2026 սեպտեմբեր 5(66)


ԲԵՌՆԵԼ

1. ԱՆԻ ԶՈՀՐԱԲՅԱՆ
ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՈՒՄ. ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ՏԱՐՐԵՐՈՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՊԱՑՈՒՑՈՂԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՎԱՐՉԱԿԱՐԳԸ ՀՀ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ

Հոդ­վա­ծում դոկտ­րի­նալ և հա­մա­չա­փու­թյան թես­տի մե­թոդ­նե­րով վեր­լուծ­վում է ՀՀ 2026թ. նոր օրենսդ­րու­թյամբ կա­տա­րո­ղա­կան վա­րույ­թում ներդր­ված ապա­ցուց­ման հա­մակց­ված վար­չա­կար­գը: Հիմ­նա­վոր­վում է, որ մր­ցակ­ցա­յին բե­ռի և հար­կա­դիր կա­տա­րո­ղի ի պաշ­տո­նե լի­ա­զո­րու­թյուն­նե­րի սին­թե­զը հաղ­թա­հա­րում է վար­չա­րա­րա­կան մո­դե­լի ճգ­նա­ժա­մը: Ապա­ցուց­վում է, որ առանց հա­մա­ձայ­նու­թյան լու­սան­կար­ման, ձայ­նագ­րառ­ման և տե­սան­կա­րա­հան­ման օրի­նա­կա­նա­ցու­մը պա­հան­ջում է անձ­նա­կան տվ­յալ­նե­րի պաշտ­պա­նու­թյան ինս­տի­տու­ցի­ո­նալ զս­պում­ներ:

Հիմ­նա­բա­ռեր— կա­տա­րո­ղա­կան վա­րույթ, ապա­ցուց­ման բեռ, փաս­տի ըն­դու­նում, տե­սա­ձայ­նագ­րում, հա­մա­չա­փու­թյուն:

[collapse]
2. ԱՐՄԱՆ ԱԼԻԽԱՆՅԱՆ
ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԸ՝ ՈՐՊԵՍ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏ, ՈՐՈՇ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐ

Հոդ­վա­ծը նվիր­ված է ՀՀ քրե­ա­կան օրենսգր­քով նա­խա­տես­ված հան­րա­յին ծա­ռա­յու­թյան շա­հե­րի դեմ ուղղ­ված հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի հա­տուկ սուբ­յեկտ հան­դի­սա­ցող պաշ­տո­նա­տար անձ հաս­կա­ցու­թյան քրե­ա­ի­րա­վա­կան վեր­լու­ծու­թյա­նը: Հե­ղի­նա­կը վեր­լու­ծել է ինչ­պես նախ­կին, այն­պես էլ գոր­ծող ՀՀ քրե­ա­կան օրենսգր­քում տեղ գտած սահ­մա­նում­նե­րը, սա­կայն հե­տա­զո­տու­թյան ու­սում­նա­սի­րու­թյան հիմ­նա­կան օբ­յեկ­տը հան­դի­սա­նում են ՀՀ գոր­ծող քրե­ա­կան օրենսգր­քի 3-րդ հոդ­վա­ծի 1-ին մա­սի 20-րդ կե­տի ‹‹ա›› են­թա­կե­տում օգ­տա­գործ­վող հաս­կա­ցու­թյուն­նե­րը, մաս­նա­վո­րա­պես՝ ‹‹հան­րա­յին ծա­ռա­յող››, ‹‹հան­րա­յին պաշ­տոն զբա­ղեց­նող անձ››, ‹‹պե­տու­թյան կամ հա­մայն­քի անու­նից հան­դես գա­լու լի­ա­զո­րու­թյուն›› և ‹‹իրա­վունք, պար­տա­կա­նու­թյուն կամ պա­տաս­խա­նատ­վու­թյուն առա­ջաց­նող գոր­ծա­ռույթ­ներ›› ձևակեր­պում­նե­րի բո­վան­դա­կու­թյու­նը:
Հիմ­նա­վոր­վում է, որ գոր­ծող օրենսդ­րա­կան կար­գա­վո­րու­մը պաշ­տո­նա­տար ան­ձի քրե­ա­ի­րա­վա­կան կար­գա­վի­ճա­կը պայ­մա­նա­վո­րում է մի քա­նի տար­րե­րի հա­մադ­րու­թյամբ, սա­կայն նշ­ված տար­րե­րի ոչ լի­ար­ժեք հս­տա­կեց­վա­ծու­թյու­նը մի շարք դեպ­քե­րում առա­ջաց­նում է իրա­վա­կան անո­րոշ­ու­թյուն:
Թե­մա­յի գի­տա­կան նո­րույ­թը բխում է այն հան­գա­ման­քից, որ գոր­ծող ՀՀ քրե­ա­կան օրենսգր­քով էա­պես փո­փոխ­վել է պաշ­տո­նա­տար անձ հաս­կա­ցու­թյու­նը՝ նախ­կին օրենսգր­քում տր­ված ձևակեր­պում­նե­րի հետ հա­մե­մա­տած:
Հե­տա­զո­տու­թյամբ ստաց­ված արդ­յունք­նե­րը կա­րող են կի­րառ­վել քրե­ա­կան իրա­վուն­քի գի­տու­թյան տե­սա­կան ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րում և իրա­վա­կի­րառ պրակ­տի­կա­յումª նկա­տի ու­նե­նա­լով, որ պաշ­տո­նա­տար ան­ձի հատ­կա­նիշ­նե­րի մեկ­նա­բա­նու­թյու­նը ան­մի­ջա­կա­նո­րեն ազ­դում է հան­րա­յին ծա­ռա­յու­թյան շա­հե­րի դեմ ուղղ­ված հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի որակ­ման վրա:

Հիմ­նա­բա­ռեր— Հան­ցա­գոր­ծու­թյան հա­տուկ սուբ­յեկտ, պաշ­տո­նա­տար ան­ձը, հան­րա­յին ծա­ռա­յող:

[collapse]
3. ԱՐԹՈՒՐ ԱՐՄԵՆԱԿՅԱՆ ԼԻԼԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՏՐՎՈՂ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄԸ ՈՐՊԵՍ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՒՄԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ՉԱՎԱՐՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ

Հոդվածում քննարկվում է վարչական մարմնի կողմից տրվող գրավոր նախազգուշացման իրավական բնույթը՝ որպես քաղաքաշինական նորմերով սահմանված ժամկետներում շինարարությունը չավարտելու արձագանքման մեխանիզմի առանցքային տարր և վարչական պատասխանատվության օրինական կիրառման պայման: Հայաստանի Հանրապետության օրենսդրության հիման վրա ուսումնասիրության մեջ վերլուծվում է քաղաքաշինական գործունեության ընթացքում ժամկետների խախտման համար վարչական պատասխանատվության վերաբերյալ դրույթի (ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154 / 154.1 հոդվածներ) և քաղաքաշինական կարգավորման համակարգում գրավոր նախազգուշացման կանոնների (ՙՔաղաքաշինության մասին՚ ՀՀ օրենքի 23-րդ հոդված) փոխկապակցվածությունը:
Հատուկ ուշադրություն է դարձվում համեմատական-իրավական համատեքստին (մասնավորապեսª Ֆրանսիայի և Իսպանիայի որոշ ինքնավար համայնքների մոտեցումներին), որը ցույց է տալիս կարգավորման մոդելների տարբերակվածությունը՝ նախազգուշացման պարտադիր փուլից մինչև ժամկետն անցնելու փաստի առավելապես ձևական արձանագրումը: Հոդվածի հիմնական մասը վերաբերում է հայկական դատական պրակտիկայի էվոլյուցիային. այն մոտեցումից, ըստ որի նախազգուշացումը դիտարկվում էր որպես սանկցիայի կիրառման հետ կապ չունեցող հանգամանք (թիվ ՎԴ/1876/05/13 գործ, որը վերահաստատվել է թիվ ՎԴ/0453/05/18 գործում), մինչև դոկտրինալ առումով հիմնավորված այն հայեցակարգը, որը նախազգուշացումը ճանաչում է որպես պատասխանատվության պարտադիր նյութաիրավական նախապայման (թիվ ՎԴ/1533/05/20 գործ): Հոդվածում հիմնավորվում է, որ այս նոր մեկնաբանությունն ամրապնդում է համաչափության, իրավական որոշակիության և վարչական կիրարկման պրակտիկայի կանխատեսելիության սկզբունքները՝ ձևավորելով աստիճանական արձագանքման մոդել, որի նպատակն է կանխել անբարենպաստ հետևանքները և ապահովել շինարարության ավարտը:

Հիմ­նա­բա­ռեր — քաղաքաշինական գործունեություն, շինարարության ժամկետներ, գրավոր նախազգուշացում, վարչական պատասխանատվություն, համաչափություն, իրավական որոշակիություն, դատական պրակտիկա, Հայաստանի Հանրապետություն:

[collapse]

4. ԱՐԹՈՒՐ ՂԱՄԲԱՐՅԱՆ
ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏԱԾ ՈՐՈՇՄԱՆ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՏԿՈՒՄԸ

Հոդ­վա­ծում վեր­լուծ­վում է ՀՀ քրե­ա­կան դա­տա­վա­րու­թյան օրենսգր­քի 207-րդ հոդ­վա­ծի 13-րդ մա­սով նա­խա­տես­ված՝ քրե­ա­կան վա­րույ­թը կար­ճե­լու մա­սին օրի­նա­կան ու­ժի մեջ մտած որոշ­ման թե­րու­թյուն­նե­րի (անհս­տա­կու­թյուն­նե­րի և բաց­թո­ղում­նե­րի) լուծ­ման մե­խա­նիզ­մը: Հե­ղի­նա­կը տա­րան­ջա­տում է թե­րու­թյուն­նե­րի շտկ­ման ընդ­հա­նուր և հա­տուկ ռե­ժիմ­նե­րը, քն­նար­կում որոշ­ման էու­թյու­նը չփո­փո­խե­լու պայ­մա­նը, ինչ­պես նաև առան­ձին վեր­լու­ծում վա­րու­թա­յին ծախ­սե­րի բաշխ­ման հետ կապ­ված հար­ցե­րը: Անդ­րա­դարձ է կա­տար­վում նաև օրենսդ­րա­կան բաց­թող­մա­նը՝ հս­կող դա­տա­խա­զի որոշ­մա­նը շա­հագր­գիռ ան­ձանց ծա­նո­թաց­նե­լու կար­գի բա­ցա­կա­յու­թյա­նը:

Հիմ­նա­բա­ռեր — քրե­ա­կան վա­րույ­թի կար­ճում, դա­տա­վա­րա­կան որոշ­ման թե­րու­թյուն­ներ, անհս­տա­կու­թյուն­նե­րի լու­ծում, բաց­թո­ղում­նե­րի վե­րա­ցում, վա­րու­թա­յին ծախ­սե­րի բաշ­խում, հս­կող դա­տա­խազ, օրի­նա­կան ուժ, դա­տա­վա­րա­կան անա­լո­գի­ա:

[collapse]

5. ՀԱՅԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ՄԵՂՔԸ ՈՐՊԵՍ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆ

Հոդ­վա­ծում ու­սում­նա­սիր­վում է պայ­մա­նագ­րա­յին մեղ­քի էու­թյունն ու բո­վան­դա­կու­թյու­նը: Հիմ­նա­վոր­վում է, որ որ­պես պայ­մա­նագ­րա­յին մեղ­քի գնա­հատ­ման չա­փա­նիշ պետք դի­տար­կել ոչ թե սե­փա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի և դրա հետևանք­նե­րի նկատ­մամբ պար­տա­պա­նի սուբ­յեկ­տիվ վե­րա­բեր­մուն­քը, այլ պար­տա­վո­րու­թյան պատ­շաճ կա­տա­րումն ապա­հո­վե­լու նպա­տա­կով նրա կող­մից անհ­րա­ժեշտ մի­ջոց­ներ ձեռ­նար­կե­լու հան­գա­ման­քը: Առա­ջարկ­վում է վե­րա­նա­յել գոր­ծա­րար­նե­րի ընդ­հա­նուր՝ առանց մեղ­քի պա­տաս­խա­նատ­վու­թյան ռե­ժի­մը և պայ­մա­նագ­րա­յին պա­տաս­խա­նատ­վու­թյան շր­ջա­նակ­նե­րում գոր­ծա­րար­նե­րի մեղ­քը գնա­հա­տե­լիս առաջ­նորդ­վել ընդ­հա­նուր՝ պայ­մա­նագ­րա­յին մեղ­քի գնա­հատ­ման ընդ­հա­նուր չա­փա­նիշ­ով:

Հիմ­նա­բա­ռեր — Պայ­մա­նագ­րա­յին մեղք, պայ­մա­նագ­րա­յին պա­տաս­խա­նատ­վու­թյուն, քա­ղա­քա­ցի­ա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյուն, պար­տա­վո­րու­թյան խախ­տում, պար­տա­պան, ձեռ­նար­կա­տի­րա­կան գոր­ծու­նե­ու­թյան սուբ­յեկտ, առանց մեղ­քի պա­տաս­խա­նատ­վու­թյուն, ան­հաղ­թա­հա­րե­լի ուժ, պար­տա­պա­նի վե­րահս­կո­ղու­թյուն, պատ­շաճ կա­տա­րում:

[collapse]
6. ԷԴՎԱՐԴ ՄՈՎՍԻՍՅԱՆ ՀՐԱՅՐ ԱՂԱՎԵԼՅԱՆ
ԱԿՆՀԱՅՏ ԱՆՀԻՄՆ ՀԱՅՑԸ ՈՐՊԵՍ ԱՐԱԳԱՑՎԱԾ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՀԻՄՔ

Հոդ­վա­ծը նվիր­ված է ակն­հայտ ան­հիմն հայ­ցի ինս­տի­տու­տի ու­սում­նա­սի­րու­թյա­նը՝ որ­պես արա­գաց­ված դա­տաքն­նու­թյուն կի­րա­ռե­լու իրա­վա­կան հիմք: Վեր­լուծ­վում են ակն­հայտ ան­հիմն հայ­ցի հաս­կա­ցու­թյու­նը, դրա բնո­րոշ հատ­կա­նիշ­նե­րը և կի­րառ­ման դա­տա­վա­րա­կան չա­փա­նիշ­նե­րը: Քն­նարկ­վում են դա­տա­րա­նի հա­յե­ցո­ղա­կան լի­ա­զո­րու­թյուն­նե­րի սահ­ման­նե­րը, կող­մե­րի դա­տա­վա­րա­կան իրա­վունք­նե­րի ապա­հով­ման հար­ցե­րը և արա­գաց­ված դա­տաքն­նու­թյան կի­րառ­ման ազ­դե­ցու­թյու­նը ար­դար դա­տաքն­նու­թյան սկզ­բուն­քի վրա: Հոդ­վա­ծում կա­տար­վում են տե­սա­կան և գործ­նա­կան մո­տե­ցում­նե­րի հա­մադ­րա­կան վեր­լու­ծու­թյուն­ներ, որոնց հի­ման վրա ձևակերպ­վում են հա­մա­պա­տաս­խան եզ­րա­հան­գում­ներ:

Հիմ­նա­բա­ռեր — ակն­հայտ ան­հիմն հայց, արա­գաց­ված դա­տաքն­նու­թյուն, ար­դար դա­տաքն­նու­թյուն, փաս­տա­կան հիմ­քի բա­վա­րա­րու­թյուն, ակն­հայտ ոչ իրա­վա­չափ պա­հանջ, դա­տա­վա­րա­կան իրա­վուն­քի չա­րաշ­ա­հում, ար­դա­րա­դա­տու­թյան արդ­յու­նա­վե­տու­թյուն, հա­մե­մա­տա­կան դա­տա­վա­րա­կան իրա­վունք, մերժ­ման հիմ­քեր:

[collapse]
7. ԺՈՐԺԵՏԱ ԲԵԳԼԱՐՅԱՆ
ԻՐԱՎԱԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԻՐԱՎԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՎԱՐՔԱԳԾԱՅԻՆ ԻՐԱՑՄԱՆ ԿԱՌՈՒՑԱԿԱՐԳՈՒՄ. ԿԱՌՈՒՑՎԱԾՔ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆԱՑՈՒՄ ԵՎ ՁԵՎԱԽԵՂՈՒՄՆԵՐ

Հոդ­վա­ծում իրա­վա­գի­տակ­ցու­թյու­նը դի­տարկ­վում է որ­պես իրա­վա­կան մշա­կույ­թի վար­քագ­ծա­յին իրաց­ման միջ­նոր­դա­կան կա­ռու­ցա­կարգ: Առա­ջարկ­վում է հն­գա­բա­ղադ­րիչ մո­դել՝ տե­ղե­կաց­վա­ծու­թյուն, իմաս­տա­յին ըմբռ­նում, ար­ժե­քա­յին վե­րա­բեր­մունք, իրա­վա­կան ինք­նարդ­յու­նա­վե­տու­թյուն և գոր­ծո­ղու­թյան պատ­րաս­տա­կա­մու­թյուն: Բա­ցա­հայտ­վում են սո­ցի­ա­լա­կա­նաց­ման հաս­տա­տու­թա­յին աղբ­յուր­նե­րը և իրա­վա­կան նի­հի­լիզ­մի, իդե­ա­լիզ­մի ու ցի­նիզ­մի տար­բեր պատ­ճառ­նե­րը:

Հիմ­նա­բա­ռեր — իրա­վա­գի­տակ­ցու­թյուն, իրա­վա­կան մշա­կույթ, իրա­վա­կան սո­ցի­ա­լա­կա­նա­ցում, իրա­վա­կան ինք­նարդ­յու­նա­վե­տու­թյուն, ըն­թա­ցա­կար­գա­յին ար­դա­րու­թյուն, իրա­վա­կան նի­հի­լիզմ, իրա­վա­կան կր­թու­թյուն, մաս­նա­գի­տա­կան գի­տակ­ցու­թյուն:

[collapse]
8. ԿԱՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽ ԽՈՐՀՐԴԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՈԴԵԼՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԻՐԱՌԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Հոդ­վա­ծում հա­մե­մա­տա­կան իրա­վա­գի­տա­կան մե­թո­դի կի­րառ­մամբ քն­նարկ­վում են շր­ջա­կա մի­ջա­վայ­րի պահ­պա­նու­թյան ան­կախ մար­մին­նե­րի ինս­տի­տու­ցի­ո­նալ կազ­մա­կերպ­ման մի­ջազ­գա­յին մո­դել­նե­րը՝ Մի­աց­յալ Թա­գա­վո­րու­թյան, Գեր­մա­նի­ա­յի Դաշ­նա­յին Հան­րա­պե­տու­թյան, Ֆրան­սի­ա­յի Հան­րա­պե­տու­թյան, Նի­դեռ­լանդ­նե­րի Թա­գա­վո­րու­թյան և Նոր Զե­լան­դի­ա­յի օրի­նակ­նե­րով: Վեր­լուծ­վում են այդ մո­դել­նե­րի սահ­մա­նադ­րա­ի­րա­վա­կան կար­գա­վի­ճա­կը, գոր­ծա­ռու­թա­յին լի­ա­զո­րու­թյուն­նե­րը, հաշ­վետ­վո­ղա­կա­նու­թյան կա­ռու­ցա­կար­գե­րը և իրա­վա­կի­րա­ռա­կան արդ­յու­նա­վե­տու­թյու­նը՝ ժա­մա­նա­կա­կից սահ­մա­նադ­րա­կան տե­սու­թյան ‹‹երաշ­խա­վոր (guarantor) ինս­տի­տուտ­նե­րի›› դոկտ­րի­նի լույ­սի ներ­քո: Հե­տա­զո­տու­թյան արդ­յուն­քում հիմ­նա­վոր­վում է, որ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նում շր­ջա­կա մի­ջա­վայ­րի պահ­պա­նու­թյան ան­կախ խորհր­դի ստեղ­ծու­մը՝ որ­պես հիբ­րի­դա­յին սահ­մա­նադ­րա­ի­րա­վա­կան ինս­տի­տուտ, որը հա­մադ­րում է խորհր­դա­րա­նա­կան լե­գի­տի­մու­թյու­նը, գի­տա­հե­տա­զո­տա­կան ինք­նա­վա­րու­թյու­նը և սահ­մա­նա­փակ վե­րահս­կո­ղա­կան լի­ա­զո­րու­թյուն­նե­րը, հան­դի­սա­նում է մար­դու հիմ­նա­րար իրա­վունք­նե­րի արդ­յու­նա­վետ պաշտ­պա­նու­թյան և պե­տու­թյան պո­զի­տիվ պար­տա­վո­րու­թյուն­նե­րի իրաց­ման ինս­տի­տու­ցի­ո­նալ նա­խա­պայ­ման:

Հիմ­նա­բա­ռեր— շր­ջա­կա մի­ջա­վայ­րի իրա­վունք, սահ­մա­նադ­րա­կա­նա­ցում, ան­կախ պե­տա­կան մար­մին­ներ (guarantor institutions), պո­զի­տիվ պար­տա­վո­րու­թյուն­ներ, միջ­սերն­դա­յին ար­դա­րու­թյուն, Մար­դու իրա­վունք­նե­րի եվ­րո­պա­կան դա­տա­րան, Օր­հու­սի կոն­վեն­ցի­ա, հիբ­րի­դա­յին ինս­տի­տու­ցի­ո­նալ մո­դել, կար­գա­վո­րիչ զավ­թում (regulatory capture), կլի­մա­յա­կան ար­դա­րա­դա­տու­թյուն:

[collapse]
9. ԿԱՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆ
‹‹ՄԻՋԱՎԱՅՐԱՅԻՆ ՎՏԱՆԳ›› ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ ՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Հոդ­վա­ծում ներ­կա­յաց­վում է ‹‹մի­ջա­վայ­րա­յին վտանգ›› (environmental danger) իրա­վա­կան կա­տե­գո­րի­ա­յի տե­սա­կան մշա­կու­մը՝ որ­պես շր­ջա­կա մի­ջա­վայ­րի իրա­վուն­քի ինք­նու­րույն հաս­կա­ցա­կան գոր­ծիք, որը նա­խա­տես­ված է կան­խար­գե­լիչ իրա­վա­կան մի­ջամ­տու­թյան գոր­ծարկ­ման հա­մար: Ու­սում­նա­սի­րու­թյու­նը հիմն­ված է կան­խար­գել­ման և նա­խազ­գուշ­ու­թյան սկզ­բունք­նե­րի դոկտ­րի­նալ վեր­լու­ծու­թյան, Մար­դու իրա­վունք­նե­րի եվ­րո­պա­կան դա­տա­րա­նի նա­խա­դե­պա­յին իրա­վուն­քի, Մի­ջազ­գա­յին ար­դա­րա­դա­տու­թյան դա­տա­րա­նի դիր­քո­րոշ­ում­նե­րի, ինչ­պես նաև հա­մե­մա­տա­կան սահ­մա­նադ­րա­կան և օտա­րերկր­յա իրա­վա­կան պրակ­տի­կա­յի վրա: Հե­ղի­նա­կը ձևակեր­պում է ‹‹մի­ջա­վայ­րա­յին վտանգ›› կա­տե­գո­րի­ա­յի սահ­մա­նու­մը, դրա կա­ռուց­ված­քա­յին տար­րե­րը և տար­բե­րա­կու­մը հա­րա­կից իրա­վա­կան հաս­կա­ցու­թյուն­նե­րից (շր­ջա­կա մի­ջա­վայ­րին պատ­ճառ­ված վնաս, էկո­լո­գի­ա­կան ռիսկ, մի­ջա­վայ­րա­յին սպառ­նա­լիք): Առան­ձին ուշ­ադ­րու­թյուն է դարձ­վում կա­տե­գո­րի­ա­յի նո­րույ­թի աս­տի­ճա­նի գի­տա­կան հիմ­նա­վոր­մա­նը՝ ու­սում­նա­սի­րե­լով, թե արդ­յոք հա­ման­ման հաս­կա­ցա­կան կա­ռուց­վածք ար­դեն կի­րառ­վել է որևէ երկ­րի օրենսդ­րու­թյամբ կամ իրա­վա­բա­նա­կան գրա­կա­նու­թյամբ: Հիմ­նա­վոր­վում է, որ նշ­ված կա­տե­գո­րի­ա­յի ներդ­րու­մը Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան իրա­վա­կար­գում թույլ կտա գոր­ծար­կել իրա­վա­կան մե­խա­նիզմ­նե­րը ռիս­կի փու­լում՝ մինչև ան­դառ­նա­լի վնա­սի նյու­թա­կա­նա­ցու­մը, ին­չը հան­դի­սա­նում է մար­դու հիմ­նա­րար իրա­վունք­նե­րի արդ­յու­նա­վետ պաշտ­պա­նու­թյան և սահ­մա­նադ­րա­կան պար­տա­վո­րու­թյուն­նե­րի իրա­կա­նաց­ման անհ­րա­ժեշտ տարր:

Հիմ­նա­բա­ռեր— մի­ջա­վայ­րա­յին վտանգ, շր­ջա­կա մի­ջա­վայ­րի իրա­վունք, կան­խար­գել­ման սկզ­բունք, նա­խազ­գուշ­ու­թյան սկզ­բունք, պե­տու­թյան պո­զի­տիվ պար­տա­վո­րու­թյուն­ներ, էկո­լո­գի­ա­կան ռիսկ, ապա­ցուց­ման բեռ, Մար­դու իրա­վունք­նե­րի եվ­րո­պա­կան դա­տա­րան, սահ­մա­նադ­րա­ի­րա­վա­կան պաշտ­պա­նու­թյուն, կան­խար­գե­լիչ իրա­վա­կան մի­ջամ­տու­թյուն, իրա­վա­հա­մե­մա­տա­կան վեր­լու­ծու­թյուն:

[collapse]
10. ՆԱՐԻՆԵ ԱԶԱՐՅԱՆ
ՊԱՏՇԱՃ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸª ՈՐՊԵՍ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԻՐԱՎԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔ

Հոդ­վա­ծը նվիր­ված է պատ­շաճ վար­չա­րա­րու­թյան իրա­վուն­քի և պաշ­տո­նա­տար ան­ձանց պա­տաս­խա­նատ­վու­թյան կա­տա­րե­լա­գործ­ման հիմ­նախն­դիր­նե­րի ու­սում­նա­սի­րու­թյա­նը՝ որ­պես կո­ռուպ­ցի­ա­յի կան­խար­գել­ման սահ­մա­նադ­րա­ի­րա­վա­կան երաշ­խիք­նե­րի: Հե­տա­զո­տու­թյան նպա­տակն է բա­ցա­հայ­տել պատ­շաճ վար­չա­րա­րու­թյան սկզ­բունք­նե­րի հա­կա­կո­ռուպ­ցի­ոն նշա­նա­կու­թյու­նը, ինչ­պես նաև գնա­հա­տել վար­չա­րա­րու­թյամբ պատ­ճառ­ված վնա­սի հա­տուց­ման և ռեգ­րե­սա­յին պա­տաս­խա­նատ­վու­թյան ինս­տի­տուտ­նե­րի դե­րը հան­րա­յին իշ­խա­նու­թյան հաշ­վետ­վո­ղա­կա­նու­թյան ապա­հով­ման գոր­ծում:
Հոդ­վա­ծում վեր­լուծ­վում են ՀՀ Սահ­մա­նադ­րու­թյամբ և վար­չա­կան օրենսդ­րու­թյամբ ամ­րագր­ված պատ­շաճ վար­չա­րա­րու­թյան հիմ­նա­կան բա­ղադ­րիչ­նե­րը՝ գոր­ծե­րի անա­չառ, ար­դա­րա­ցի և ող­ջա­միտ ժամ­կե­տում քն­նու­թյան, լս­ված լի­նե­լու, պատ­ճա­ռա­բան­ված որոշ­ման և տե­ղե­կատ­վու­թյան մատ­չե­լի­ու­թյան իրա­վունք­նե­րը: Հիմ­նա­վոր­վում է, որ նշ­ված սկզ­բունք­նե­րը ոչ մի­այն պաշտ­պա­նում են ան­հա­տի իրա­վունք­նե­րը, այլև սահ­մա­նա­փա­կում են վար­չա­կան մար­մին­նե­րի կա­մա­յա­կա­նու­թյու­նը և նվա­զեց­նում կո­ռուպ­ցի­ոն ռիս­կե­րը:
Առանձ­նա­հա­տուկ ուշ­ադ­րու­թյուն է դարձ­վում վար­չա­րա­րու­թյամբ պատ­ճառ­ված վնա­սի հա­տուց­ման և ռեգ­րե­սա­յին պա­տաս­խա­նատ­վու­թյան հա­րա­բե­րակ­ցու­թյա­նը: Հա­մե­մա­տա­ի­րա­վա­կան վեր­լու­ծու­թյան մի­ջո­ցով ու­սում­նա­սիր­վում են Գեր­մա­նի­ա­յի, Ֆրան­սի­ա­յի, Մի­աց­յալ Թա­գա­վո­րու­թյան և Ամե­րի­կա­յի Մի­աց­յալ Նա­հանգ­նե­րի փոր­ձը՝ պաշ­տո­նա­տար ան­ձանց պա­տաս­խա­նատ­վու­թյան, վնա­սի հա­տուց­ման և հաշ­վե­տու վար­չա­րա­րու­թյան ոլորտ­նե­րում: Հե­ղի­նա­կը եզ­րա­կաց­նում է, որ վնա­սի հա­տու­ցու­մը պետք է դի­տար­կել որ­պես խախտ­ված իրա­վունք­նե­րի վե­րա­կանգն­ման մի­ջոց, մինչ­դեռ ռեգ­րե­սա­յին պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը՝ որ­պես հան­րա­յին շա­հի պաշտ­պա­նու­թյան և կո­ռուպ­ցի­ա­յի կան­խար­գել­ման լրա­ցու­ցիչ մե­խա­նիզմ:
Հե­տա­զո­տու­թյան արդ­յուն­քում առա­ջարկ­վում է ներդ­նել վնա­սի հա­տուց­ման յու­րա­քանչ­յուր դեպ­քով ռեգ­րե­սա­յին պա­տաս­խա­նատ­վու­թյան հար­ցի պար­տա­դիր գնա­հատ­ման ըն­թա­ցա­կարգ, ապա­հո­վել մի­ա­տե­սակ վար­չա­րա­րու­թյուն և կա­տա­րե­լա­գոր­ծել պաշ­տո­նա­տար ան­ձանց պա­տաս­խա­նատ­վու­թյան իրա­վա­կան մե­խա­նիզմ­նե­րը: Եզ­րա­կաց­վում է, որ պատ­շաճ վար­չա­րա­րու­թյու­նը պետք է դի­տար­կել ոչ մի­այն որ­պես ան­հա­տի հիմ­նա­րար իրա­վունք, այլև որ­պես կո­ռուպ­ցի­ա­յի կան­խար­գել­ման արդ­յու­նա­վետ սահ­մա­նադ­րա­ի­րա­վա­կան գոր­ծիք:

Հիմ­նա­բա­ռեր — պատ­շաճ վար­չա­րա­րու­թյուն, սահ­մա­նադ­րա­ի­րա­վա­կան հա­մա­կարգ, պաշ­տո­նա­տար անձ, կո­ռուպ­ցի­ա­յի կան­խար­գե­լում, հաշ­վետ­վո­ղա­կա­նու­թյուն, վնա­սի հա­տու­ցում, ռեգ­րե­սա­յին պա­տաս­խա­նատ­վու­թյուն:

[collapse]

11. ՍԱՄԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ԽՄԲԱՅԻՆ ՀԱՅՑԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդ­վա­ծը վե­րա­բե­րում է խմ­բա­յին հայ­ցե­րի դա­տա­վա­րա­կան առանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րին, որում անդ­րա­դարձ է կա­տար­վել ներ­պե­տա­կան օրենսդ­րու­թյան իրա­վա­կար­գա­վո­րում­նե­րին:
Հոդ­վա­ծում անդ­րա­դարձ է կա­տար­վել նաև խմ­բա­յին հայ­ցե­րի պատ­մա­ի­րա­վա­կան նա­խադր­յալ­նե­րին:
Բա­ցի այդ, սույն ու­սում­նա­սի­րու­թյան շր­ջա­նա­կում վեր­հան­վել են պրակ­տի­կա­յում առ­կա խն­դիր­նե­րը և առա­ջարկ­վել է ներ­պե­տա­կան օրենսդ­րու­թյամբ ամ­րագ­րել խմ­բա­յին հայ­ցով հայց­վոր­նե­րի մաս­նակ­ցու­թյան հնա­րա­վո­րու­թյուն դա­տա­վա­րու­թյա­նը, ին­չը բխում է ՀՀ Սահ­մա­նադ­րու­թյան 61-րդ հոդ­վա­ծի 1-ին մա­սի իրա­վա­կար­գա­վո­րու­մից:

Հիմ­նա­բա­ռեր — խմ­բա­յին հայց, հայց­վոր­ներ, հա­մա­հայց­վոր, պա­տաս­խա­նող, խմ­բա­յին հայ­ցով ներ­կա­յա­ցու­ցիչ, հայ­ցի հիմք և առար­կա, հա­տուկ հայ­ցա­յին վա­րույթ:

[collapse]

12. ԷԴՎԱՐԴ ՄՈՎՍԻՍՅԱՆ ՍՈՒՐԵՆ ՍԼՈՅԱՆ
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ<br /> ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ՀՀ-ՈՒՄ<br />

Հոդ­վա­ծը նվիր­ված է ֆի­նան­սա­կան հա­մա­կար­գի հաշ­տա­րա­րի դա­տա­վա­րա­կան կար­գա­վի­ճա­կի և դրա հիմ­նախն­դիր­նե­րի ու­սում­նա­սի­րու­թյա­նը: Վեր­լուծ­վում են հաշ­տա­րա­րի իրա­վա­կան տեղն ու դե­րը դա­տա­վա­րա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րում, նրա իրա­վունք­նե­րի և պար­տա­կա­նու­թյուն­նե­րի շր­ջա­նա­կը, ինչ­պես նաև դա­տա­վա­րա­կան գոր­ծըն­թաց­նե­րում մաս­նակ­ցու­թյան առանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րը: Ու­սում­նա­սիր­վել են Ֆի­նան­սա­կան հա­մա­կար­գի հաշ­տա­րա­րի կար­գա­վի­ճա­կի վե­րա­բեր­յալ օրենսդ­րա­կան իրա­վա­կար­գա­վո­րում­նե­րը և իրա­վա­կի­րառ պրակ­տի­կա­յում ձևավոր­ված մո­տե­ցում­նե­րը: Հե­տա­զո­տու­թյան արդ­յուն­քում ձևակերպ­վել են հա­մա­պա­տաս­խան եզ­րա­հան­գում­ներ:

Հիմ­նա­բա­ռեր-Ֆի­նան­սա­կան հա­մա­կար­գի հաշ­տա­րար, դա­տա­վա­րու­թյան մաս­նա­կից­ներ, գոր­ծին մաս­նակ­ցող ան­ձինք, դի­մու­մի ել­քով շա­հագր­գիռ անձ, վե­ճե­րի լուծ­ման ար­տա­դա­տա­կան մար­մին:

[collapse]
13. ԶԱՎԵՆ ՍՄԲԱՏՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Սույն գի­տա­կան հոդ­վա­ծում հե­ղի­նակն անդ­րա­դար­ձել է վար­չա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյան հաս­կա­ցու­թյա­նը, իրա­վա­կան բնույ­թին, առանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րին և իրա­վա­կան հա­մա­կար­գում դրա տե­ղին՝ որ­պես իրա­վա­բա­նա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյան ինք­նու­րույն տե­սակ: Վեր­լուծ­վել են վար­չա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյան տե­սա­կան հիմ­քե­րը, դրա հա­րա­բե­րակ­ցու­թյունն իրա­վա­բա­նա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյան այլ տե­սակ­նե­րի հետ, ինչ­պես նաև ներ­կա­յաց­վել են վար­չա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյան էու­թյան, նպա­տակ­նե­րի, հատ­կա­նիշ­նե­րի և կի­րառ­ման առանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րի վե­րա­բեր­յալ գի­տա­կան մո­տե­ցում­նե­րը: Հա­տուկ ուշ­ադ­րու­թյուն է դարձ­վել վար­չա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյան՝ որ­պես պե­տա­կան հար­կադ­րան­քի մի­ջո­ցի նշա­նա­կու­թյա­նը, վար­չա­կան իրա­վա­խախտ­ման հետ դրա պատ­ճա­ռա­հետևան­քա­յին կա­պին և իրա­վա­սու մար­մին­նե­րի կող­մից դրա կի­րառ­ման իրա­վա­կան հիմ­քե­րին:
Մի­ա­ժա­մա­նակ ընդգծ­վում է, որ վար­չա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը ոչ մի­այն իրա­վա­խախտ­ման իրա­վա­կան հետևանքն է, այլև հան­րա­յին կար­գի, օրի­նա­կա­նու­թյան և պե­տա­կան կա­ռա­վար­ման արդ­յու­նա­վե­տու­թյան ապա­հով­ման կարևոր իրա­վա­կան գոր­ծիք: Հոդ­վա­ծում հիմ­նա­վոր­վում է վար­չա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյան հե­ղի­նա­կա­յին սահ­մա­նու­մը՝ հաշ­վի առ­նե­լով դրա մի­ջո­լոր­տա­յին բնույ­թը, նոր­մա­տիվ հիմ­քե­րը, կի­րառ­ման առանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րը և իրա­վա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյան հա­մա­կար­գում զբա­ղեց­րած առանձ­նա­հա­տուկ տե­ղը:

Հիմ­նա­բա­ռեր — վար­չա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյուն, վար­չա­կան իրա­վա­խախ­տում, իրա­վա­բա­նա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյուն, պե­տա­կան հար­կադ­րանք, վար­չա­կան տույժ, զան­ցանք:

[collapse]
14. ԶԱՎԵՆ ՍՄԲԱՏՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՇՈՒՐՋ ԾԱՎԱԼՎՈՂ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐՆ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆՈՐ ՕՐԵՆՍԳՐՔԻ ԼՈՒՅՍԻ ՆԵՐՔՈ

Սույն գի­տա­կան հոդ­վա­ծում հե­ղի­նակն անդ­րա­դար­ձել է վար­չա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյան վա­րույ­թի ինս­տի­տու­տի շուրջ ձևավոր­վող իրա­վա­կան հիմ­նախն­դիր­նե­րին՝ առա­ջարկ­վող վար­չա­կան իրա­վա­խախ­տում­նե­րի վե­րա­բեր­յալ նոր օրենսգր­քի նա­խագ­ծի հա­մա­տեքս­տում: Վեր­լուծ­վել են նա­խագ­ծով նա­խա­տես­վող հիմ­նա­կան նո­րա­մու­ծու­թյուն­նե­րը, դրանց իրա­վա­կան նշա­նա­կու­թյու­նը, ինչ­պես նաև առ­կա կար­գա­վո­րում­նե­րի տե­սա­կան և գործ­նա­կան խն­դիր­նե­րը:
Հոդ­վա­ծում ու­սում­նա­սիր­վել են վար­չա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյան վա­րույ­թի առանց­քա­յին ինս­տի­տուտ­նե­րը՝ ան­մե­ղու­թյան կան­խա­վար­կա­ծի կի­րառ­ման առանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րը, անա­լո­գի­ա­յի կի­րառ­ման սահ­մա­նա­փա­կում­նե­րը, վար­չա­կան վա­րույ­թի վերսկս­ման հիմ­քե­րը, պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը մեղ­մաց­նող և ծան­րաց­նող հան­գա­մանք­նե­րի հա­րա­բե­րակ­ցու­թյու­նը, զան­ցակ­ցու­թյան ինս­տի­տու­տը, իրա­վա­բա­նա­կան ան­ձանց նկատ­մամբ պա­տաս­խա­նատ­վու­թյան կի­րառ­ման առանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րը, հան­րօ­գուտ աշ­խա­տանք­նե­րի կի­րառ­ման իրա­վա­կան բնույ­թը, ինչ­պես նաև վար­չա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյան վա­ղե­մու­թյան ժամ­կետ­նե­րի կար­գա­վո­րու­մը:
Մի­ա­ժա­մա­նակ ընդգծ­վում է, որ առա­ջարկ­վող օրենսգր­քի մի շարք դրույթ­ներ, չնա­յած իրենց նպա­տա­կա­յին նշա­նա­կու­թյա­նը և վար­չա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյան հա­մա­կար­գի կա­տա­րե­լա­գործ­մանն ուղղ­ված լի­նե­լուն, պա­րու­նա­կում են իրա­վա­կան որոշ­ա­կի­ու­թյան, հա­մա­չա­փու­թյան և իրա­վա­կի­րառ արդ­յու­նա­վե­տու­թյան հետ կապ­ված խն­դիր­ներ: Հոդ­վա­ծում ներ­կա­յաց­վում են հա­մա­պա­տաս­խան առա­ջար­կու­թյուն­ներ՝ ուղղ­ված վար­չա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյան վա­րույ­թի առա­վել հս­տակ, կան­խա­տե­սե­լի և արդ­յու­նա­վետ իրա­վա­կար­գա­վոր­ման ձևավոր­մա­նը:

Հիմ­նա­բա­ռեր — վար­չա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյուն, վար­չա­կան վա­րույթ, վար­չա­կան իրա­վա­խախ­տում, վար­չա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյան վա­րույ­թի ինս­տի­տուտ, իրա­վա­կան որոշ­ա­կի­ու­թյուն, ան­մե­ղու­թյան կան­խա­վար­կած, անա­լո­գի­ա, վար­չա­կան տույժ:

[collapse]
15. ՄՀԵՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՅՈՒՐԱՑՄԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Հոդ­վա­ծը նվիր­ված է իշ­խա­նու­թյան յու­րաց­ման եղա­նակ­նե­րի հա­մե­մա­տա­կան իրա­վա­կան վեր­լու­ծու­թյա­նը՝ հիմն­ված իշ­խա­նու­թյուն­նե­րի տա­րան­ջատ­ման սկզ­բուն­քի և հա­կակ­շիռ­նե­րի ու վե­րահս­կո­ղու­թյան հա­մա­կար­գի տե­սու­թյան վրա: Ու­սում­նա­սի­րու­թյու­նը նե­րա­ռում է տար­բեր երկր­նե­րի (ԱՄՆ, Մեծ Բրի­տա­նի­ա, Ֆրան­սի­ա, Գեր­մա­նի­ա, Թա­ի­լանդ, Ուկ­րա­ի­նա և այլն) սահ­մա­նադ­րա­կան փոր­ձի հա­մե­մա­տա­կան քն­նու­թյու­նը՝ բա­ցա­հայ­տե­լով իշ­խա­նու­թյան յու­րաց­ման դրսևոր­ման ձևերը, դրանց առա­ջաց­ման պատ­ճառ­նե­րը և դրանց հաղ­թա­հար­ման իրա­վա­կան մե­խա­նիզմ­նե­րը:
Վեր­լու­ծու­թյան արդ­յուն­քում պարզ­վում է, որ իշ­խա­նու­թյան յու­րա­ցու­մը կա­րող է դրսևոր­վել ինչ­պես իշ­խա­նու­թյան ճյու­ղե­րի միջև ֆունկ­ցի­ո­նալ և ինս­տի­տու­ցի­ո­նալ հա­վա­սա­րակշ­ռու­թյան խախտ­ման, այն­պես էլ առան­ձին պե­տա­կան մար­մին­նե­րի լի­ա­զո­րու­թյուն­նե­րի չհիմ­նա­վոր­ված ընդ­լայն­ման ձևով: Առանձ­նա­հա­տուկ ուշ­ադ­րու­թյուն է դարձ­վում դա­տա­կան իշ­խա­նու­թյան և ան­կախ մար­մին­նե­րի դե­րին իշ­խա­նու­թյան յու­րա­ցու­մը կան­խե­լու գոր­ծում, ինչ­պես նաև վեր­լուծ­վում են վեր­պե­տա­կան դա­տա­րան­նե­րի ազ­դե­ցու­թյու­նը ներ­քին իշ­խա­նու­թյան տա­րան­ջատ­ման հա­մա­կար­գե­րի վրա: Ու­սում­նա­սի­րու­թյու­նը ցույց է տա­լիս, որ իշ­խա­նու­թյան յու­րաց­ման դեմ պայ­քա­րի արդ­յու­նա­վե­տու­թյու­նը կախ­ված է ոչ մի­այն սահ­մա­նադրա­կան ամ­րագ­րում­նե­րից, այլև դրանց գործ­նա­կան իրա­ցու­մից ու վե­րահս­կո­ղու­թյան մե­խա­նիզմ­նե­րի արդ­յու­նա­վե­տու­թյու­նից:
Հիմ­նա­բա­ռեր — Իրա­վուն­քի գե­րա­կա­յու­թյուն, իշ­խա­նու­թյան յու­րա­ցում, հան­ցա­կազ­մի օբ­յեկ­տիվ կողմ, պե­տա­կան հե­ղաշր­ջում, լի­ա­զո­րու­թյուն­նե­րի գե­րա­զան­ցում, հա­կա­կո­ռուպ­ցի­ոն քա­ղա­քա­կա­նու­թյուն, դա­տա­կան վե­րահս­կո­ղու­թյուն, հա­մե­մա­տա­կան իրա­վա­գի­տու­թյուն:

[collapse]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.