն ձևավո­րում է պե­տու­թյուն­նե­րի միջև փոխ­կախ­վա­ծու­թյան նոր մա­կար­դակ՝ նպաս­տե­լով մի­ջազ­գա­յին հա­մա­գոր­ծակ­ցու­թյան ընդ­լայն­մա­նը, սա­կայն մի­ա­ժա­մա­նակ առա­ջաց­նում է լուրջ մար­տահ­րա­վեր­ներ ազ­գա­յին պե­տու­թյան հա­մար:

Վեր­լու­ծու­թյու­նը ցույց է տա­լիս, որ գլո­բա­լա­ցու­մը եր­կա­կի ազ­դե­ցու­թյուն ու­նի. մի կող­մից այն խթա­նում է տն­տե­սա­կան աճը, տեխ­նո­լո­գի­ա­կան զար­գա­ցու­մը և ինս­տի­տու­ցի­ո­նալ ար­դի­ա­կա­նա­ցու­մը, մյուս կող­մից՝ սահ­մա­նա­փա­կում է պե­տա­կան ինք­նիշ­խա­նու­թյան դա­սա­կան ըն­կա­լու­մը: Մաս­նա­վո­րա­պես, մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի, վե­րազ­գա­յին կա­ռույց­նե­րի և գլո­բալ շու­կա­նե­րի ազ­դե­ցու­թյան աճը հան­գեց­նում է պե­տա­կան ինք­նա­վա­րու­թյան հա­րա­բե­րա­կան նվազ­մա­նը:

Տե­սա­կան հար­թու­թյու­նում առանձ­նա­նում են եր­կու հիմ­նա­կան մո­տե­ցում­ներ՝ ռե­ա­լիս­տա­կան և ինս­տի­տու­ցի­ո­նա­լիս­տա­կան: Ռե­ա­լիստ­նե­րը պն­դում են, որ պե­տու­թյու­նը շա­րու­նա­կում է մնալ մի­ջազ­գա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րի առանց­քա­յին դե­րա­կա­տար՝ առաջ­նորդ­վե­լով սե­փա­կան շա­հե­րով և իշ­խա­նու­թյան պահ­պան­ման տրա­մա­բա­նու­թյամբ: Ի հա­կադ­րու­թյուն՝ ինս­տի­տու­ցի­ո­նա­լիստ­նե­րը շեշ­տում են վե­րազ­գա­յին ինս­տի­տուտ­նե­րի դե­րի աճը և ազ­գա­յին պե­տու­թյան գոր­ծա­ռույթ­նե­րի վե­րա­փո­խու­մը գլո­բալ կա­ռա­վար­ման հա­մա­կար­գում:

Սա­կայն առա­վել ամ­բող­ջա­կան պատ­կե­րա­ցում է տա­լիս հա­մա­կար­գա-­գոր­ծառ­նա­կան մո­տե­ցու­մը, որի հա­մա­ձայն՝ ոչ թե պե­տու­թյու­նը վե­րա­նում է, այլ ադապ­տաց­վում է նոր պայ­ման­նե­րին՝ վե­րա­ի­մաս­տա­վո­րե­լով իր գոր­ծա­ռույթ­նե­րը: Ժա­մա­նա­կա­կից պե­տու­թյու­նը աս­տի­ճա­նա­բար վե­րած­վում է «առևտրա­յին պե­տու­թյան», որի առաջ­նա­հեր­թու­թյուն­նե­րը տե­ղա­փոխ­վում են ռազ­մա­կան ու­ժից դե­պի տն­տե­սա­կան արդ­յու­նա­վե­տու­թյուն, մի­ջազ­գա­յին առևտրի զար­գա­ցում և գլո­բալ շու­կա­նե­րում մր­ցու­նա­կու­թյուն:

Մի­ա­ժա­մա­նակ գլո­բա­լա­ցու­մը խո­րաց­նում է նաև ան­հա­վա­սա­րու­թյուն­նե­րը պե­տու­թյուն­նե­րի միջև՝ պայ­մա­նա­վոր­ված տն­տե­սա­կան նե­րու­ժի, տեխ­նո­լո­գի­ա­կան զար­գաց­ման և մի­ջազ­գա­յին ին­տեգր­ման տար­բեր մա­կար­դակ­նե­րով: Արդ­յուն­քում ձևավոր­վում է բևեռաց­ված հա­մա­կարգ, որ­տեղ զար­գա­ցած պե­տու­թյուն­նե­րը ստա­նում են առա­վե­լու­թյուն­ներ, իսկ զար­գա­ցող երկր­նե­րը հա­ճախ հայտն­վում են կախ­վա­ծու­թյան մեջ:

Այս­պի­սով, գլո­բա­լա­ցու­մը ոչ թե վե­րաց­նում է ազ­գա­յին պե­տու­թյու­նը, այլ փո­խում է նրա բնույ­թը և դե­րա­կա­տա­րու­մը: Այն ստեղ­ծում է ինչ­պես զար­գաց­ման հնա­րա­վո­րու­թյուն­ներ, այն­պես էլ ինք­նիշ­խա­նու­թյան սահ­մա­նա­փակ­ման ռիս­կեր, ին­չը պա­հան­ջում է հա­վա­սա­րակշռ­ված և ռազ­մա­վա­րա­կան պե­տա­կան քա­ղա­քա­կա­նու­թյուն:

Հիմ­նա­բա­ռեր— գլո­բա­լա­ցում, մի­ջազ­գա­յին հա­մա­գոր­ծակ­ցու­թյուն, ինք­նիշ­խան իրա­վունք­ներ, պե­տա­կան ինք­նիշ­խա­նու­թյուն, ինք­նիշ­խա­նու­թյան սա­հա­մա­նա­փա­կում, մար­դու իրա­վունք­ներ:

[collapse]

7.ՔՐԻՍՏԻՆԵ ՏԱՆԱՋՅԱՆ
ՇԱԽՄԱՏՆ ԱԶԱՏԱԶՐԿՎԱԾՆԵՐԻ ՀԱՄԱՐ. ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ՇԱՐԺԱՌԻԹՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԿԱՌՈՒՑԱՐԿՄԱՆ ՇՈՒՐՋ

Աշ­խա­տանքն ուղղ­ված է «Շախ­մա­տը հա­նուն ազա­տու­թյան» մր­ցաշ­ա­րի հե­տա­զո­տու­թյան  արդ­յունք­նե­րի վեր­լու­ծու­թյա­նը: Այս­տեղ անդ­րա­դարձ է կա­տար­վում մր­ցաշ­ա­րի արդ­յու­նա­վե­տու­թյա­նը,  մր­ցաշ­ա­րի ըն­թաց­քում մաս­նա­կից­նե­րի  հու­զա­կան ապ­րում­նե­րին: Շախ­մա­տի տե­ղի, դե­րի բա­ցա­հայ­տու­մը  դա­տա­պարտ­յալ­նե­րի կյան­քում ար­տա­ցոլ­վում է հե­տա­զո­տու­թյան տվ­յալ­նե­րի մեջ: Այս մր­ցաշ­ա­րը կա­րող է դառ­նալ շախ­մա­տի մար­զա­կան, մշա­կու­թա­յին և սո­ցի­ա­լա­կան նե­րու­ժի բա­ցա­հայտ­ման հար­թակ:

Հիմ­նա­բա­ռեր— մո­տի­վա­ցի­ա, ինք­նո­րոշ­ում, սո­ցի­ա­լա­կան նե­րա­ռում, ինք­նա­վա­րու­թյուն, կոմ­պե­տեն­ցի­ա, վե­րա­ին­տեգ­րում:

[collapse]
8.ՄԱՐԿ ԱԶԴԱՐԻԴԻՍ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ

Կո­ռուպ­ցի­ա­յի դեմ պայ­քարն առն­վազն ձևական տե­սանկ­յու­նից հան­դի­սա­ցել է Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան պե­տա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան առաջ­նա­հեր­թու­թյուն­նե­րից դեռևս 21-րդ դա­րի սկզ­բից1: Բո­վան­դա­կա­յին տե­սանկ­յու­նից հա­կա­կո­ռուպ­ցի­ոն պայ­քա­րը վե­րա­ի­մաս­տա­վոր­վեց 2018 թվա­կա­նի հե­ղա­փո­խու­թյու­նից հե­տո՝ դառ­նա­լով քա­ղա­քա­կան իշ­խա­նու­թյան գլ­խա­վոր «թշ­նա­մին»: Հա­կա­կո­ռուպ­ցի­ոն ռազ­մա­վա­րու­թյան շր­ջա­նակ­նե­րում իրա­կա­նաց­ված բազ­մա­թիվ բա­րե­փո­խում­նե­րի մեջ առանձ­նա­կի հիշ­ա­տակ­ման են ար­ժա­նի Հա­տուկ քնն­չա­կան ծա­ռա­յու­թյան հեն­քի հի­ման վրա նա­խաքն­նու­թյուն և օպե­րա­տիվ-­հե­տա­խու­զա­կան գոր­ծա­ռույթ­ներ իրա­կա­նաց­նող հա­կա­կո­ռուպ­ցի­ոն մաս­նա­գի­տաց­ված մարմ­նի՝ հա­կա­կո­ռուպ­ցի­ոն կո­մի­տե­ի և մաս­նա­գի­տաց­ված հա­կա­կո­ռուպ­ցի­ոն դա­տա­րան­նե­րի ստեղ­ծու­մը, ինչ­պես նաև «Ապօ­րի­նի ծա­գում ու­նե­ցող գույ­քի բռ­նա­գանձ­ման մա­սին» Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան օրեն­քի ըն­դու­նու­մը2: Իր հեր­թին, էա­կան հա­մա­կար­գա­յին փո­փո­խու­թյուն­նե­րից ան­մասն է մնա­ցել ՀՀ դա­տա­խա­զու­թյու­նը՝ սահ­մա­նա­փակ­վե­լով կո­ռուպ­ցի­ոն հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի քն­նու­թյան նկատ­մամբ հս­կո­ղու­թյուն իրա­կա­նաց­նող և ապօ­րի­նի ծա­գում ու­նե­ցող գույ­քի բռ­նա­գանձ­ման գոր­ծա­ռույթն իրա­կա­նաց­նող վար­չու­թյուն­նե­րի ստեղծ­մամբ: Մինչ­դեռ դա­տա­խա­զու­թյու­նը հան­դի­սա­նում է հա­կա­կո­ռուպ­ցի­ոն պայ­քա­րի ան­փո­խա­րի­նե­լի հիմ­նա­կան դե­րա­կա­տա­րը թե՛ քրե­ա­կան, թե՛ քա­ղա­քա­ցի­ա­կան ոլոր­տում:

Սույն հոդ­վա­ծը նվիր­ված է հա­կա­կո­ռուպ­ցի­ոն գոր­ծե­րով ՀՀ գլ­խա­վոր դա­տա­խա­զու­թյու­նից առանձ­նաց­ված հա­տուկ դա­տա­խա­զա­կան մարմ­նի ստեղծ­ման հիմ­նախնդ­րին: Մաս­նա­վո­րա­պես, հե­տա­զո­տու­թյան շր­ջա­նակ­նե­րում քն­նարկ­ման առար­կա է դառ­նա­լու ներ­կա հա­մա­կար­գա­յին իրա­վի­ճա­կի հիմ­նա­վոր­վա­ծու­թյու­նը և արդ­յու­նա­վե­տու­թյու­նը, ինչ­պես նաև նոր ան­կախ մարմ­նի ստեղծ­ման անհ­րա­ժեշ­տու­թյու­նը:

Հոդ­վա­ծի շր­ջա­նակ­նե­րում փորձ է ար­վել հա­մա­պար­փակ ու­սում­նա­սի­րել Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան ներ­կա հա­կա­կո­ռուպ­ցի­ոն հա­մա­կար­գը՝ առան­ձին ուշ­ադ­րու­թյուն դարձ­նե­լով խնդ­րա­հա­րույց տար­րե­րին: Ու­սում­նա­սիր­վել է նաև խնդ­րո հար­ցի առն­չու­թյամբ մի­ջազ­գա­յին լա­վա­գույն փոր­ձը:

Ի թիվս այլ­նի, ընտր­ված թե­մա­յի ար­դի­ա­կա­նու­թյան մա­սին են վկա­յում հա­կա­կո­ռուպ­ցի­ոն ռազ­մա­վա­րու­թյան պե­տա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան առաջ­նա­հեր­թու­թյուն հան­դի­սա­նա­լը, հա­կա­կո­ռուպ­ցի­ոն գոր­ծի­քա­կազ­մի շա­րու­նա­կա­կան կա­տա­րե­լա­գործ­ման անհ­րա­ժեշ­տու­թյու­նը՝ նե­րառ­յալ կո­ռուպ­ցի­ոն բարձր ռիս­կայ­նու­թյան ոլորտ­նե­րում զս­պում­նե­րի և հա­կակ­շիռ­նե­րի գոր­ծիք­նե­րի ներդ­րու­մը, լի­ա­զո­րու­թյուն­նե­րի կոն­սո­լի­դա­ցի­ա­յի բա­ցառ­ման անհ­րա­ժեշ­տու­թյու­նը:

Հիմ­նա­բա­ռեր— դա­տա­խա­զու­թյուն, հա­կա­կո­ռուպ­ցի­ոն ռազ­մա­վա­րու­թյուն, փոխզս­պում, հա­կա­կո­ռուպ­ցի­ոն հա­մա­կարգ, կո­ռուպ­ցի­ոն ռիս­կեր:

[collapse]

9.ԼԻԼԻԹ ԱՎԴԱԼՅԱՆ

ՑՄԱՀ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ԷՔԶԻՍՏԵՆՑԻԱԼ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդ­վա­ծում քն­նարկ­վում են ցմահ դա­տա­պարտ­յալ­նե­րի էք­զիս­տեն­ցի­ալ դիր­քո­րոշ­ում­նե­րի առանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րը, ինչ­պես նաև՝ իրա­կա­նաց­ված փոր­ձա­րա­րա­կան հե­տա­զո­տու­թյան արդ­յունք­նե­րը:

Հիմ­նա­բա­ռեր — ցմահ դա­տա­պարտ­յալ­ներ, էք­զիս­տեն­ցի­ալ դիր­քո­րոշ­ում­ներ, իմաս­տա­կեն­սա­կան կողմ­նո­րոշ­ում­ներ, էք­զիս­տեն­ցի­ալ մո­տի­վա­ցի­ա, իմաս­տա­յին դիր­քո­րոշ­ում­ներ, կյան­քի իմաստ:

[collapse]

10.ԱՇՈՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՐՊԵՍ ԻՐԱՎԱԿԱՆ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿ

Հոդ­վա­ծում քն­նարկ­վում է ար­տո­նու­թյուն­նե­րի, որ­պես իրա­վա­կան առա­վե­լու­թյուն­նե­րի տե­սա­կի իրա­վա­բա­նա­կան բնույ­թը և դրանց նշա­նա­կու­թյու­նը: Ար­տո­նու­թյուն­նե­րը, որոնց մի­ջո­ցով ան­ձին կամ որոշ­ա­կի խմ­բե­րին տր­վում են հա­տուկ իրա­վունք­ներ կամ ազա­տու­թյուն­ներ, ներ­կա­յաց­վում են որ­պես բա­ցա­ռու­թյուն­ներ ընդ­հա­նուր կա­նոն­նե­րից, որոնց նպա­տակն է սո­ցի­ա­լա­պես պաշտ­պա­նել և բա­րե­լա­վել որոշ ան­ձանց իրա­վա­կան դրու­թյու­նը: Հոդ­վա­ծում առանձ­նաց­ված են ար­տո­նու­թյուն­նե­րի տար­բեր տե­սակ­ներ, ինչ­պես նաև ներ­կա­յաց­ված են ՀՀ օրենսդ­րու­թյամբ որոշ­ա­կի սո­ցի­ա­լա­կան խմ­բե­րին, օրի­նակ՝ զոհ­ված զին­ծա­ռա­յող­նե­րի ըն­տա­նիք­նե­րին տր­վող ար­տո­նու­թյուն­նե­րը:

Սույն գի­տա­կան հե­տա­զո­տու­թյան մեջ նշ­վում է, որ ար­տո­նու­թյուն­նե­րը կա­րող են լի­նել նաև իրա­վա­կան այլ մի­ջոց­նե­րի՝ այդ թվում երաշ­խիք­նե­րի մի մասն, սա­կայն դրանք տար­բեր են: Իրա­վա­կան երաշ­խիք­նե­րը ուղղ­ված են մար­դու իրա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյա­նը, իսկ ար­տո­նու­թյուն­նե­րը հա­տուկ առա­վե­լու­թյուն­ներ են, որոնք տրա­մադր­վում են որոշ­ա­կի ան­ձանց՝ նշ­ված ան­ձանց իրա­վա­կան վի­ճա­կը բա­րե­լա­վե­լու նպա­տա­կով: Ար­տո­նու­թյուն­նե­րի տրա­մադ­րու­մը պետք է հս­տակ սահ­ման­ված լի­նի օրենք­նե­րով՝ ար­դա­րու­թյան ապա­հով­ման և չա­րաշ­ա­հում­նե­րը կան­խե­լու նպա­տա­կով:

Վե­րոնշ­յա­լը ընդգ­ծում է ար­տո­նու­թյուն­նե­րի, որ­պես իրա­վա­կան կար­գա­վոր­ման մի­ջո­ցի, կարևորու­թյու­նը ար­դար ու հա­վա­սար հա­սա­րա­կու­թյուն ստեղ­ծե­լու գոր­ծում:

Հիմ­նա­բա­ռեր — առա­վե­լու­թյուն, ան­ձեռնմ­խե­լի­ու­թյուն, ար­տո­նու­թյուն, առանձ­նաշ­նոր­հու­թյուն, երաշ­խիք:

[collapse]

11.ՍՈՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ՀԱՅԵՑՈՂՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՊԱՏԺԻ ԿՐՈՒՄԻՑ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԱԶԱՏԵԼԻՍ

Հե­տա­զո­տու­թյան առար­կան հան­դի­սա­նում է դա­տա­կան հա­յե­ցո­ղու­թյան սահ­ման­նե­րը ան­ձին պատ­ժի կրու­մից պայ­մա­նա­կան վա­ղա­ժամ­կետ ազա­տե­լիս, որի շր­ջա­նակ­նե­րում ու­սում­նա­սի­րել ենք  օրենսդ­րա­կան և իրա­վա­կի­րառ պրակ­տի­կա­յում առ­կա խն­դիր­նե­րը, հնա­րա­վոր լուծ­ման եղա­նակ­նե­րը: Սույն հե­տա­զո­տու­թյամբ դա­տա­կան հա­յե­ցո­ղու­թյան շր­ջա­նակ­նե­րում մե­ծա­պես շեշ­տադ­րում է կա­տար­վել քրե­ա­կա­տա­րո­ղա­կան հիմ­նարկ­նե­րի և պրո­բա­ցի­ոն ծա­ռա­յու­թյան զե­կույց­նե­րի կարևորու­թյա­նը, որոնք պրակ­տի­կա­յում էա­կա­նո­րեն կա­րող են ազ­դել դա­տա­րա­նի կող­մից պատ­ժի կրու­մից պայ­մա­նա­կան վա­ղա­ժամ­կետ ազա­տե­լու վե­րա­բեր­յալ որոշ­ում կա­յաց­նե­լիս:

Ու­սում­նա­սի­րու­թյան շր­ջա­նակ­նե­րում անդ­րա­դարձ ենք կա­տա­րել նաև դա­տա­կան պրակ­տի­կա­յին և առ­կա հա­կա­սու­թյուն­նե­րին, որոնք էլ մե­ծա­պես հիմք ենք հան­դի­սա­ցել հան­գել այն եզ­րա­կա­ցու­թյա­նը, որ պատ­ժի կրու­մից պայ­մա­նա­կան վա­ղա­ժամ­կետ ազա­տե­լու հար­ցը քն­նար­կե­լիս առաջ­նա­յին է բազ­մա­կող­մա­նի և օբ­յեկ­տիվ հե­տա­զո­տել տր­ված զե­կույց­նե­րը ու առա­ջար­կում ենք դի­տար­կել դրանք պար­տա­դի­րու­թյան հա­մա­տեքս­տում:

Հիմ­նա­բա­ռեր— Դա­տա­պարտ­յալ, պա­տիժ, դա­տա­կան պրակ­տի­կա, քրե­ա­կա­տա­րո­ղա­կան հիմ­նարկ, պրո­բա­ցի­ոն ծա­ռա­յու­թյուն, դա­տա­կան հա­յե­ցո­ղու­թյուն:

[collapse]

12.ՄԱՐԻԱ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
ԻՆՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ
ՏԱՐԲԵՐ ԱՆՁՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒԻՑԻԴԱԼ ՎԱՐՔԻ ՎՐԱ

Գի­տա-­հե­տա­զո­տա­կան աշ­խա­տանքն ուղղ­ված է սու­ի­ցի­դալ ռիս­կի վեր­լու­ծու­թյա­նը ազա­տազրկ­ված ան­ձանց մոտ՝ վաղ և մա­սամբ մի­ջին հա­սու­նու­թյան տա­րի­քում (25-45)՝ խո­րա­նա­լով հո­գե­բա­նա­կան մե­խա­նիզմ­նե­րի մեջ: Գի­տա­կան հոդ­վա­ծում վեր­լուծ­վում են սու­ի­ցի­դալ վար­քի առանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րը, ինքնաս­պա­նու­թյան հա­յե­ցա­կար­գը և բա­ցա­հայտ­վում են սու­ի­ցի­դալ վար­քի վրա ազ­դող գոր­ծոն­նե­րը:

Հիմ­նա­բա­ռեր— սու­ի­ցի­դալ վար­քա­գիծ և ռիսկ, հու­սա­հա­տու­թյուն, սո­ցի­ա­լա­կան հո­ռե­տե­սու­թյուն, հա­կա­սու­ի­ցի­դալ գոր­ծոն­ներ:

[collapse]

13.ԿԱՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻՆ ՀԱԿԱԶԴՄԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՌՈՒՑԱԿԱՐԳԵՐԸ

Սույն հոդ­վա­ծը վեր­լու­ծում է շր­ջա­կա մի­ջա­վայ­րի պահ­պա­նու­թյան ոլոր­տի ժա­մա­նա­կա­կից հիմ­նախն­դիր­նե­րը՝ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան իրա­վա­կան հա­մա­կար­գի հա­մա­տեքս­տում: Աշ­խա­տան­քում դի­տարկ­վում է մար­դու սահ­մա­նադ­րա­կան իրա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյան նյու­թա­կան և ինս­տի­տու­ցի­ո­նալ շր­ջա­նա­կը: Ու­սում­նա­սիր­վում են ներ­պե­տա­կան էկո­լո­գի­ա­կան խն­դիր­նե­րի հետևան­քով առա­ջա­ցող ժա­մա­նա­կա­կից մար­տահ­րա­վեր­նե­րը: Մի­ա­ժա­մա­նակ, վեր­լուծ­վում են այդ խն­դիր­նե­րի սահ­մա­նադրա­ի­րա­վա­կան ու օրենսդ­րա­կան կար­գա­վոր­ման առանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րը:

Հա­տուկ ուշ­ադ­րու­թյուն է դարձ­վում Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան ստանձ­նած մի­ջազ­գա­յին պար­տա­վո­րու­թյուն­նե­րի և մար­դու իրա­վունք­նե­րի մի­ջազ­գա­յին չա­փո­րոշ­իչ­նե­րի ազ­դե­ցու­թյա­նը ազ­գա­յին իրա­վա­կար­գի զար­գաց­ման վրա:

Մի­ա­ժա­մա­նակ, դի­տարկ­վում է ժա­մա­նա­կա­կից մար­տահ­րա­վեր­նե­րին հա­կազ­դող սահ­մա­նադրաիրա­վա­կան կա­ռու­ցա­կար­գե­րի կա­տա­րե­լա­գործ­ման անհ­րա­ժեշ­տու­թյու­նը:

Հոդ­վա­ծում հիմ­նա­վոր­վում է, որ շր­ջա­կա մի­ջա­վայ­րի պահ­պա­նու­թյան ոլոր­տում պե­տու­թյան գոր­ծա­ռույթ­նե­րը պետք է դուրս գան ձևական վար­չա­րա­րու­թյան շր­ջա­նա­կից: Պե­տու­թյան գոր­ծա­ռույթ­նե­րը պետք է մեկ­նա­բան­վեն որ­պես ակ­տիվ, կան­խար­գե­լիչ և մար­դա­կենտ­րոն պար­տա­կա­նու­թյուն­ներ: Այս մո­տե­ցու­մը հատ­կա­պես պար­տա­դիր է դառ­նում այն դեպ­քե­րում, երբ առ­կա են մար­դու կյան­քի ու առող­ջու­թյան հա­մար կան­խա­տե­սե­լի ռիս­կեր:

Հիմ­նա­բա­ռեր—  շր­ջա­կա մի­ջա­վայր, կա­յուն զար­գա­ցում, սահ­մա­նադ­րա­կան պար­տա­վո­րու­թյուն­ներ, մար­դու իրա­վունք­ներ, բնա­պահ­պա­նա­կան անվ­տան­գու­թյուն, օդի աղ­տո­տում, հո­ղի աղ­տո­տում, ծանր մե­տաղ­ներ, հան­քարդ­յու­նա­բե­րա­կան աղ­տո­տում, կեն­սա­մո­նի­թո­րինգ, սնն­դա­յին շղ­թա­յի աղ­տո­տում, կա­յուն օր­գա­նա­կան աղ­տո­տիչ­ներ (POPs), դի­օք­սին­ներ, շր­ջա­կա մի­ջա­վայ­րի վրա ազ­դե­ցու­թյան գնա­հա­տում (ՇՄԱԳ/ EIA), ռազ­մա­վա­րա­կան բնա­պահ­պա­նա­կան գնա­հա­տում (SEA), առող­ջու­թյան վրա ազ­դե­ցու­թյան գնա­հա­տում (HIA), կոն­վեն­ցի­ոն պա­տաս­խա­նատ­վու­թյուն, կան­խար­գե­լիչ վե­րահս­կո­ղու­թյուն:

[collapse]

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.